livemarks sitemap
Երկուշաբթի, Դեկտեմբերի 09, 2019

Փայլուն, կոկիկ, մետաքսանման... Ինչպես նաեւ գեղեցիկ ու առողջ: Այդ ամենը մեր մազերն են` իրականում կամ երազներում: Բոլոր կանայք բաժանվում են նման մազեր ունեցողների եւ այնպիսիների, ովքեր երազում են ունենալ նման մազեր: Բայց ե՛ւ առաջիններին, ե՛ւ երկրորդներին հավասարապես հարկավոր են դիմակներ մազերի համար. ոմանց` մազերի գեղեցկությունը պահպանելու, մյուսներին` նման արդյունքի հասնելու համար:

 

Մազերի համար դիմակը խնամքի ունիվերսալ մեթոդ է, որը սովորաբար զգալի ֆինանսական ծախսեր չի պահանջում եւ միշտ դրական արդյունք է տալիս: Իսկ ահա այդ արդյունքի ամրապնդումը արդեն կախված է դիմակների օգտագործման պարբերականությունից:

Շատ հայտնի են համարվում ձվի հիմքի վրա դիմակները, որտեղ պարունակվում են մեզ համար արժեքավոր ամինաթթուներ եւ լեցիտին: Եվ նույնիսկ նրանց, ովքեր ալերգիա ունեն ձվի հանդեպ, կարելի է խորհուրդ տալ այդպիսի դիմակներ` փոխարինելով հավի ձուն հիպոալերգեն լորի ձվով:

ՄԱԶԵՐԻ ՀԱՄԱՐ ԴԻՄԱԿՆԵՐ` ՁՎԻՑ

Ձվի դիմակ` ճարպոտ մազերի համար

Բլենդերի մեջ դրեք բանանի ծայրի կտորը` նախապես այն մաքրելով վերեւի կոպիտ շերտից (կտորի չափը որոշվում է` հաշվի առնելով մազերի երկարությունն ու խտությունը), կոտրեք այնտեղ մեկ դեղնուց, ավելացրեք մի քիչ կիվի (ցանկալի է միայն կանաչ մասը` առանց փոքր սեւ կորիզների) կամ մի քիչ  կիտրոնի հյութ կաթացրեք, ավելացրեք մեկ թեյի գդալ մանանեխ եւ շատ լավ խառնեք: Դիմակը պատրաստ է, այն դրեք մազերի վրա 30 րոպեով, իսկ հետո թեթեւ լվացեք տաք ջրով: Շատ տաք ջրով պետք չէ լվանալ: Այդ դիմակը լավն է իր ունիվերսալությամբ. թույլատրելի է օգտագործել այն պարբերաբար` որպես շամպունի այլընտրանք: Մանանեխը եւ թթու միրգը մի քիչ չորացնում են Ձեր ճարպոտ մազերը` դարձնելով նրանց թեթեւ ու մաքուր:

Ձվի դիմակ` չոր մազերի համար

Չկա ոչինչ ավելի հասարակ եւ արդյունավետ, քան ձվի խառնուրդը կաստորային կամ շաղգամի յուղի հետ (1 ձվին` 1 ճաշի գդալ յուղ): Ձուն սնում է Ձեր մազերը, իսկ յուղը պայքարում է չորության դեմ եւ խոնավացնում է մազերը: Դիմակը մազերի վրա պետք է պահել մեկ ժամ:

ՄԱԶԵՐԻ ՀԱՄԱՐ ԴԻՄԱԿՆԵՐ` ՄԵՂՐԻՑ

Ոչ պակաս ընդունված են նաեւ մեղրի հիմքի վրա մազերի դիմակները, իսկ մեղրը ամենաարժեքավոր մթերքն է, որը իր մեջ պարունակում է մեր մազերի համար անհրաժեշտ բոլոր սննդարար նյութերն ու վիտամինները:

Մեղրի դիմակ` ճարպոտ մազերի համար

Խառնեք մեկ հում կարտոֆիլի հյութը մեկ ճաշի գդալ մեղրի եւ ձվի դեղնուցի հետ: Կես ժամը լիովին բավարար է, որպեսզի Ձեր մազերը սնվեն այդ բուժիչ խառնուրդով:

ՄԱԶԵՐԻ ՀԱՄԱՐ ԴԻՄԱԿՆԵՐ` ԽՈՏԱԲՈՒՅՍԵՐԻՑ

Եվ, իհարկե, նաեւ դիմակներ խոտաբույսերից: Խոտաբույսերի խայտաբղետ բազմազանության մեջ կարելի է գտնել այն, որը հարմար է հենց Ձեր մազերին:

Խոտաբույսերից դիմակ` ճարպոտ մազերի համար

Լցրեք դեղատնային չոր երիցուկի ծաղիկների 2 ճաշի գդալ 50 մլ եռացրած ջրի մեջ, թողեք, որ թուրմը մնա մի քանի ժամ: Հետո հարեք բլենդերով մեկ ձվի սպիտակուցն այնպես, կարծես թե ցանկանում եք պատրաստել բեզե. փրփուրը պետք է լինի շատ խիտ: Խառնեք փրփուրը երիցուկի շիլայի հետ եւ քսեք մազերին: Երբ երիցուկասպիտակուցային դիմակը կչորանա, մազերը պետք է լվանալ ոչ այնքան տաք ջրով: Այդ խառնուրդը մի փոքր կչորացնի Ձեր ճարպոտ մազերը:

Խոտաբույսից դիմակ` չոր մազերի համար

Մի բուռ եղինջի վրա լցրեք 100 գ յուղ (կռատուկի, տզկանեփի, քնջութի, ձիթապտղի): Այդ խառնուրդը պետք է մնա հերմետիկ փակ ամանի մեջ մութ տեղում` մեկ շաբաթ: Երբ այն պատրաստ կլինի, այնքան տաքացրեք, որ Ձեր մատը կարողանա դիմանալ: Իսկ հետո հավասար համամասնությամբ խառնեք այդ բուժիչ խառնուրդը կեֆիրի հետ (ավելի լավ է, իհարկե, տնական կաթից, բայց կարելի է նաեւ խանութինը): Գլուխը լավ տաքացրեք եւ երկու ժամ հաճույք ստացեք տաք կոմպրեսից:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում