livemarks sitemap
Շաբաթ, Դեկտեմբերի 07, 2019

25Հելմինթոզը (ճիճվակրություն)` ինֆեկցիոն հիվանդությունների խումբ է, որոնց հարուցիչները հելմինթներն են (մակաբույծ որդեր են, որոնք առաջացնում են համապատասխան հիվանդություններ` իրենց բնորոշ կլինիկական դրսեւորումներով): Այդ մասին «Զարուհու» հետ զրույցում ասաց վարակաբան ՄՀԵՐ ԴԱՎԻԴՅԱՆՑԸ: Ըստ նրա` աշխարհում ամենատարածված հելմինթոզներից է (այդ թվում նաեւ Հայաստանում) ասկարիդոզը: «Այն փոխանցվում է արտաքին միջավայրից` մասնավորապես հողից անցնում է բանջարեղենի եւ մրգերի վրա:


Հիմնական ախտանշանները պայմանավորված են աղեստամոքսային տրակտի խանգարումներով` իրար հաջորդող փորլուծությամբ կամ փորկապությամբ, անկանոն կղանքով: Որոշ դեպքերում այս վիճակը կարող է բերել օրգանիզմի ալերգիզացիայի` մաշկային դրսեւորումներ` ցանի տեսքով, իսկ ծանր դեպքերում` լեղուղիների խցանում»,- պարզաբանեց բժիշկը:
Մ. Դավիդյանցի փոխանցմամբ` հետազոտման մեթոդները տարբեր են, քանի որ գոյություն ունեն տարբեր պարազիտար հիվանդություններ: «Եթե վերցնենք ասկարիդոզը, ապա ամենից հավաստի մեթոդը` կղանքի մանրադիտակային հետազոտումն է, որտեղ հայտնաբերվում են ասկարիդների ձվիկները:
Ճիճվակրությունը հաստատելու համար անց են կացնում նաեւ այլ հետազոտություններ` արյան հետազոտություն (որոշում են հակամարմինների առկայությունը), սակայն այս հետազոտությունն այնքան էլ արդյունավետ չէ: Այն ոչ բոլոր ճիճվակրությունների դեպքում է գնահատվում բարձր»,- նկատեց վարակաբանը:
Մասնագետի խոսքերով` Հայաստանում ավելի հաճախ հանդիպում են ասկարիդոզն ու էնտերոբիոզը (սրատուտը): «Էնտերոբիոզը հանդիպում է հիմնականում երեխաների շրջանում: Ինչո՞ւ, քանի որ այն, ի տարբերություն ասկարիդոզի, փոխանցվում է ոչ թե սննդամթերքի միջոցով, այլ շփման ճանապարհով (ձեռքերը բերանը տանելով, եղունգները կրծելով):
Հիմնական կլինիկական դրսեւորումը երեխաների մոտ` հետանցքի շրջանում քորն է, որը երեխային անհանգստություն է պատճառում` հատկապես գիշերային ժամերին»,- բացատրեց Մ. Դավիդյանցն ու հավելեց, որ գոյություն ունեն նաեւ հելմինթոզներ, որոնց հարուցիչը եզան, խոզի երիզորդն է (ժապավենաձեւ որդեր): «Անհատը կարող է վարակվել այս դեպքում` վարակված հում կամ ոչ պատշաճ ջերմային մշակման ենթարկված մսի օգտագործմամբ»:
Վարակաբանը շեշտեց, որ, բարեբախտաբար, բոլոր նշված հելմինթոզների ժամանակ գոյություն ունեն դեղորայքային բուժման մեթոդներ: «Սակայն բուժումը սկսելուց առաջ պետք է հաստատել ճիճվային վարակի առկայությունը` համապատասխան լաբորատոր ախտորոշման մեթոդով: Ցանկացած դեղորայք չի թույլատրվում ընդունել` առանց հիվանդության հաստատման` հակաճիճվային դեղորայքը հատկապես: Գոյություն չունի ունիվերսալ դեղահաբ` բոլոր հելմինթոզների համար: Հելմինթոզներից յուրաքանչյուրն ունի բուժման իր յուրահատուկ դեղամիջոցը եւ սխեման»:
Հետաքրքրվեցինք Մ. Դավիդյանցից` արդյո՞ք հակաճիճվային ազդեցություն ունեն նաեւ դդմի կորիզները. «Գոյություն ունեցող դեղորայքային բուժումից բացի,  հակաճիճվային ազդեցություն ունեն նաեւ որոշ բուսական ծագման միջոցներ, ինչպիսիք են օրինակ` դդմի կորիզները: Ինչ վերաբերում է դդմի կորիզների բուժական ազդեցությանը, ապա նրանք ունիվերսալ չեն եւ արդյունավետ են հատկապես ժապավենաձեւ որդերի ժամանակ: Չնայած դրանց դրական ազդեցությանը, այնուամենայնիվ, նրանց կիրառումը պետք է լինի հիմնավորված եւ հատուկ սխեմայով»:

Օգտակար խորհուրդներ՝ ըստ Մհեր Դավիդյանի

1. Կանխարգելիչ միջոցառումները եւս տարբերվում են բոլոր հելմինթոզների
համար. պատշաճ լվանալ մրգերը եւ բանջարեղենը:
2. Պահպանել անձնական հիգիենայի կանոնները:
3. Չհամտեսել հում միս, օգտագործել միսը միայն պատշաճ ջերմային մշակումից հետո:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում