livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

30- Ամուսինս դյուրագրգիռ է, լարված եւ անհանգիստ: Նա 35 տարեկան է, մենեջեր: Նա ունենում է արյան զարկերակային բարձր ճնշում: Այս լարված վիճակը թոթափելու համար խորհուրդ են տալիս այցելել մերսումների, կարելի՞ է:

Հարցին պատասխանել է կինեզիթերապեւտ, ռեաբիլիտոլոգ ԱՐԱՄ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ.
- Նախեւառաջ, եկեք ճշտենք, թե ինչ մասնագետի մոտ պետք է այցելի ձեր ամուսինը: Մասնագետը պետք է պարտադիր ունենա բժշկական կրթություն: Նամակի մեջ նշել եք, որ ձեր ամուսինն արյան զարկերակային բարձր ճնշում է ունենում: Ճնշման բարձրացման պատճառները տարբեր են: Պատճառ կարող են դառնալ հենց նույն դյուրագրգիռ վիճակը, սրտի եւ սիրտ-անոթային համակարգի, ողնաշարի պարանոցային հատվածի ախտահարումները, երիկամների եւ էնդոկրին համակարգի հիվանդությունները եւ այլն:
Արյան գերճնշման դեպքում նաեւ պետք է հաշվի առնել գենետիկ նախատրամադրվածությունը:
Բուժական մերսումն ինքնին օգտակար է նեյրոցիրկուլյատոր դիստոնիայի (ՆՑԴ), նյարդային համակարգի գրգռվածության, մկանային լարվածության, անքնության եւ այլ դեպքերում:
Ճիշտ կատարված բուժական մերսումը կարող է բարենպաստ անդրադառնալ զարկերակային ճնշման կարգավորմանը:
Եթե հիվանդության պատմության մեջ նշվում են` սրտի հետ կապված վիրահատություններ, տարած իշեմիկ ինֆարկտներ, ինսուլտներ, ապա պարտադիր առաջ է գալիս մասնագետի խորհրդատվությունը: Եվ այդ դեպքում բուժումը պետք է իրականացվի շատ զգույշ` հաշվի առնելով տվյալ պացիենտի առողջական

վիճակը: Առաջին այցելության դեպքում, եթե նկատվում է առողջական վիճակի վատթարացում, դադարեցվում է բուժումը:
Բուժական մերսում չի իրականացվում, եթե հիվանդության պատմության մեջ առկա են չարորակ գոյացություններ, մաշկային խնդիրներ, երակների վարիկոզ լայնացում... Պարտադիր պետք է հաշվի առնել նաեւ հիվանդի տարիքը:
Բուժական մերսումներին այցելել հակացուցված է բարձր ջերմության դեպքում:
Ի դեպ, հարկ է ուշադիր լինել նաեւ այն պացիենտների նկատմամբ, որոնց մոտ առկա են ողնաշարի կոտրվածք, աճառային սկավառակի ճողվածքներ, նյարդարմատաբորբ, ինչպես նաեւ նշում են, որ պարբերաբար նկատվում է գլխապտույտ, տեսողության մթագնում, հավասարակշռության խախտումներ:  
Հարգելի նամակագիր, Ձեր ամուսնու առողջական վիճակը բարելավելու համար խորհուրդ է տրվում առաջին հերթին հրաժարվել վնասակար սովորություններից. ծխախոտ, ալկոհոլ, ճարպոտ սննդամթերք, սակավաշարժ կենսակերպ:
Բարերար ազդեցություն ունի լողով զբաղվելը: Ցանկալի չեն շոգեբաղնիք այցելությունները:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում