livemarks sitemap
Հինգշաբթի, Մարտի 30, 2017

1Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության «Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» (ԿՖԲԳՀԻ) ՓԲԸ-ի գործունեությունը, որն 86-ամյա պատմություն ունեցող` հանրապետությունում կլինիկական ուղղվածությամբ ստեղծված գիտահետազոտական առաջին կենտրոններից է:

Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության ԳՀԻ-ը ստեղծվել է 1930թ. նոյեմբերի 29-ին, նախապես «Ֆիզիոթերապիայի ինստիտուտ», այնուհետեւ` 1937թ. վերանվանվել է «Ֆիզիկական մեթոդներով բուժման եւ կուրորտաբանության ինստիտուտ»:
Այս տարիների ընթացքում համալիր ուսումնասիրվել  եւ կլինիկական վերլուծության են ենթարկվել հանրապետության կուրորտների կլիման, կուրորտային եւ ռեկրեացիոն գոտիները, կլիմատոթերապիայի օդերեւութաբանական պայմանները: Հանրապետության բնական բուժական գործոնների` մասնավորապես հիդրոմիներալ ռեսուրսների ուսումնասիրման գիտականորեն հիմնավորված տվյալները  եւ Հայաստանի տարբեր տարածաշրջանների կլիմայական բնութագրումը հիմք են հանդիսացել Արզնի, Ջերմուկ, Դիլիջան կուրորտների զարգացման, ինչպես նաեւ Հանքավան կուրորտի ստեղծման, «Արզնի», «Հանքավան», «Բջնի», «Դիլիջան», «Ջերմուկ», «Լիճք», «Լոռի», «Սեւան» եւ այլ հանքային ջրերի շշալցման կազմակերպման համար:

ՀԻՄԱՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ
«Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն լինելով վերականգնողական եւ ֆիզիկական բժշկության, կուրորտաբանության մասնագիտացված գիտա-ուսումնա-գործնական բազմապրոֆիլ բուժհաստատություն, իրականացնում է էտապային բժշկական ռեաբիլիտացիա, որը հանդիսանում է կանխարգելիչ եւ կլինիկական բժշկության կարեւորագույն օղակ` ներառելով ֆիզիկական եւ վերականգնողական բժշկության մեջ կիրառվող ժամանակակից հետազոտությունների եւ բուժման լայն սպեկտրը:
ԿՖԲ ԳՀԻ-ի հիմնական ռազմավարական նպատակն է հանդիսանում` վերածվել միջազգային ռեաբիլիտացիոն ընկերակցություններին ինտեգրված, եվրոպական չափանիշներին համապատասխանող, տարածաշրջանային նշանակության ժամանակակից բազմապրոֆիլ գիտա-կրթական-կիրառական, էտապային բուժում իրականացնող ռեաբիլիտացիոն եւ  էկոլոգիական բժշկության կենտրոնի:

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
«Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության ԳՀԻ» ՓԲԸ-ը իր գործունեությունն իրականացնում է հիմնականում հետեւյալ ուղղություններով.
1. Վերականգնողական բժշկական օգնություն եւ սպասարկում,
2. բուժական մեկ կամ մի քանի գործոններով (ֆիզիո-բալնեո-գործոն, ասեղնաբուժություն, առողջարարական կամ բուժական մերսում, ԲՄՄ եւ այլն) բուժում եւ խորհրդատվություն,
3. բուժ-ախտորոշիչ հետազոտությունների անցկացում,
4. առողջների առողջության պահպանման եւ կյանքի որակի ցուցանիշների բարելավում,
5. գիտահետազոտական աշխատանքներ` հանրապետության բնական բուժական գործոնների (կլիմա, բուժիչ հանքային եւ քաղցրահամ ջրեր, տորֆեր, ցեխեր, կավեր), կուրորտային եւ  ռեկրեացիոն գոտիների ուսումնասիրություն, դրանց մոնիթորինգի, ռացիոնալ օգտագործման ուղիների մշակման ու կանխատեսման սկզբունքների գնահատումով: ԿՖԲ ԳՀԻ կոլեկտիվի եւ տվյալ բնագավառի հանրապետության լավագույն մասնագետների երկարամյա նպատակամղված հետազոտությունների արդյունքում ստեղծվել եւ 2010թ. հրատարակվել է նմանատիպը չունեցող, ֆունդամենտալ բժշկագիտական «ԱՏԼԱՍ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԼԻՄԱՆ եւ ԲՈՒԺ-ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ» աշխատությունը:
6. Հետդիպլոմային կրթություն` ինստիտուտի բազայի վրա գործող Մ. Հերացու անվան ԵՊԲՀ-ի ռեաբիլիտոլոգիայի, ֆիզիոթերապիայի եւ կուրորտոլոգիայի ամբիոնում (ամբիոնի վարիչ բ.գ.դ., պրոֆեսոր Բ.Հարությունյան):

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում