livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 16, 2019

ArtakGhazaryan- Ի՞նչ է իրենից ներկայացնում սեբորեան եւ  գարնան գալով կարո՞ղ է սրացումներ դիտվել այս հիվանդության ժամանակ:

ԱՐՏԱԿ ՂԱԶԱՐՅԱՆ, թիվ 4 պոլիկլինիկայի մաշկավեներաբան.

-Սեբորեան մաշկային հիվանդություն է, որի ժամանակ փոխվում են մարմնի ճարպագեղձերում արտադրվող ճարպի քանակն ու բաղադրությունը: Կախված դրանից տարբերում ենք երեք տիպի սեբորեա. ճարպոտ, չոր, խառը:

Ճարպոտ սեբորեայով հիվանդացությունը սովորաբար սկսվում է  սեռահասուն տարիքում, որի ժամանակ ճարպը դառնում է բավական մածուցիկ, շատ արագ կուտակվում է մաշկի վրա, հատկապես` դեմքի, գլխի մազածածկ հատվածի, կրծքավանդակի, մեջքի շրջանում: Երբ ճարպագեղձերի ծորանները խցանվում են, ճարպը կուտակվում է ճարպագեղձերում, միանում է երկրորդային ինֆեկցիա, թարախակալում` առաջացնելով տարբեր մեծության, տարբեր բաղադրությամբ թարախաբշտիկներ` պզուկներ: Ճարպը գլխի մազածածկ մաշկում տեղակայվելիս  նպաստում է, որպեսզի մազարմատների սնուցումը խանգարվի, որի հետեւանքով մազը, բարակում է, դառնում թույլ, հեշտությամբ թափվում է եւ առաջանում է վաղաժամ ճաղատություն:

Սեբորեայի առաջացման պատճառները մի քանիսն են, երբ խանգարված է լինում հորմոնալ բալանսը (անդրոգեն, էստրոգեն), վահանաձեւ գեղձի հիվանդությունների ժամանակ, ստամոքսի եւ աղիների տարբեր բնույթի հիվանդությունների ժամանակ: Պատճառներից մեկն էլ ժառանգական գործոնն է: Ճիշտ եւ ժամանակին սկսած բուժումը նպաստում է նրան, որպեսզի չառաջանան դեմքն այլանդակող սպիներ:

Խորհուրդ է տրվում չզբաղվել ինքնաբուժությամբ: Սովորաբար, կատարվում է համակարգային բուժում` կախված հիվանդի վիճակից, հիվանդության տարածվածությունից եւ արտահայտվածությունից: Կամ սահմանափակվում են արտաքին օգտագործման դեղամիջոցներով: Ավելի բարդ դեպքերում օգտագործվում են հակաբիոտիկներ, համակարգային ռետինոիդներ, նյութափոխանակությունը կարգավորող դեղամիջոցներ:

Ինչ վերաբերում է հարցին, թե գարնանը սեբորեայի սրացում  նկատվում է, ապա կարող է լինել պարզապես պրոցեսի ակտիվացում: Այն պայմանավորված է վիտամինային բալանսի անկման հետ: Օդի ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունը կարող է ակտիվացնել պրոցեսը, սակայն հստակ ասել է, որ գարնան հետ վերոնշյալ հիվանդության սրացում է նկատվում` սխալ է:

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում