livemarks sitemap
Երկուշաբթի, Դեկտեմբերի 09, 2019

Այսօր ներկայացնում ենք Կենդանակերպի նշանների ապրիլ ամսվա առողջության, սիրո եւ ընտանիքի Աստղագուշակը:

 

ԽՈՅ

Ամբողջ ամսվա ընթացքում կլինեք նյարդային վիճակում,  Ձեր ակտիվությունն էլ շատ բարձր կլինի, եւ Ձեզ կպահեք մի քիչ թափթփված ու անկազմակերպ: Սակայն Մարսը կծառայի որպես էներգիայի հզոր աղբյուր, որը կբացառի առողջության հետ կապված խնդիրները:

Նրանք, ովքեր կարողացել են խուսափել աշխատանքային խնդիրներից, չպետք է հանգստանան. կարող են խնդիրներ ծագել անձնական կյանքում: Կարող են խզվել նախկին հարաբերությունները, որոնք ամուր էին թվում: Հնարավոր է, որ Դուք կփորձեք ինչ-որ բան ապացուցել Ձեր նախկին ընկերոջը` փորձելով վերադարձնել նրան, սակայն դա կարող է հանգեցնել բոլորովին հակառակ արդյունքի: Ձեր բոլոր փորձերը կբախվեն Ձեզ մտերիմ մարդու անտարբերության եւ չորության պատերին եւ ջարդուփշուր կլինեն: Լսեք աստղերի խորհուրդը, խուսափեք, հեռացեք պրոբլեմից, հանգստացեք եւ վերցրեք ընդմիջում, որն էլ կլինի նման իրադրությունում ամենաճիշտ լուծումը:

 

ՑՈՒԼ

Եթե խուսափել եք ֆինանսական եւ կենցաղային խնդիրներից, դա չի նշանակում, որ պետք է թուլանալ, քանի որ անհրաժեշտ կլինի հոգ տանել առողջության մասին: Չի բացառվում, որ ստիպված կլինեք անցկացնել բուժական սեանսներ, բայց հիվանդության բարդացումը մեկ ամսից ավելի չի տեւի: Պետք է ուշադիր լինեք նաեւ հարազատների առողջության նկատմամբ:

Անձնական կյանքում կարող են լինել սթրեսային, լարված իրադարձություններ: Ապրիլը անց եք կացնելու միայնակ, որը կապված է կա՛մ Ձեր անձնական որակների, կա՛մ այն բանի հետ, որ չեք կարող շարունակել հարաբերությունները մի մարդու հետ, ում մասին տհաճ բան կիմանաք: Սակայն ամեն դեպքում աստղերը խորհուրդ են տալիս շուտափույթ որոշում չկայացնել, այլ պարզապես կարճատեւ ընդմիջում վերցնել եւ ամեն ինչ մանրակրկիտ հաշվարկել: Եթե իսկապես անհնար է չբաժանվելը, ապա լավ կլինի, որ դրա նախաձեռնողը Դուք չլինեք: Չպետք է մոռանալ, որ նման խնդիրները հատուկ են այն ամուսիններին, ում փոխհարաբերությունները չեն դասավորվել, եւ ովքեր չեն մտահոգվում միմյանց մասին: Իսկ այն ընտանեկան զույգերի համար, ովքեր սիրում եւ հասկանում են միմյանց, այդ դժվար ժամանակը կարող է դառնալ փոխհարաբերությունները ստուգելու եւ դրանք ամրապնդելու ժամանակաշրջան:

 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Եղեք առույգ, ստեղծագործեք եւ կարող եք հաղթահարել շատ խոչընդոտներ: Ավելին` հենց խոչընդոտները կօգնեն հասնել հաջողության, քանի որ առանց նրանց տխուր կլինի: Ձեզ կարող է անհանգստացնել միայն նյարդային լարվածությունը, որը պայմանավորված կլինի մեծ աշխատունակությամբ, բայց ապրիլի վերջին տասնօրյակին ուժեղ հոգնածություն կզգաք: Այդ օրերին խնայեք Ձեզ:

Ովքեր ապրում են զուտ իրենց անձնական կյանքով, ստիպված կլինեն հուզվել, որի պատճառները տարբեր կլինեն: Հարկավոր է լուծել բոլոր հարցերն ու խնդիրները, գտնել պատասխաններ, որոնք ձեռնտու կլինեն երկու կողմին էլ: Պետք է գործել անշտապ ու գրագետ, եւ միայն այդ դեպքում կարող եք դրական արդյունք ակնկալել: Դա մի քիչ դժվար կլինի, սակայն չարժե հուսահատվել: Սիրահարվածները կքննարկեն իրենց հիվանդագին չլուծված խնդիրները, սակայն ամեն դեպքում պատրաստ եղեք բաժանվելուն: Վստահեք երկնքին, քանի որ կատարվածը Ձեզնից կախված չի լինի: Կանցնի որոշ ժամանակ, եւ Դուք կհամոզվեք, որ այն, ինչ արել եք, դրական տեղաշարժի է հանգեցրել: Ծնողները կլուծեն երեխաների հետ կապված խնդիրները, բայց այդտեղ որեւէ նոր բան չի լինի:

 

ԽԵՑԳԵՏԻՆ

Ծուլությունը կարող է Ձեզ վնասել, ուստի եղեք վճռական, գործեք վստահ եւ հստակ: Առողջության մասին չարժե նույնիսկ խոսել. օրգանիզմի բոլոր ուժերը բերված են «լրիվ մարտական պատրաստականության», եւ ամեն ինչ ժամացույցի պես հստակ աշխատում է: Դիմադրողականությունը նորմալ գործում է, եւ Ձեր առողջությանը ոչինչ չի սպառնում:

Քանի որ աշխատավայրում ծանրաբեռնվածությունը շատ կլինի, Դուք տանը քիչ կլինեք, պետք է ընտանիքի անդամներին բացատրեք դրա պատճառը: Եթե ընտանիքում նախկինում էլ եղել են մշտական բախումներ, ապա եղեք համբերատար, քանի որ ամեն ինչ կարող է ավարտվել բաժանումով, ինչը Խեցգետինների համար բոլորովին էլ ցանկալի չէ: Եթե Դուք ընտանիք չունեք, սակայն ունեք սիրած անձ, անչափ լրջորեն վերաբերվեք տհաճ պահերին, երբ հասունանում է բախումը կամ հարաբերությունների պարզումը: Ավելի լավ կանեք, որպեսզի շրջանցեք այդ ստորջրյա խութերը, քանի որ հակառակ դեպքում արդյունքը բաժանումը կլինի: Բայց այս ամիս Խեցգետիններին ավելի շատ կզբաղեցնեն աշխատանքային պահերը, քան անձնական հարաբերությունները:

 

ԱՌՅՈՒԾ

Այս ամիս Ձեզ կուղեկցի հաջողության համընթաց քամին: Սակայն պետք է կարողանաք ճիշտ որոշումներ կայացնել, ուստի մի՛ շտապեք, գրագետ հաշվարկեք Ձեր ամեն մի քայլը, Ձեր յուրաքանչյուր որոշումը, Ձեր յուրաքանչյուր արարքը... Ձեր օրգանիզմի էներգետիկ ներուժը գտնվում է բավականին բարձր մակարդակի վրա, այնպես որ` բացի նյարդային ծանրաբեռնվածությունից, Ձեզ այլ բան չի սպառնում:

Ձեր անձնական կյանքում սկսվում է մեծ փոփոխությունների շրջանը, քանի որ տեղափոխվելու հետ կապված ծրագրերը վերջապես պատրաստ են իրականություն դառնալ: Իհարկե, Ձեր նպատակն իրականություն դարձնելու համար ստիպված կլինեք շատ փաստաթղթեր հավաքել, բայց այդ աշխատանքը, ի վերջո, անհրաժեշտություն է: Կարող են հարազատների հետ կապված խնդիրներ ծագել կամ շարունակել իրենց զարգացումը արդեն եղած խնդիրները: Դրանք կարող են լինել տարբեր բնույթի` կապված կոնկրետ իրադրության հետ: Օրինակ` մի դեպքում դա կարող է լինել խոշոր վեճ, մեկ այլ դեպքում` երկար ժամանակով բաժանում, իսկ երրորդ դեպքում էլ Ձեր հարազատներին անհրաժեշտ կլինի ինչպես բարոյական, այնպես էլ նյութական օժանդակություն, որը պարտավոր կլինեք ինքներդ ցուցաբերել:

 

ԿՈՒՅՍ

Դժվար է միանշանակ ասել, թե աստղերը Ձեզ հատկապես ինչ են խոստանում, սակայն մի բան հստակ է. պետք է շատ աշխատեք եւ շատ ուժեր ծախսեք: Հին հիվանդությունները կարող են հանկարծակի հիշեցնել իրենց մասին, կարող են նորերը ի հայտ գալ, այսպես ասած, դատարկ տեղում, եւ դրանց պատճառը Ձեր ցածր էներգետիկ ներուժն է: Վնասվածքներից խուսափելու համար զգույշ եղեք ապրիլի առաջին երկու տասնօրյակի ընթացքում:

Ամեն տեսակի խնդիրներից խուսափելով` Ձեզ չի հաջողվի խուսափել անձնական կյանքում եղած տարակարծություններից եւ բախումներից: Համերաշխ ընտանեկան զույգերը կփորձեն լուծել աճող սերնդի խնդիրները, գումար կծախսեն, որպեսզի  նրանց համար բնակարան ձեռք բերեն: Իսկ եթե զույգը համերաշխ չէ, ամիսը շատ ծանր կլինի. բոլոր հարցերը, այդ թվում` գույքային, կլուծվեն վեճերով եւ բախումներով: Կկորչեն միմյանց նկատմամբ բարի մտադրություններ ունենալու վերաբերյալ պատրանքները: Մեծ մասի մոտ անխուսափելի կլինի երեխաների հետ խնդիրների առաջացումը, ընդ որում, ամենատարբեր խնդիրների, որոնք պայմանավորված են նախկինում տեղի ունեցած մի շարք իրադարձություններով:

 

ԿՇԵՌՔ

Ապրիլին ստիպված կլինեք առանձնացնել կարեւոր հարցերը երկրորդականներից: Բացի այդ, աշխատեք զսպել Ձեր զայրույթը շրջապատի մարդկանց նկատմամբ նույնիսկ այն դեպքում, երբ նրանք բամբասում են Ձեր հասցեին եւ խարդավանքներ են լարում Ձեր դեմ: Ձեր էներգետիկ հնարավորությունները բարձր չեն լինի, եւ մշտական սթրեսներն ու էմոցիոնալ պոռթկումները ամսվա վերջին կբերեն ֆիզիկական ուժասպառության եւ հոգնածության: Որպես հետեւանք կարող են առաջանալ սիրտ-անոթային հիվանդություններ հատկապես նրանց մոտ, ում օրգանիզմը զգայուն է դրանց նկատմամբ:

Կարող եք դառնալ էմոցիոնալ պոռթկումների եւ սիրային ապրումների «զոհ»: Չի բացառվում, որ Ձեզնից կհեռանա նախկին ընկերը, իսկ դա կբերի զգացմունքների եւ էմոցիաների փոթորկի: Բայց առջեւում նոր փուլ է. կհայտնվի նոր սեր կամ կապվածություն: Նա կարող է լինել մարդ անցյալից, ում հետ նախկինում արդեն սիրո պահեր եք ապրել: Հարցը կդրվի կոնկրետ, եւ անհրաժեշտ կլինի որոշում ընդունել նույնիսկ հենց ապրիլին: Ամեն դեպքում Ձեզ սպառնում են համատեղ գույքի, նյութական արժեքների, անշարժ գույքի հարցերով բախումներ: Այդ հարցում խնդիրներ կունենան նույնիսկ համերաշխ զույգերը: Այնպես որ` զինվեք համբերությամբ:

 

ԿԱՐԻՃ

Ամիսը կլինի բավականին բարդ եւ աշխատանքով հագեցած: Աշխատեք կենտրոնանալ մի հարցի շուրջ, որը կպահանջի յուրահատուկ վերաբերմունք: Իսկ դա կարող է շատ բարդ լինել: Չի բացառվում, որ այս ամիս կբարդանան հին քրոնիկ հիվանդությունները կամ կհայտնվեն նորերը: Վնասվածք ստանալու հավանակությունը հատկապես մեծ է ապրիլի առաջին երկու տասնօրյակում, ուստի այդ օրերին պետք է զգույշ լինեք:

Անձնական կյանքում լուրջ փոփոխություններ չեն սպասվում, բայց աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով կարող են մի քիչ վատանալ հարաբերությունները մտերիմ մարդու հետ: Բացի այդ, մեծ է հարազատների հետ խնդիրներ առաջանալու հավանականությունը, բայց դա ավելի շատ կախված է մի քանի գործոններից, մասնավորապես նրանից, թե այս կամ այն հարազատի հետ նախկինում ինչպիսի իրավիճակներ են առաջացել: Այնպես որ` հնարավոր են ինչպես լուրջ վեճեր, այնպես էլ շարքային կենցաղային խնդիրներ, որոնք ստիպված կլինեք լուծել միասին: Նոր ծանոթությունների համար հարմար կլինեն ոչ այնքան սովորական վայրեր` բանկեր, հիվանդանոցներ, նույնիսկ կենդանիներին զբոսանքի տանելու այգիներ:

 

ԱՂԵՂՆԱՎՈՐ

Ձեր առողջությունն այս ամիս Ձեզ չի դավաճանի, քանի որ Ձեր էներգիային կարելի է միայն նախանձել: Սակայն մշտական անհանգստությունը կտանջի Ձեզ: Ամեն փոքր առիթով մի՛ նյարդայնացեք. որոշ խնդիրներ մի փոքր ժամանակ անց Ձեզ մանրուք կթվան:

Հատկապես մեծ ուշադրություն դարձրեք ընտանիքի անդամների եւ սիրելի մարդու հետ հարաբերություններին: Ռոմանտիկ հարաբերությունները վճռական որոշումներ կպահանջեն: Կա հավանականություն, որ Ձեզ չի հաջողվի ամեն ինչ թողնել առաջվա նման: Ձեզ կարող է անհանգստացնել Ձեր երկրորդ կեսի պահվածքը: Ձեզ համար բարդ կլինի, եթե Ձեր հարաբերություններում հայտնվի կեղծություն: Եթե երեխաներ ունեք, ապա այս ամիս նրանց նկատմամբ պետք է շատ ավելի ուշադիր լինեք, քան սովորաբար վարվում եք: Ստիպված կլինեք շատ ջանքեր թափել երեխաների կարիքները բավարարելու համար:

 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ

Ապրիլին կունենաք ցածր էներգետիկ ներուժ եւ այդ իսկ պատճառով ամեն ինչում պետք է լինեք չափավոր ու պահպանեք Ձեզ: Հատկապես պետք է ուշադիր լինեն սրտային հիվանդություններով տառապողները:

Հնարավոր է, որ Ձեր ընտանիքում այս ամիս տեղի ունենան կարեւոր իրադարձություններ: Կարող են անշարժ գույքի հետ կապված գործողություններ տեղի ունենալ` տեղափոխություն, վերանորոգում, տան, ամառանոցի, բնակարանի գնում, սակայն այդ ամենը կուղեկցվեն վեճերով, հուզումներով, տագնապներով, որին կմասնակցեն ընտանիքի բոլոր անդամները: Ապրիլի աստղագուշակը խորհուրդ է տալիս քիչ վիճել եւ խուսափել չնախատեսված իրավիճակներից: Ոչ համերաշխ ամուսնական զույգերը եւ նրանք, ովքեր որոշել են բաժանվել, կքննարկեն հարցեր, որոնք առնչվում են բնակարանին եւ ունեցվածքին: Կարող են խնդիրներ ծագել ծնողների հետ հարաբերություններում:

 

ՋՐՀՈՍ

Այս Կենդանակերպի նշանի ներքո ծնվածները կարող են մոռանալ վերջին շրջանի խնդիրների, փորձանքների մասին, քանի որ համընթաց քամին նրանց առջեւ նոր հեռանկարներ, նոր կյանք ու նոր էմոցիաներ կբացի: Ջրհոսների կյանքի ներուժը ապրիլին կլինի շատ բարձր մակարդակի վրա, սակայն լավ կլինի զգույշ լինել մեքենա վարելիս եւ ընդհանրապես ճանապարհորդելիս:

Ապրիլը լուրջ փոփոխություններ կբերի անձնական կյանքում: Ընտրությունը հիմա նորի օգտին պետք է լինի, ուստի պետք է հինը թողնել ետեւում եւ ոչ մի դեպքում չփոշմանել ընտրության համար: Ի դեպ, որպեսզի նորը Ձեր կյանքում հիմնավոր տեղ ունենա, ստիպված կլինեք լուծել բազմաթիվ խնդիրներ: Սակայն չփորձեք ճանապարհի կեսից ետ դառնալ:

 

ՁԿՆԵՐ

Ապրիլին Ձեզ վստահ կզգաք, սակայն պետք է ուշադիր եւ զգույշ լինեք այլ քաղաքների, երկրների գործընկերների հետ հարաբերություններում: Անհրաժեշտ է ամեն դեպքում հիշել, որ Ձկների էներգետիկ ներուժը այնքան էլ բարձր չի լինի ապրիլին, ուստի հանգստի մասին պետք է նախօրոք մտածել: Օգտվեք հանգստանալու, մտքերը ի մի բերելու ցանկացած, նույնիսկ աննշան հնարավորությունից:

Կյանքի ռոմանտիկ կողմը Ձկների համար դժվար է դասավորվում: Նժարի մի կողմում զույգերի համար կարող են լինել արժեքային տարբեր համակարգեր, իսկ մյուս կողմում` նրանց հարաբերությունները, որոնք կա՛մ կշարունակվեն, կա՛մ կավարտվեն: Ի դեպ, Ձկները չպետք է լուրջ որոշումներ կայացնեն. հիմա դրա համար լավագույն ժամանակը չէ: Ամենահամերաշխ զույգերը իրենց ժամանակը կտրամադրեն շատ օրախնդիր հարցերի լուծմանը, որոնք առնչվում են բնակարանի վերանորոգմանը, նորի ձեռք բերմանը:

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում