livemarks sitemap
Երեքշաբթի, Սեպտեմբերի 17, 2019

- Ինչպե՞ս պահպանել մաշկը ձմռան ցրտից:

Karen-VardanyanԿարեն Վարդանյան, մաշկավեներաբան.

-Ձմռանը մաշկը առանձնահատուկ խնամքի կարիք ունի: Այն ենթարկվում է մի շարք կլիմայական բացասական ազդակների` առաջին հերթին ցածր ջերմաստիճանի, խոնավության եւ մթնոլորտային ճնշման փոփոխությունների: Մասնավորապես ցածր ջերմաստիճանի պատճառով օրգանիզմում` արյունատար անոթների սպազմի ազդեցության տակ, վատանում է սնուցումը: Առավելապես դա վերաբերում է մաշկի բաց տեղամասերին (գլխի մազածածկ հատված, դեմք, ձեռքեր): Սնուցման խանգարման արդյունքում առաջանում է մաշկի չորություն, երբեմն, բարձիթողի դեպքերում` նաեւ թեփոտում, մինչեւ անգամ ճաքերի առկայություն:

Այս ամենից դատելով` մաշկը մշտապես ունի խնամքի կարիք, եւ դրա նշանակությունն առավել կարեւորվում է տարվա եղանակների փոփոխության ընթացքում: Եթե մասնավորապես տաք եղանակին մենք խոսում ենք արեւից պաշտպանվելու մասին, ապա չմոռանանք նաեւ, որ ձմռանը եւս մաշկն ունի ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանության կարիք: Առավելապես դա վերաբերում է բարձրադիր գոտի հանգստի մեկնողներին: Հաշվի առեք եւս մեկ հանգամանք, որ ձյան ծածկույթը հանդիսանում է ուլտրամանուշակագույն ճառագայթների անմիջական անդրադարձնող մակերես:

Մաշկի բաց տեղամասերը, որոնք ենթարկվում են կլիմայական բացասական ազդեցություններին, պահանջում են առանձնահատուկ խնամք` խոնավեցնող-սնուցող քսուքների կիրառմամբ:

Չմոռանանք նաեւ շուրթերի մասին, որոնք հանդիսանալով ավելի նուրբ հյուսվածք, եւս յուրահատուկ խնամքի կարիք ունեն: Խորհուրդ է տրվում շրթունքները խնամել հատուկ բժշկական շրթներկով, ինչն ունի վերոնշյալ հատկությունները:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում