livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 06, 2019

Հունիսը ամառվա առաջին ամիսն է, եւ բնական է, որ կանայք արդեն սկսում են մտածել հանգստի մասին, սակայն պարզ է նաեւ, որ հանգիստը չի կարող տեւել երեք ամիս, եւ այդ ընթացքում կանայք պետք է, ուզեն թե չուզեն, աշխատեն: Իսկ այժմ ընթերցողին կներկայացնենք հունիս ամսվա աստղագուշակը, որը, ինչպես ասում են, հուշում է, սակայն չի պարտադրում:

 

ԽՈՅ

Մասնագիտական առումով Խոյերը ամառ մուտք կգործեն հաջողությամբ: Նրանք կհաշտվեն գժտված գործընկերների հետ եւ կստանան բազմաթիվ շահավետ առաջարկներ տարբեր տեղերից: Հունիսին Խոյերը կարող են սկսել հետաքրքիր եւ խոստումնալից նախագծի իրականացման աշխատանքները: Փողը կհոսի գետի պես: Ոմանց մոտ կվերադառնան «անառակ» ամուսինները: Խոյերը դեռ կմտածեն` բացե՞ն իրենց գիրկը նրանց առջեւ, ընդունե՞ն, թե՞... Ամառվա սկզբին նրանք կլինեն բավականին գրավիչ եւ շուտ սիրահարվող:

 

ՑՈՒԼ

2011 թվականի հունիսին ոչ վաղուցվա անլուծելի թվացող խնդիրները հավիտյան եւ վերջնականապես կթողնեն Ցուլերին: Աշխատանքի վայրում նրանք կհասնեն հաջողության, առավելագույնս կինքնադրսեւորվեն: Կբարելավվի նրանց նյութական վիճակը, կենսամակարդակը: Սիրո մեջ կսկսվի փոխադարձ քնքշանքի, վստահության կայուն շրջանը: Ամուսինները կսկսեն մտածել նոր, ավելի լավ բնակարանի մասին եւ կսկսեն այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկել: Ինքնազգացողությունը կլինի գերազանց` ուրախություն պատճառելով Ցուլերին: Իսկ դա անչափ կարեւոր հանգամանք է ցանկացած գործում հաջողության հասնելու առումով:

 

 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Երկվորյակներին խորհուրդ է տրվում հունիսին ավարտել նոր ուղղությունների փնտրտուքը եւ զբաղվել այն նախագծերով, որոնք արդեն ծրագրված, սկսված են: Պահանջվում է ստեղծել ամուր եւ վստահելի բազա: Իսկ ֆինանսական կայուն վիճակը, որն անչափ կարեւոր հանգամանք է, կնպաստի դրան: Գումար կստանաք տարբեր տեղերից, իսկ այդ գումարները գործի մեջ ներդնելու կարիք են զգում: Իրենց հաջողություններով Երկվորյակներին կուրախացնեն նաեւ ընտանիքի անդամները:

 

ԽԵՑԳԵՏԻՆ

Հունիսը կդառնա ճակատագրական Խեցգետինների կյանքում: Նրանց մասնագիտական հաջողություններով կհետաքրքրվեն աշխարհի ուժեղները եւ կհովանավորեն Խեցգետիններին: Տանը այդ ընթացքում կլինեն շատ հետաքրքիր եւ կարեւոր հյուրեր: Սիրո հարցում էլ կարելի է հաջողություն ակնկալել: Հնարավոր է շահավետ ամուսնություն, որը Խեցգետնին կհասցնի սոցիալական ավելի բարձր սանդղակի: Ընդ որում, դա կլինի սիրո վրա հիմնված ամուսնություն: Սակայն պետք է ուշադրության կենտրոնում պահեք առողջությունը, քանի որ ինքնազգացողությունը կարող է անհանգստացնել:

 

 

ԱՌՅՈՒԾ

Առյուծները հունիսին կլինեն ուժեղ եւ էներգիայով լի: Աշխատանքային հարցերում նրանց մոտ կնկատվի բացահայտ առաջընթաց: Հնարավոր են նախատեսված ու նաեւ չնախատեսված եկամուտներ եւ գործունեության դաշտի զգալի ընդարձակում: Կվերադառնան Առյուծներին լքած կամ տարբեր պատճառներով հեռացած ընկերներն ու սիրելիները: Իսկ ընտանիքներում էլ կհաստատվի փոխադարձ վստահության, փոխըմբռնման ու էմոցիոնալ վերելքի մթնոլորտ, որի պայմաններում ե՛ւ աշխատելն է հաճելի, ե՛ւ հանգստանալը:

 

ԿՈՒՅՍ

2011 թվականի հունիսին հաջողությունը եւ ձեռներեցությունը կսկսեն ուղեկցել Կույսերին: Այն ամենը, ինչի կհասնեն այս ընթացքում, այս կամ այն կերպ կապված կլինի հեռավոր արտերկրների հետ: Մասնագիտական գործունեության մեջ հնարավոր են խոշոր հաջողություններ եւ զբաղմունքի ոլորտի փոփոխություններ: Ընտանիքում խաղաղություն եւ փոխըմբռնում կտիրի: Միայնակներին կայցելի սերը, ընդ որում, բառացիորեն թեւերի վրա, այսինքն` կայցելի այլ քաղաքից կամ նույնիսկ այլ երկրից: Բացի այդ, փողն էլ շատ կլինի, որը օրեցօր կավելանա:

 

 

ԿՇԵՌՔ

Հունիսը Կշեռքների համար կլինի կորցրած դիրքերի վերականգնման շրջան: Նախկին աշխատավայրում կհիշեն նրանց եւ հետ կկանչեն: Կվերադառնան ինչ-որ ժամանակ հեռացած գործընկերները: Գործերում կնկատվի առաջընթաց: Ընտանիքներն ազատ շունչ կքաշեն եւ կարող են սկսել բնակարանը բարեկարգելու ուղղությամբ խոշորամասշտաբ աշխատանքները: Կբարելավվի նյութական վիճակը: Ինքնազգացողությունը կլինի լավ վիճակում, եթե, իհարկե, Կշեռքները հանկարծ այդ ուրախության ֆոնի վրա չհիշեն իրենց վատ սովորույթները:

 

ԿԱՐԻՃ

Կարիճների կյանքում հունիս ամսին նորից կհայտնվեն մարդիկ անցյալից: Ընդ որում, նրանք իրենց հետ կբերեն միայն դրական լիցքեր եւ էմոցիաներ: Գործնական բնագավառում դա կարտահայտվի ավելի պրոֆեսիոնալ մարդու ի հայտ գալով, որը կառաջարկի ոչ միայն համագործակցություն, այլ նաեւ աջակցություն: Ռոմանտիկայի բնագավառում հնարավոր է հին եւ, թվում է, դարերով կորցրած սիրո վերադարձ: Նաեւ գումարի հարցում այս ամիս Կարիճներին կօգնեն, եւ նրանք իրենց բավականին հարուստ կզգան:

 

 

ԱՂԵՂՆԱՎՈՐ

Կարծես թե, ըստ տրամաբանության, 2011 թվականի հունիսին Աղեղնավորները պետք է զբաղվեն իրենց առողջական խնդիրներով ու մի լավ հանգստանան: Բայց նույն ժամանակաշրջանում մասնագիտական բնագավառում կսկսվի դրական դինամիկան, եւ միայն համառ ու անդադրում  աշխատանքը կբերի ցանկալի արդյունքներ: Նուրբ զգացմունքների ոլորտում կծագի ընտրության խնդիր, եւ այն դժվար կլինի լուծել: Ֆինանսական հարաբերություններում ամիսը լավն է, սակայն պարտքերը ստիպված եք լինելու վերադարձնել հենց այս ամիս:

 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ

Այծեղջյուրներն այս ամիս վերջապես կարող են հաղթահարել իրենց գոռոզամտությունը, եւ նրանց գործերը միանգամից հաջողություն կունենան: Բարձր դիրք ունեցող հովանավորները նորից կսկսեն օգնել: Այս ամիս աշխատանք շատ կլինի, եւ փոխհատուցումն էլ իրեն սպասեցնել չի տա: Այծեղջյուրները մի քիչ ավելի հարուստ կդառնան: Հավանական է, որ կհանդիպեն իսկական սիրո, իսկ այդ հանդիպումը տեղի կունենա հասարակական ժողովի կուլուարներում կամ պաշտոնական հանդիպման ժամանակ:

 

 

ՋՐՀՈՍ

Այս ամիս նույնպես կպահպանվի տնից հեռու հաջողության հասնելու միտումը: Միայն ավելի շատ կազմակերպված գործելու պահանջը կավելանա: Ջրհոսները հունիսին ամեն ինչ կարող են եւ ամենուր կհասցնեն: Դրան կօժանդակեն հին գործընկերները կամ բարեկամները: Վերջիններից կարելի է սպասել նաեւ չծրագրավորված նյութական օժանդակություն: Այդ ժամանակահատվածում Ջրհոսները ռոմանտիկայի մասին մտածելու ժամանակ էլ չեն ունենա, սակայն ամեն դեպքում նախկինից եկած սերը նրանց անսպասելիորեն կգտնի եւ ոչ մի կերպ բաց չի թողնի:

 

ՁՈՒԿ

2011 թվականի հունիսին Ձկները կհասկանան, որ հաղթել են իրենց պայքարում եւ կարող են դասավորել իրենց գործերն այնպես, ինչպես երազել էին մի ժամանակ: Դա կհաստատի ու կոգեւորի նաեւ աշխարհի ուժեղների բացահայտ աջակցությունը: Վերջապես Ձկները ստիպված չեն լինի հաշվել ամեն մի դրամը եւ կմեկնեն արդեն վաղուց ծրագրած, նախատեսած ճանապարհորդության: Չի բացառվում, որ հենց այդ ճանապարհորդության ժամանակ կամ դրանից հետո միայնակ Ձկները կարող են անսպասելիորեն հանդիպել իրենց սիրուն:

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում