livemarks sitemap
Երկուշաբթի, Դեկտեմբերի 16, 2019

34-  Հարգելի բժիշկ, ամուսինս պնդում է, որ սեռավարակ հնարավոր է ձեռք բերել նաեւ կենցաղային ճանապարհով. զուգարան, շոգեբաղնիք, սպասք: Անկեղծ ասած` չեմ հավատում, հնարավո՞ր է…

Հարցին պատասխանել է մաշկավեներաբան  ԱՐՏԱԿ ՂԱԶԱՐՅԱՆԸ.

- Կենցաղային ճանապարհով սեռավարակ ձեռք բերելու հավանականությունը, հարգելի նամակագիր, 1-2 տոկոս է կազմում: Ուստի` խուճապի մատնվել պետք չէ, սակայն զգոն լինելն էլ չի խանգարի, մանավանդ որ, այսպես ասած, դասական բոլոր սեռավարակները (սիֆիլիսը, սուսանակը (գոնորեա), փափուկ շանկրը, աճուկային գրանուլոմատոզը եւ վեներական գրանուլոմատոզը), ինչպես նաեւ այլ վարակներ (տրիխոմոնիազը, ուրեապլազման, քլամիդիան, գարդներելան, ցիտոմեգալավիրուսը, հերպեսը, մարդու պապիլոմա վիրուսը, քոսը, ոջլոտությունը, հպավարակիչ (կոնտագիոզ) մոլյուսկը, սնկային ախտահարումները) կարող են փոխանցվել կենցաղային ճանապարհով:
Քոսն ու ոջլոտությունը` շփման, իսկ մնացած բոլոր վարակները` խոնավ լորձի. արտազատուկի, սերմնահեղուկի, թքի միջոցով: Վարակման աղբյուր այս դեպքում կարող են հանդիսանալ սպունգը, սրբիչը,  զուգարանակոնքի պատերը, շոգեբաղնիքի փայտերը, ինչպես նաեւ չախտահանված բժշկական գործիքները: Հիշեք` խոնավ պայմաններում լորձի մեջ առկա մանրէները երկար են պահպանում իրենց կենսունակությունը:

Որոշ վարակների ժամանակ որպես փոխանցման աղբյուր կարող է հանդիսանալ նաեւ արյունը: Այսինքն` բաց վերքերի հետ սերտ շփումը: Այս դեպքում կարելի է ձեռք բերել տրիխոմոնիազ, քլամիդիա, գոնորեա,  հեպատիտ Ա, Դ, ցիտոմեգալավիրուս:
Ի դեպ,  ցանկացած առարկա, որի հետ շփում է ունեցել հիվանդը` վտանգավոր է: Օրինակ` քոսի եւ ոջլոտության ժամանակ ցանկալի է ախտահանել տարածքը, որտեղ գտնվել է հիվանդը, կահույքը…  

Սպասքի պարագաները նույնպես կարող են վտանգավոր լինել` հատկապես կարծր շանկրի, սիֆիլիսի, հերպեսի ժամանակ: Եթե, օրինակ,  շրթունքների վրա կա վերքային մակերես, շճային արտադրություն բերանի խոռոչից, ապա ցանկալի չէ օգտվել տվյալ անհատի բաժակից կամ գդալից:
Վտանգավոր է նույնիսկ համբույրը` հաճախ պարզապես ընկերական, կարող է վերոնշյալ հիվանդությունների պատճառ դառնալ (հերպես, սիֆիլիս): Համբույրը շատ տարածված է հատկապես դեռահասների շրջանում. իրար տեսնելիս` համբուրվում են, ինչը ցանկալի չէ:

Ուստի` առաջին հերթին, տհաճ իրավիճակներից զերծ մնալու համար, խորհուրդ է տրվում պահպանել հիգիենայի տարրական կանոնները: Հասարակական վայրեր այցելելիս` զուգարան, շոգեբաղնիք, չօգտվել ուրիշի սրբիչից, սպունգից, օճառից...  
Կանանց խորհուրդ է տրվում այցելել գինեկոլոգի միայն մեկանգամյա օգտագործման կանացի հայելիներով (գինեկոլոգիական գործիք է, որով բժիշկը կատարում է ներզննում. - հեղինակ):  

Եվ վերջում. ցանկացած վիճակ, որը անհասկանալի է հիվանդի համար, այսպես ասած, նորություն է իր համար, կա այրոցի, քորի զգացողություն` սեռական օրգանների հատվածում, կամ արտադրություն, ցան, պետք է անհապաղ դիմել բժշկի ու անցնել համապատասխան հետազոտություններ:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում