livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

ԽՈՅ

Ձեզ բավարարում է այն, թե ինչպես է ընթանում Ձեր կյանքը, այն, ինչ Ձեզ հետ տեղի է ունենում: Նույնիսկ թերությունների հետ պատրաստ եք հաշտվել հուլիսին: Իսկ եթե Ձեր շրջապատից որեւէ մեկը ցանկանում է Ձեզ վերափոխել, պետք չէ դա թույլ տալ: Նույնիսկ բառերով: Եթե անմիջապես չկանգնեցնեք, «հարձակումները» կշարունակվեն, քանի որ լռությունը կհամարվի համաձայնության նշան, իրավացիության հաստատում: Այնպես որ` որքան էլ չցանկանաք բարդացնել այդ ամենը, տվյալ դեպքում կա դրա անհրաժեշտությունը: Հակառակ դեպքում ամեն ինչ ավելի բարդ ու խճճված կդառնա: Դուք հույս ունեք, որ կարող եք համաձայնությա՞ն գալ: Ոչ, դա կնմանվի սահմանները չճշտած երկու երկրների հարաբերությունների. սահմանները մշտապես կխախտվեն, եւ կծագեն մշտական կոնֆլիկտներ: Սահմանափակեք Ձեր կյանքում այն տեղերը, որտեղ կողմնակի մարդկանց մուտքն արգելվում է: Եթե չգիտեք, թե ինչ պետք է ընտրեք, առավելություն տվեք նրան, ինչը երբեք չեք փորձել, մի խոսքով` փորձարկեք: Հատկապես հուլիսի առաջին կեսին:

Խոյերի համար հաջող օրեր են` 3, 8, 10, 17, 18, 22:

Անհաջող օրեր են` 2, 9, 12, 20, 24, 27:

Նոր սիրավեպի համար հուլիսը ամենահարմար ժամանակը չէ: Արդեն առաջին ժամադրության ժամանակ կարող են խնդիրներ ծագել:

ՑՈՒԼ

Ավելի լավ է հուլիսին Ձեզ շրջապատեք հարազատներով: Հյուրընկալվեք հարազատի տանը, փնտրեք նրանց, ում հետ ինչ-ինչ պատճառներով ընդհատվել է կապը: Դուք կարող եք տարբերվել միմյանցից, կյանքի նկատմամբ տարբեր վերաբերմունք կունենաք, սակայն կզգաք, որ հենց նրանց հետ շփումը Ձեզ ուժ կտա: Եթե նույնիսկ ինչ-որ մեկի հետ տարիներով չեք խոսել, հնարավորություն կստանաք շփվելու նրա հետ չեզոք մթնոլորտում, զրուցելու նրա հետ եւ ամեն ինչ պարզելու: Գուցե չեք հաշտվի, սակայն կլսեք միմյանց, ինչը նույնպես կարեւոր է: Բարդ հարցերը կհաջողվի լուծել միայն պատահաբար, իներցիայով: Եթե փորձեք խնդիրն ուսումնասիրել տարբեր կողմերից, ապա հաջողության չեք հասնի: Ի դեպ, արժե լսել նրանց առաջարկները, ովքեր այնքան էլ գիտելիքներ եւ փորձ չունեն. այնպիսի տարբերակներ կառաջարկեն, որոնցից կարող եք օգտվել:

Հուլիսին Ցուլերի համար հաջող օրեր են` 5, 9, 15, 19, 20, 25, 30:

Անհաջող օրեր են` 1, 3, 14, 18, 22, 27:

Սիրային հարցերում անհրաժեշտ կլինի ցույց տալ բնավորություն:

 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

2011 թվականի հուլիսին հանգամանքները կարող են վերադարձնել Երկվորյակներին իրադարձությունների զարգացման ինչ-որ տարբերակի, որը նրանք մի կողմ էին նետել: Ամենայն հավանականությամբ, խնդիրն այն է, որ նրանք իրենց համար որոշել են, թե ինչպես է ավելի լավ, բայց հաշվի չեն առել ինչ-որ ոչ նյութական գործոններ: Օրինակ` որոշելով վաճառել ամառանոցը, ձեւակերպելով փաստաթղթերը եւ հաղթահարելով բավականին վարչարարական արգելքներ` Դուք պատրաստ չեք լինի ծնողների հարցին` իսկ ափսոս չէ՞:  Եվ իրոք ափսոս է: Դուք ամեն ինչ արդեն հաշվարկել էիք, սակայն ստիպված կլինեք նորից մտածել: Եվ այս անգամ աշխատեք հաշվի առնել այն, ինչին իսկապես ձգտում է Ձեր հոգին: Հուլիսը ավելի շատ հին փոխհարաբերությունների քայքայման, քան թե նորերի ստեղծման ամիս է: Օրինակ` կծանոթանաք երկու նոր մարդու հետ, սակայն հարաբերությունները կխզեք չորսի հետ:

Բարեհաջող օրերն են` 6, 7, 12, 20, 23, 28:

Անհաջող օրերն են` 3, 8, 10, 17, 21, 24:

Նոր սիրային հարաբերություններում Դուք տրամադրված կլինեք բավականին գործնական. ունի՞ թեկնածուն բնակարան, ավտոմեքենա, լավ աշխատանք:

 

ԽԵՑԳԵՏԻՆ

Խեցգետինների համար 2011 թվականի հուլիսը կլինի անհանգիստ, սակայն շրջապատը դա կարող է նույնիսկ չնկատել: Ամենայն հավանականությամբ, Դուք կցանկանաք բաժանվել Ձեր անցյալից (գուցե դրա մի մասի հետ կամ ամբողջությամբ) եւ այդ իսկ պատճառով կսկսեք անցյալն ակտիվորեն հաղթահարել: Սակայն այն համառորեն կվերադառնա` այցելությունների, հեռախոսազանգերի եւ հաղորդագրությունների տեսքով: Եթե հուլիսին կարողանաք մնալ գրաված դիրքերում (Ձեր հնարավորությունները 50-50 են), ապա իսկապես կհայտնվեք «բարիկադների մյուս կողմում»: Պայքարելու արժանի բան կա: Ի դեպ, մարդը Ձեր անցյալից, ով կհայտնվի ամսվա երկրորդ կեսին եւ կխոստանա նախկին գործնական կապերի վերականգնում, ամենայն հավանականությամբ, Ձեզ թյուրիմացության մեջ կգցի: Չնայած նրան, որ ինքը դրան հավատում է, նման տարբերակը հաստատ չի իրականացվի:

Բարեհաջող օրերն են` 3, 6, 10, 12, 20, 24, 30:

Անհաջող օրերն են` 1, 8, 14, 18, 25, 27:

Հուլիսի սկզբին ավելի շատ կիշխեն զգացմունքները, ուստի պետք է հետեւեք ոչ թե նրան, թե ինչ են ասում, այլ` ինչ են անում:

 

ԱՌՅՈՒԾ

2011 թվականի հուլիս ամսվա Առյուծի ամենամեծ խնդիրը կլինի խնդիրները կոնկրետացնել չցանկանալը: Օրինակ` Դուք ցանկանում եք վաճառածի դիմաց ստանալ որոշակի գումար, բայց քանի որ իրը նոր չէ, իսկ գնորդն էլ Ձեր ծանոթն է, Դուք կասեք` որքան կտաս: Այդպիսով Դուք նրան կդնեք անհարմար վիճակի մեջ, իսկ Ձեզ կզրկեք եկամուտից: Քանի որ կա՛մ նա չի գնի այդ իրը, կա՛մ արժեքից ավելի քիչ գումար կտա: Կամ էլ ակնարկներն այն մասին, թե ինչ նվեր կցանկանայիք ստանալ Ձեր ծննդյան օրը: Եթե Դուք գիտեք, թե ինչ եք ուզում, ասեք ուղղակիորեն, հակառակ դեպքում կստանաք Ձեր ցանկացածին առավելագույնը մոտ նվեր, սակայն ոչ այն, ինչ իրոք ցանկանում էիք: Պատկերավոր ասած` վարդագույն ավտոմեքենա` կարմիրի փոխարեն: Կանխազգացումը Ձեզ չի խաբի, սակայն ամեն դեպքում Դուք գույները կխտացնեք, իսկ իրականում ամեն ինչ այնքան վատ չի լինի, ինչպես Ձեզ էր թվում:

Առյուծների համար հուլիսի բարեհաջող օրերն են` 6, 10, 12, 20, 25, 28:

Անհաջող օրերն են` 1, 8, 15, 19, 23, 27:

Առյուծի հուլիսյան սիրահարվածությունը ավելի շատ նման կլինի տեսիլքի, մառախուղի, ժամանակավոր խանգարման: Սկզբում Դուք կգայթակղվեք, ապա Ձեր աչքերը կսկսեն կամաց-կամաց բացվել:

 

ԿՈՒՅՍ

Վերլուծելով իրենց վարքը, իրենց  հարաբերությունները շրջապատի հետ` Կույսերը 2011 թվականի հուլիսին կորոշեն ուղղվել: Եվ անմիջապես գործի կանցնեք: Թվում է, թե դա պետք է ուրախացնի նրանց, ով Ձեր կողքին է: Բայց Դուք հենց դա չեք տեսնի, իսկ պատճառները կարող են լինել երկուսը: Առաջին հերթին, դա բավականին անսպասելի է, այդ իսկ պատճառով սպասում են խաբեության: Կամ էլ մտածում են, որ Դուք այդպիսով իրենց ինչ-որ բանի նախապատրաստում եք: Այդ դեպքում ավելի լավ կլինի, որ Դուք խոսեք եւ բացատրեք: Անմիջապես հանգստացնել չի հաջողվի, բայց ժամանակի ընթացքում (եթե Դուք առաջիկայում էլ Ձեզ նույն կերպ պահեք) ամեն ինչ կկարգավորվի: Երկրորդը` նման ուղղման Ձեզնից ոչ ոք չի սպասում, քանի որ Ձեր նախկին վարվելաձեւն էլ բոլորին բավարարում էր:

2011 թվականի հուլիսին Կույսերի համար բարեհաջող օրերն են` 1, 6, 12, 14, 19, 29:

Կույսերի համար հուլիսի անհաջող օրերն են` 8, 10, 17, 20, 24, 28, 31:

Մշտական հարաբերությունների առումով հուլիսը Կույսերի համար կլինի բարդ շրջան: Ձեզնից մեկի համար կլինի հագեցած, հետաքրքիր եւ ոչ առանց ֆլիրտի, իսկ մյուսի համար` բավականին ձանձրալի, տխուր ու անիմաստ:

 

ԿՇԵՌՔ

2011 թվականի հուլիսին Կշեռքները չպետք է բավարարվեն քչով: Որքան էլ որ Ձեզ համոզեն, որ ամեն ինչ արդեն բավարար է (օրինակ` նոր պաշտոնի հեռանկարները` չնայած Դուք այլ պաշտոնի էիք ձգտում), որ հարկավոր է զիջել (օրինակ` բժշկին այցելելու հարմար ժամանակ է), Դուք չհամաձայնվեք: Չի բացառվում, որ Ձեզ հետո կհարցնեն. «Իսկ ինչո՞ւ չէիք պնդում Ձեր ասածը»: Կամ էլ ընդհանրապես «կհիշեն», որ Դուք եք ամեն ինչից հրաժարվել: Այնպես որ` ձգտեք առավելագույնին: Եթե առոգանության հետ կապված խնդիրներ ունեք, հուլիսը դրանով զբաղվելու լավագույն ժամանակն է: Կարելի է դիմել նաեւ մասնագետին, սակայն արդյունավետ կլինեն ինքնուրույն պարապմունքները: Շուտասելուկները, վարժությունները արտասանության կարգավորման հարցում կկարգավորեն խնդիրը: Եվ կարեւորը` աշխատեք խոսել դանդաղ, բայց հստակ եւ հանգիստ:

2011 թվականի հուլիսին Կշեռքների համար բարեհաջող օրերն են` 1, 3, 7, 9, 18, 23, 28, 30:

Կշեռքների համար հուլիսի անհաջող օրերն են` 2, 5, 8, 15, 22, 26, 29:

Հուլիսին Կշեռքների ուժեղ կողմը համբերությունն է, հիմնավորվածությունը եւ խնդիրն ամբողջությամբ ուսումնասիրելու ցանկությունը:

 

ԿԱՐԻՃ

Կարիճներ, եթե ցանկանում եք ինչ-որ բանի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերել, նախընտրեք բանավոր զրույցները: Ստորագրության փոխարեն` ազնիվ խոսքը, նոտարական գրասենյակի փոխարեն` մի գավաթ սուրճի սեղանի շուրջ զրույցը: Բնական է, որ ոչ բոլոր հարցերը կարելի է այդպես լուծել: Եվ հենց այդ հարցերով էլ հուլիսին չարժե զբաղվել, քանի որ դժվար թե հաջողության հասնեք: Մյուս բոլոր հարցերում վստահեք մարդկանց: Գուցե մեկ այլ դեպքում նրանք կփորձեին ստանալ Ձեզնից պահանջվածից ավելին, բայց հիմա ամեն ինչ այլ կերպ կլինի: Եթե Դուք խորհուրդ եք հարցրել, եւ Ձեզ խորհուրդը տվել են, հետեւեք դրան: Ընդ որում` միանգամից: Խորհուրդը կլինի օգտակար, ժամանակին եւ կօգնի դուրս գալ բարդ իրադրությունից նվազագույն կորուստներով: Որեւէ հակադրությունից հետո չարժե հույս փայփայել խաղաղ համաձայնության մասին: Եթե փորձեք գալ ընդհանուր հայտարարի, ավելի շատ կկռվեք: Այնպես որ` եթե որեւէ մեկի հետ տարակարծություններ ունեք, պահեք տարածություն:

2011 թվականի հուլիսին Կարիճների համար բարեհաջող օրերն են` 3, 5, 10, 16, 18, 23, 30:

Անհաջող օրերն են` 1, 4, 7, 9, 14, 21, 28:

Անձնական հարաբերությունները հուլիսին կլինեն այնպիսին, ինչպիսին Կարիճներն են ցանկանում:

 

ԱՂԵՂՆԱՎՈՐ

Աղեղնավորներ, համարձակորեն խախտեք ձեր պլանները 2011 թվականի հուլիսին: Նույնիսկ այն, ինչ նախատեսել էիք հենց վաղվա համար, այսինքն` թվում է, թե ամեն ինչ հաշվարկել էիք ժամերով եւ համապատասխան հանգամանքներով, փոփոխության կարիք կունենա: Ավելի ճիշտ, Դուք կունենաք դրա կարիքը: Նայեք պատուհանից դուրս եւ հասկացեք, որ այժմ հարկավոր է զբաղվել բոլորովին այլ գործով: Եվ դա ճիշտ կլինի: Ձեզ մի սահմանափակեք շրջանակներով` ժամանակային, տարածքային եւ մարդկային: Ամսվա պրոբլեմը տհաճությունների սպասումն է: Ճիշտ է, Դուք, ամենայն հավանականությամբ, իրականում դրանց չեք սպասի, սակայն կսկսեք այդ մասին խոսել` փորձելով հասնել ինչ-որ բանի: Կհասնեք ինչ-որ բանի, բայց ոչ նրան, ինչ ծրագրել էիք, եւ դա դժվար թե Ձեզ ուրախացնի: Այնպես որ` ավելի լավ է լիցքաթափվել եւ հաճույք ստանալ նրանից, ինչ որ ունեք: Հատկապես նրանից, ինչը Ձեզ հասել է ժամանակավորապես:

2011 թվականի հուլիսին Աղեղնավորների համար բարեհաջող օրերն են` 1, 5, 12, 14, 18, 21, 23, 28:

Հուլիսի անհաջող օրերն են` 3, 6, 9, 13, 16, 24, 30:

Ընտանիքում հուլիսին Դուք հատուկ հսկողության տակ եք լինելու, այնպես որ` հարկավոր է զգույշ լինել:

 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ

2011 թվականի հուլիսին կարեւոր կլինի, որ Այծեղջյուրները գտնվեն մարդկանց շրջապատում: Թեկուզ` ոչ ուշադրության կենտրոնում, սակայն նաեւ` ոչ հեռու համընդհանուր շարժումներից: Որքան էլ որ հոգնած լինեք, որքան էլ որ ցանկանաք մենակ մնալ, վանեք Ձեզնից նման մտքերը: Շրջապատը Ձեզ կնվիրի ուրախություն, հույս` ապագայի նկատմամբ, եւ վստահություն` ներկայի նկատմամբ: Մի խոսքով` մերվեք կոլեկտիվին: Ուղեւորությունները կլինեն ոչ միայն հաջող, այլ նաեւ անսովոր: Եթե ծրագրել եք այցելել ինչ-որ էկզոտիկ վայրեր (պարտադիր չէ արտասահմանում, այդ վայրը կարող է լինել Ձեր երկրում), պատրաստվեք ճանապարհորդության: Սակայն հարկավոր կլինի նաեւ ուղեկից (ցանկալի է` Ձեր սեռից. այդպես ավելի հանգիստ կլինեք:

2011 թվականի հուլիսին Այծեղջյուրների համար բարեհաջող օրերն են` 3, 8, 12, 16, 19, 24, 26, 31:

Այծեղջյուրների համար հուլիսի անհաջող օրերն են` 1, 10, 14, 21, 25, 29:

Հուլիսը Այծեղջյուրների ամուսնության համար հաջող ամիս է: Սակայն հարկավոր է բաց թողնել ամսվա առաջին օրերը, որպեսզի խուսափեք Արեւի խավարման ազդեցությունից:

 

ՋՐՀՈՍ

2011 թվականի հուլիսին Ջրհոսներից կպահանջվի ճշգրտություն եւ ուշադրություն: Պատմելով, թե ինչպես կարելի է որեւէ տեղ գնալ, Դուք կարող եք շփոթել տան համարը կամ այն տրամվայը, որով կարելի կլինի հասնել այդ տունը: Կամ կշփոթեք դեղի անունը: Կամ էլ թղթապանակները համակարգչում (այդ դեպքում զրուցակիցը կարող է իմանալ այն, ինչ նրա համար չէր նախատեսված): Ձեզ մոտ կարող են ձեւավորվել ինչ-որ հեռանկարներ, որոնք առայժմ կոնկրետ ոչ մի բանով ամրացված չեն: Բայց Դուք կսկսեք մեծ ձգտումով ուսումնասիրել բոլոր տարբերակները` կարծես թե ամեն ինչ որոշված է, եւ մնացել է անել վերջին քայլը: Նման ակտիվությունը ավելորդ կլինի, հատկապես, եթե սկսեք խորհրդատվությունների եւ աջակցության համար ընդգրկել այլ մարդկանց: Դա կավարտվի նրանով, որ այդ ամենը ստիպված կլինեք կրկնել, սակայն արդեն չեք կարող դիմել որեւէ մեկին: Այս դեպքում, չնայած Ձեր առաջարկը կլինի իրատեսական, ոչ ոք չի ցանկանա համագործակցել Ձեզ հետ: Այնպես որ` ավելի լավ է միանգամից նկարագրել իրերի դրությունը, որպեսզի անհարթություններ չլինեն: Գուցե քիչ բան կիմանաք, սակայն տվյալ պահի համար դա բավարար կլինի:

2011 թվականի հուլիսին Ջրհոսների համար բարեհաջող օրերն են` 3, 5, 11, 16, 26, 30:

Ջրհոսների համար անհաջող օրերն են` 1, 4, 7, 14, 21, 28:

Ուշադիր եղեք Ձեր սիրելիի նկատմամբ, փորձեք ինտուիցիայով կռահել, թե ինչ է նրան անհրաժեշտ:

 

ՁԿՆԵՐ

Դուք կարող եք տուժել հենց Ձեր սեռի ներկայացուցիչներից, ուստի աշխատեք ցանկացած հարցում հենվել տղամարդկանց վրա: Նրանց սխալները անմիջապես կնկատվեն, եւ Դուք կարող եք ինչ-որ բան ձեռնարկել, ուղղել նրանց սխալը: Ամիսը հարմար է համատեղ հանգստի, տոնական միջոցառումներ  կազմակերպելու եւ կոլեկտիվ հանդիպումների համար: Համարձակորեն դիմեք ինչպես ծանոթ ընկերության, այնպես էլ այն մարդկանց, որոնց մեծ մասին Դուք տեսնում եք առաջին անգամ: Որքան շատ լինեն տպավորությունները, այնքան ավելի լավ (եւ կարեւոր չէ, թե այնտեղ եղե՞լ է ինչ-որ օգտակար բան): Բացի այդ, լավ կլինի, որ Դուք Ձեզ, այսպես ասած, թափ տաք, հրաժարվեք վատ սովորույթներից (օրինակ` ամեն երեկո հեռուստահաղորդումներ դիտելուց):

2011 թվականի հուլիսին Ձկների համար բարեհաջող օրերն են` 2, 7, 9, 13, 18, 23, 28, 30:

Ձկների համար հուլիս ամսվա անհաջող օրերն են` 5, 8, 11, 15, 21, 25, 29:

2011 թվականի հուլիսին Դուք մշտապես կգտնվեք ուշադրության կենտրոնում, մի խոսքով` միայնակ չեք մնա:

Պատրաստեց
ԳՈՒՐԳԵՆ ԳԱԼՈՒՍՏՅԱՆԸ

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում