horoscopeԽՈՅ- Զգույշ վարվեք գործիքների եւ մեխանիզմների հետ: Ուժերի ներհոսք կունենաք, որը կտեւի մինչեւ հինգշաբթի: Ֆինանսական գործերում կարող եք հաջողություն ակնկալել եւ դառնալ մարդկանց ուշադրության առարկան: Բայց կարող է նաեւ լրիվ հակառակը լինել. կվատանան ձերհարաբերությունները շրջապատի մարդկանց հետ:

ՑՈՒԼ- Նյութական հաջողություն կարող են ակնկալել նրանք, ովքերզբաղվում են մտավոր աշխատանքով: Ընտանիքում հոգսերը կշատանան, որոնք երկրորդ պլան կմղեն մասնագիտական խնդիրները: Ոմանք կփորձեն փոխել իրենց աշխատանքային գործունեությունը եւ լրջորեն կմտածեն ՙի±նչ լինել՚ հարցի մասին:     

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ- Հետեւեք հանգամանքներին հատկապես չորեքշաբթի եւ հինգշաբթի ու կկողմնորոշվեք, թե որ կողմից է գալիս վտանգը: Ցանկացած սոցիալական եւ անձնական հարաբերությունները լավ կդասավորվեն: Լուրջ հարաբերությունները հասարակ չեն լինում, եւ շաբաթվավերջին որոշակի լարվածություն կառաջանաª կապված ձեր եւ ձեր հարազատների տեսակետների հետ:            

ԽԵՑԳԵՏԻՆ-
Հավանական է գույքի կորուստ եւ աշխատավարձի իջեցում: Չորեքշաբթի օրը իրադրությունը կպարզվի, դուք հետեւություններ կանեք եւ որոշում կկայացնեք: Վստահեք ձեր ինտուիցիային երեքշաբթի եւ չորեքշաբթի, հիշեք ձեր տեսած երազները, որոնք կարող են զգուշացում լինել:      

ԱՌՅՈՒԾ-
Ընթացիկ շաբաթը կարող է շատերի համար դառնալ այս տարվա ամենածանր շաբաթը: Հատկապես ուշադիր եղեք երեքշաբթի եւ չորեքշաբթի: Հինգշաբթի օրը զգուշացեք ֆինանսական գործարքներ կատարելու ժամանակ, խուսափեք խոշոր գնումներից եւ ընդհանրապես խնայեք փողը:    

ԿՈՒՅՍ- Կցանկանաք խուսափել աշխատանքից եւ ձանձրալի զբաղմունքից: Աշխատավայրում չորեքշաբթի օրը կարող են խնդիրներ ծագել: Նրանց համար, ովքեր ծնվել են սեպտեմբերի սկզբին, աշխատավայրում վնասվածք ստանալու հավանականությունը մեծ է:    

ԿՇԵՌՔ- Շատ բարդ կլինի կոլեկտիվի ղեկավարների համար: Չորեքշաբթի օրը խճճված իրադրությունը մի փոքր կպարզվի: Ոմանք ստիպվածկլինեն իրենց ուսերին վերցնել երեխաների եւ ընկերների հոգսերը, ոմանքէլ կցանկանան անկեղծանալ եւ բացատրել իրենց արարքի պատճառը: Ամենից լավատեսներին եւ անկախներին ՙսպառնում՚ է լուրջ սիրավեպի վտանգը:  

ԿԱՐԻՃ- Կարիերայի հարցով մտահոգվողների համար շատ ծանր, բայց արդյունավետ շրջան կլինի: Չորեքշաբթի կպարզվի, թե ինչպիսի պատասխանատվություն է ձեզ համար ընտրել ճակատագիրը մոտակա ամիսների համար: Կցանկանաք զվարճանալ: Ուրբաթ օրը ամենաանկանխատեսելի եւ ամենանյարդային օրը կլինի:   

ԱՂԵՂՆԱՎՈՐ- Աչքի կընկնեք մեծ աշխատունակությամբ, որը լավ արդյունքի կհասցնի: Անակնկալներով հարուստ կյանք սպասում է նրանց, ովքեր ծնվել են դեկտեմբերի առաջին տասնօրյակում: Տարվելով կարիերայի հարցերովª կարելի է ժամանակավորապես մոռանալ ընտանեկան հոգսերը:   

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ-
Ամենայն հավանականությամբ չորեքշաբթի օրը կպարզվի, թե ինչպես կարող եք բարելավել ձեր նյութական վիճակը: Կանայք ստիպված կլինեն տանել ամուսինների քմահաճույքները: Գործեք ակտիվորեն, եւ ամեն ինչ կստացվի: Ովքեր աշխատում են պետական ֆինանսական կառույցներում, կարող են մեծ հաջողություն ակնկալել:         

ՋՐՀՈՍ- Ստիպված կլինեք հաղթահարել տարվա ամենածանր շաբաթը: Դա վերաբերում է հատկապես փետրվարին ծնվածներին: Այս շաբաթ ֆինանսական առումով շրջադարձ կկատարվի: Զգույշ եղեք հատկապես հինգշաբթի, ուրբաթ եւ շաբաթ օրերին:      

ՁԿՆԵՐ- Կարող են բարդանալ հարաբերությունները աշխատակիցների եւ անմիջական ղեկավարի հետ: Բոլոր կիսատ գործերը, բամբասանքները ջրի երես դուրս կգան չորեքշաբթի օրը: Հինգշաբթի եւ ուրբաթ կարող եք խնդիրներ ունենալ շրջապատից որեւէ մեկի հետ: Կանայք այդ շաբաթն ավելի թեթեւ եւ հետաքրքիր կանցկացնեն, քան տղամարդիկ: