livemarks sitemap
Շաբաթ, Մայիսի 30, 2020

12 - 18 ապրիլ

goroskop1ԽՈՅ- Շաբաթը հարուստ կլինի միստիկական զուգադիպություններով, տարօրինակ երեւույթներով: Բացառված չէ, որ շաբաթվա սկզբին կունենաքվատ ինքնազգացողություն եւ չեք ցանկանա աշխատել: Բայց եթե խորը մտածեք, կհամոզվեք, որ դրանց համար որեւէ լուրջ պատճառ չկա: Ամեն դեպքում կարեւոր որոշումներ մի կայացրեք, ավելորդ ծախսեր մի կատարեք:  

ՑՈՒԼ- Արդեն շաբաթվա սկզբին կնկատեք, որ ձեր նկատմամբ շրջապատի վերաբերմունքը դրական է, եւ դուք հեշտությամբ լեզու կգտնեք նույնիսկ ընդդիմախոսների հետ, կհարթեք ընտանեկան վեճերը: Այս շաբաթվա ցանկացած նախաձեռնություն միտված կլինի ապագային: Շաբաթվա երկրորդ կեսը հաջող կլինի ընտանեկան գործերի համար:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ- Շաբաթը հաջող է ընտանեկան գործերի համար: Եթե երիտասարդ եք եւ ձգտում եք ինքնուրույնության, ծնողների հետ զրուցեք առանձին բնակարան ունենալու մասին: Շաբաթվա երկրորդ կեսը հաջող կլինի սիրահարների եւ ստեղծագործողների համար: Նրանք կարող են ե°ւ աշխատել, ե°ւ պարզապես զվարճանալ:             

ԽԵՑԳԵՏԻՆ- Շաբաթվա կեսին դուք հանրաճանաչ կդառնաք, որը ձեզհաջողություն ու փող, նոր առաջարկություններ կբերի: Իհարկե, կարող եք այդ օրերն անցկացնել խաղատներում, խնջույքի սեղանի շուրջ կամ սիրելիի անկողնում, բայց լավ կլինի զբաղվել անձնական եւ ստեղծագործական խնդիրներով:     

ԱՌՅՈՒԾ-
Ա
յս շաբաթ փորձեք մի քիչ շունչ քաշել առանց մտածելու, որ մրցակիցը ձեզ կանցնի, կամ պետը մեկ ուրիշի պաշտոնը կբարձրացնի: Կարող եք հանգստանալ ամառանոցում: Եթե փորձեք աշխատել, ապա ստիպված կլինեք զբաղվել ձանձրալի գործերով, իսկ եթե ավտոմեքենա ունեք, կզբաղվեք այն վերանորոգելու աշխատանքներով:   

ԿՈՒՅՍ- Եթե ուզում եք բուհ ընդունվել, անմիջապես հանձնեք փաստաթղթերը: Շաբաթը հաջող կլինի նաեւ ուսանողների եւ գիտաշխատողների համար: Եթե ձեզ գործուղման ուղարկեն, չհրաժարվեք. այն կանցնի արագ ու թեթեւ: Շաբաթը հարուստ կլինի անսպասելի հանդիպումներով:  

ԿՇԵՌՔ- Տարբեր աղբյուրներից եկամուտ կստանաք, բայց ստանալուց հետո մտածեք ապագայի մասին: Գործնական առաջարկները կլինեն հետաքրքիր առաջին հերթին ֆինանսական առումով, ուստի դրանցից մի հրաժարվեք: Շաբաթվա երկրորդ կեսին մտածեք գումարն արդյունավետ ծախսելու մասին: Խոշոր գնումները հաջող կլինեն:  

ԿԱՐԻՃ- Այս շաբաթ կարող եք լուծել գրեթե ցանկացած խնդիր, ուստիզբաղվեք կարեւոր գործերով եւ ընդունեք պատասխանատու, ճակատագրական որոշումներ: Մի կորցրեք կյանքը արմատապես փոխելու հարմարպահը: Եթե շաբաթվա առաջին կեսին ոչինչ չձեռնարկեք, շաբաթվա երկրորդ կեսին ճակատագիրը ձեզ անսպասելի նվեր կմատուցի:   

ԱՂԵՂՆԱՎՈՐ- Դուք պատրաստ չեք լինի լուրջ հարցեր լուծել, քանի որհին պարտքերը, բացթողումները ջրի երես դուրս կգան: Շաբաթը հարուստ կլինի միստիկական զուգադիպություններով եւ ճակատագրական պատահականություններով: Ուշադիր եղեք նախանշանների նկատմամբ եւ լսեք ձեր ներքին ձայնը:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ- Հատկապես շաբաթվա առաջին կեսին սպասեք հաճելի անակնկալներ. կարող է հայտնվել հարուստ հովանավոր, ձեզ հետաքրքիրգործ կառաջարկեն, կժամանեն ընկերները... Հին ընկերական հարաբերությունները կարող են վերածվել ռոմանտիկականի: Կարող եք ձեր խնդրանքներով դիմել ղեկավարությանը:         

ՋՐՀՈՍ- Ոմանք կարող են նոր պաշտոն ստանալ, կարող է լուծվել որեւէ բարդ աշխատանքային խնդիր: Հնարավոր է, որ ձեզ առաջարկեն նոր, գայթակղիչ աշխատանք, եւ ստիպված կլինեք անմիջապես պատասխան տալ: Ամեն դեպքում պատրաստ եղեք կտրուկ փոփոխությունների:     

ՁԿՆԵՐ- Շատ հաջող ու արգասաբեր շաբաթ կլինի: Կարող եք շատ արագ բարձրանալ ծառայողական սանդղակով: Եթե վաղուց մտածում եք արտերկրում աշխատելու մասին, սկսեք գործել այդ ուղղությամբ:  Ընդհանրապես շաբաթը հեղինակություն ձեռք բերելու, բարձունքի հասնելու զարմանալի ու հազվադեպ հնարավորություն է տալիս:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում