livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 16, 2019

horoscopeԽՈՅ- Այս շաբաթ կգտնվեք թե' երկրպագուների եւ թե' հատկապես մրցակիցների ուշադրության կենտրոնում: Վերջիններս իրենց թշնամանքը ամեն կերպ կցանկանան թաքցնել: Չի բացառվում, որ կբաժանվեք սիրելիից, ընդ որում, ձեր մեղքով: Շաբաթվա երկրորդ կեսը կլինի եկամտաբեր: Ընդ որում, եկամուտ կստանաք ոչ այնտեղից, որտեղից սովորաբար ստանում եք:   

ՑՈՒԼ- Ուշադիր եղեք նախանշանների նկատմամբ: Ամեն դեպքում կարեւոր գործերից եւ հատկապես նոր ձեռնարկումներից ձեռնպահ մնացեք: Իսկ շաբաթվա երկրորդ կեսի համար կարող եք ծրագրել ծանկացած կարեւոր գործեր եւ այցելություններ: Այդ օրերին դուք հեղինակություն կվայելեք:  

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ- Այս շաբաթ ձեզ սպասում են հիմնականում հաճելի անակնկալներ: Իսկ տհաճ անակնկալներ ձեզ կարող են մատուցել ընկերները: Շաբաթվա երկրորդ կեսը շատ ավելի վատ կդասավորվի. ձեզ անընդհատ կհետապնդի անհաջողակ լինելու զգացումը, գլխումկհայտնվեն սեւ մտքեր, ջրի երես դուրս կգան հին պարտքերը:            

ԽԵՑԳԵՏԻՆ- Այս շաբաթ ձեր զգացմունքները եւ ցանկությունները կհակադրվեն ձեր պարտականությունների հետ: Աշխատավայրում ստեղծված իրավիճակը կամ ղեկավարությունը կխառնեն ձեր խաղաքարտերը, եւ ստիպված կլինեք նույնիսկ արտաժամյա աշխատել: Շաբաթվա երկրորդ կեսին մասնագիտական լուրջ խնդիրներին կավելանան նաեւ անկանխատեսելի իրադրություններ:     

ԱՌՅՈՒԾ- Չնայած շաբաթվա սկզբին ծանրաբեռնված կլինեք, բայց ընդհանուր առմամբ շաբաթը շատ հաջող կլինի հատկապես կարիերայի առումով: Կբերի նրանց բախտը, ովքեր երազում են արտասահմանում աշխատելու մասին: Կարող եք ղեկավարության հետ կիսվել ձեր գաղափարներով կամ խոսել  աշխատավարձի բարձրացման մասին:    

ԿՈՒՅՍ-
Հատկապես երկուշաբթի երեքշաբթի պահպանեք ձեր առողջությունը եւ դրամը: Խոշոր գնումները եւ խոշոր ներդրումները անհաջող կլինեն: Հինգշաբթիից սկսած իրադրությունը դրականորեն կփոխվի: Շաբաթվա երկրորդ կեսը կանցնի թեթեւ եւ ձեզ առանձնապես հոգսեր չի պատճառի:   

ԿՇԵՌՔ-
Հատկապես երեքշաբթին կարող է կենցաղային վեճերի եւ ընտանեկան անհարթությունների օր լինել: Շաբաթվա սկզբին խուսափեք վեճերից, բամբասանքներից: Թե' տանը, թե' աշխատավայրում հարաբերությունները բարդ կլինեն: Շաբաթվա երկրորդ կեսը նույնպես հաջող չի լինի հատկապես առողջության եւ ֆինանսների առումով:  

ԿԱՐԻՃ- Ստիպված կլինեք զբաղվել ե'ւ հարազատների, ե'ւ գործընկերների գործերով: Խորհուրդ է տրվում ուշադիր լինել առաջացած խնդիրների նկատմամբ, որպեսզի դրանք լուծեք անմիջապես, քանի դեռ դա հնարավոր է: Շաբաթվա երկրորդ կեսին միանձնյա որոշումներ մի կայացրեք:   

ԱՂԵՂՆԱՎՈՐ-
Այս շաբաթը հաջող եւ հեռանկարային կլինի ստեղծագործողների համար: Բայց հաջողություն կունենաք այն դեպքում, եթե պրոֆեսիոնալ եք եւ աշխատասեր: Շաբաթվա երկրորդ կեսին կարող եք հաջողությամբ հաճախել բժշկական հաստատություններ եւ հատկապես գեղեցկության սրահներ:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ- Վեճեր կարող են առաջանալ տարբեր սերնդի ներկայացուցիչների միջեւ: Չարժե ձեռնարկել տան վերանորոգում կամ նույնիսկ կահույքի տեղափոխում: Ընդհանրապես ցանկացած նորամուծություն հղի է վտանգներով: Բայց արդեն հինգշաբթի մթնոլորտը կլիցքաթափվի, փոխհարաբերությունները կլավանան, իսկ հորիզոնում կերեւան հեռանկարներ եւ մեծ հաջողություններ:        

ՋՐՀՈՍ- Շաբաթվա սկզբին կլինեն շատ լուրեր, հանդիպումներ եւ ուղեւորություններ: Ցավոք,ոչ բոլորը կլինեն հաճելի եւ արդյունավետ: Շաբաթվա երկրորդ կեսը կլինի ավելի հանգիստ ու կանխատեսելի, եւ կարող եք անշարժ գույքի, վերանորոգման եւ շինարարության հետ կապված ցանկացած խնդիրներ լուծել:     

ՁԿՆԵՐ- Որքան էլ շատ լինի ձեր եկամուտը, այնքան ավելի շատ կպահանջվի: Չի բացառվում, որ ձեզ կառաջարկեն հետաքրքիր եւ ֆինանսական առումով շահավետ գործ: Շաբաթվա երկրորդ կեսը հարուստ կլինի մանր կենցաղային խնդիրներով, բայց միաժամանակ այդ օրերին կարող եք ձեզ համար շատ կարեւոր տեղեկատվություն ստանալ:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում