livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

Հարցերին պատասխանում է Շենգավիթ բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի նեոնատոլոգ Լուսինե Գրիգորյանը.

-Ինչու՞ էին նախկինում բարուրում փոքրիկին, իսկ հիմա՝ ոչ:

Չեմ կարող ասել՝ ինչու էին նախկինում բարուրում, բայց հիմա ապացուցված է, որ բարուրելը ոչ մի դրական ազդեցություն չունի, ընդհակառակը` բացասական հետևանքները շատ-շատ ավելի մեծ են:


- Որո՞նք են հիմնական հակացուցումները:

- Բարուրելու հետևանքով առաջանում են մի շարք խնդիրներ: Առաջինը կոնքազդրային հոդերի հետ կապված խնդիրներն են: Ապացուցված է, որ հիմա, քանի որ երեխաներին չեն բարուրում, մոտավորապես 10 անգամ նվազել են կոնքազդրային հոդերի հետ կապված խնդիրները: Երեխաների մոտ 30 տոկոսը ծնվում է կոնքազդրային հոդերի որոշակի թերզարգացումով, և երբ չեն բարուրում երեխաներին, նրանք կարողանում են շարժվել, և հոդը որոշակի չափով զարգանում է, իսկ բարուրելու դեպքում, ֆիքսված վիճակում մնալով, խնդիրներ են առաջ գալիս: Երկրորդ հիմնական խնդիրը հիպոթերմիայի զարգացումն է բարուրված երեխաների մոտ (մանավանդ ամուր բարուրելու հետևանքով): Քանի որ նրանք չեն կարողանում շարժվել, սառչում են,և ամուր բարուրելու հետևանքով կարող է զարգանալ արյան շրջանառության խանգարում: Մյուս բացասական հետևանքն այն է, որ կրծքով կերակրման ժամանակ երեխայի գլուխը ֆիքսված է, նա չի կարողանում հարմարացնել ու ճիշտ բռնել կուրծքը: Բացի դրանից, բարուրված երեխան ավելի շատ է քնում և ավելի քիչ է կուրծք ուտում, իսկ երեխան որքան քիչ կուրծքը քաշի, այնքան մայրիկի մոտ կաթը քիչ կլցվի, հետևաբար կսկսեն խնդիրներ առաջանալ:

- Ինչո՞վ է հնարավոր փոխարինել բարուրը:

Երեխաներին ցանկալի է հագցնել բամբակյա (նաև բրդյա) հագուստ: Հագուստը պետք է լինի ազատ, հեշտ հանվող, հեշտ լվացվող և չորացող, քանի որ մայրիկը օրվա ընթացքում մի քանի անգամ փոխում է դրանք:

- Ի՞նչ կլինի, եթե բարուրեն փոքրիկին

- Կարող են առաջանալ կոնքազդրային հոդերի, կրծքով կերակրման, նյարդամկանային զարգացման խնդիրներ: Սովորաբար բարուրված երեխայի մոտ վիտամին D-ի սինթեզն է խանգարվում, քանի որ օդի հետ շփում չի լինում: Երբ երեխան սկսում է քայլել, կարող են զարգանալ X-աձև և O-աձև:

impoqrik.am

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում