livemarks sitemap
Երեքշաբթի, Սեպտեմբերի 17, 2019

altԽՈՅ- Այս նշանի տակ ծնված նպատակասլաց, ինքնավստահ ու վճռական մարդիկ նախընտրում են հեշտ մարսվող առողջ սնունդ, որը երկարատեւ խոհարարական մշակում չի պահանջում: Դժվար թե Խոյերը գնահատեն ձկան ու էկզոտիկ մրգերի հազվագյուտ տեսակներից պատրաստված խոհարարական գլուխգործոցը: Ամենալավ ուտելիքը նրանց համար մրգերից աղցանն է` ձեթով պատրաստված:

Նրանց թուլությունը քաղցրեղենն է: Հենց դա է պատճառը, որ այս նշանի տակ ծնված մարդկանց թվում շատ են գերերը: Թող եւ համադամասեր չեն, սակայն գնահատում են որակյալ սնունդը, չեն վստահում արագ սննդին:

ՑՈՒԼ- Այս նշանի տակ ծնված մարդկանց Վեներան զգայունություն, հարմարավետության նկատմամբ ձգտում եւ հուզականություն է նվիրել: Ցուլերն իսկական համադամասեր են: Նրանք գնահատում են նրբաճաշակ կերակրատեսակները: Նրանց ուրախացնում են սեղանի եւ ուտեստի զարդարանքները: Հենց Ցուլերն են առաջինն ուտում տորթի վրայի կրեմային «վարդերը»: Էսթետ ու քաղցրակեր լինելով` նրանք հազվադեպ են մտածում սննդի օգտակարության ու կալորիականության մասին: Նրանք խաբվում են արտաքին տեսքին: Հենց Ցուլերն են այն ռեստորանների մշտական այցելուները, որտեղ կարողանում են ազդեցիկ, շքեղ ձեւով մատուցել ուտեստները: Թարմ մրգերն ու բանջարեղենը չեն գրավում այս նշանի մարդկանց` չնայած դրանք շատ օգտակար են նրանց` ոչ այնքան ամուր առողջության համար:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ- Երկերես Երկվորյակները սննդին փիլիսոփայորեն են մոտենում: Նրանք գործածում են դա որպես դեղ` դեպրեսիայի ու վատ տրամադրության դեմ: Բացարձակապես քմահաճ են ու «ջոկող» չեն: Արագ սնունդ ու կիսաֆաբրիկատներ չեն սիրում, սակայն խոհարարական արվեստի վարպետ էլ չես անվանի նրանց: Ուտելիքի նկատմամբ չափից շատ սեր ունենալու պատճառով հաճախ են ընդհարվում ստամոքսի խնդիրների հետ: Նրանք նույնքան արագ են կուլ տալիս կերակուրը, որքան արագ են շարժվում կյանքում: Նրանք հաճախ են ճաշում ոտքի վրա: Սիրելի կերակուրը տապակածն ու ապխտածն է: Առողջ սնունդը նրանց համար միայն թարմ մրգերով է ներկայանում, որոնք Երկվորյակները շատ են սիրում:

ԽԵՑԳԵՏԻՆ- Սա, այսպես ասած, ամենախոհարարական կենդանակերպի նշանն է: Դա երեւում է նաեւ նրա նախընտրություններից: Եթե հարկ լիներ նվերների աստղագուշակ կազմել, Խեցգետիններին խոհանոցային տեխնիկա կհասներ: Նրանք սիրում եւ կարողանում են պատրաստել: Դրա հետ մեկտեղ` ստեղծագործաբար, մանրակրկիտ կերպով են մոտենում այդ գործընթացին եւ շատ են աշխատում ուրախացնել տնեցիներին իրենց գլուխգործոցներով: Խեցգետինները միշտ նախընտրում են առողջ, թեթեւ սնունդ: Նրանց համար ավելի լավ է քաղցած մնալ, քան չափից շատ ուտել: Թարմ բանջարեղենը, մրգերն այն է, ինչը միշտ առկա է սառնարանում, իսկ խոհանոցում` զանազան պարագաներն ու տեխնիկան:

ԱՌՅՈՒԾ- Ինքնավստահ եւ հպարտ Առյուծներն իրենց արքա են զգում նաեւ սննդի հարցում: Առյուծների համար պատրաստելը շատ դժվար է: Նա քմահաճ է ու կասկածամիտ: Սիրում է նրբաճաշակ կերակրատեսակներ ու սեղանի յուրահատուկ զարդարանք: Հասարակ հյուրասիրություն չի ընդունում, ապուրների, փլավների նկատմամբ մի քիչ սկեպտիկ է: Սակայն, դրա հետ մեկտեղ, ուտել շատ է սիրում: Ուտում է շատ ու հաճույքով: Ինչպես հատուկ է գիշատչին, սիրում է միս: Բանջարեղենն ու մրգերը թերագնահատում են. օգտագործում են ավելի շուտ առողջությանն օգտակար լինելու, այլ ոչ թե  հաճույքի համար: Իրենք` Առյուծները, ոչ այնքան լավ են պատրաստում: Նրանք ռեստորանների ու էլիտար սրճարանների սիրահար են: Երբեմն էլ ֆասթ-ֆուդ են գնում, որ մի լավ ուտեն այնտեղ:

ԿՈՒՅՍ- Կենդանակերպի այս նշանը չափազանց հետաքրքրասեր է եւ ընկալունակ ինֆորմացիայի նկատմամբ: Հենց Կույսերի համար են նկարահանվում հանրահայտ խոհարարական թոք-շոուները, որոնք այլ մարդիկ համարյա թե չեն ընկալում: Կույսը նույն րոպեին այդ ամենը գրանցում է եւ շտապում տեսածն իրականացնել կյանքում: Նրանք ամենալավ խոհարարներն են: Իրենք` Կույսերը, այնքան էլ չեն սիրում ուտել: Նրանք ուտում են, որ ապրեն, ոչ թե հակառակը: Համեղ եւ առողջ սնունդը նրանց համար ուժի ու էներգիայի վերականգնման միջոց է: Բանջարեղենը, մրգերը, ֆրեշներն այն է, ինչը միշտ կա խոհանոցում: Ստեղծագործ անձ լինելով` այս նշանի ներկայացուցիչները հաճախ են հորինում սեփական բաղադրատոմսերը եւ հարազատներին ու մոտիկներին առաջարկում նոր կերակրատեսակներ:

ԿՇԵՌՔ- Այս նշանի տակ ծնված մարդիկ անտարբեր են սննդի նկատմամբ: Երբ նրանք պետք է սնվեն, բացում են սառնարանը, հանում են մթերքներն ու պատրաստում դրանցից այն, ինչ պետք է: Կշեռքները հազվադեպ են տիրապետում խոհարարական տաղանդին: Ուտում են համարյա ամեն ինչ: Հազվադեպ են գերհագենում: Հոգ տանելով առողջության մասին` փորձում են ընտրել առողջ ու օգտակար սնունդ: Նրանք շատ բան գիտեն վիտամինների մասին. օրինակ, ուտում են անեփ գազար յուղով, որովհետեւ միայն այդպես է մարսվում կարոտինը: Սեղանի ձեւավորման նկատմամբ անտարբեր են: Սեղանը գցում են միշտ հասարակ ձեւով:

altԿԱՐԻՃ- Իմպուլսիվությունն ու շարժունակությունը Կարիճներին հիանալի «ուտող» են դարձնում: Գտնվելով մշտական նյարդային լարվածության մեջ` նրանք ուտում են արագ` շատ չգերհագենալով: Նրանց ուժ եւ էներգիա է պետք: Հենց այդ պատճառով են Կարիճները ձգտում կալորիականությամբ լի սննդարար կերակրի: Նրանք շատ չեն ուշադրություն դարձնում կերակրատեսակների արտաքին տեսքին ու չեն հետաքրքրվում դրանց բաղադրիչներով: Ռեստորանում Կարիճներն ուշադրություն են դարձնում կերակրատեսակների կշռին եւ ընտրում են ամենաշատ քաշ ունեցողները: Նրանք պետք է շատ ուտեն: Ժյուլյեներն ու եփած խնձորները նրանց համար չեն: Իրենք` Կարիճները, պարզ, հանրահայտ կերակուրներ վատ չեն պատրաստում:

ԱՂԵՂՆԱՎՈՐ- Աղեղնավորները լավագույն շեֆ-խոհարարներն են աշխարհում: Բոլոր հարցերում առաջատար լինելու նրանց ձգտումն ուժեղ խթան է հանդիսանում խոհանոցում հրաշքներ գործելու հարցում: Իրենք` Աղեղնավորները, նույնքան մեծ ցանկությամբ էլ համեղ կերակուրներ են սիրում ուտել: Սննդի հարցում հասկացող լինելով` ընտրում են գեղեցիկ ձեւավորված եւ օգտակար սնունդ: Նրանցից քչերն են արագ սննդի կետ մտնում կամ կերակուր գնում դրսում: Նրանք բավականին կասկածամիտ են: Աղեղնավորներին ուրախացնել կարելի է մսային կերակրատեսակներով, նախաուտեստներով ու յուրահատուկ ըմպելիքներով: Քաղցրեղենի նկատմամբ անտարբեր են: Մրգեր ու բանջարեղեն ուտում են ըստ տրամադրության:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ- Այծեղջյուրները հիանալի են պատրաստում եւ քիչ են ուտում: Նրանց ուժերից վեր է խոհարարական գլուխգործոց ստեղծելը կամ էլ սեփական կերակրատեսակը հորինելը, սակայն խոհարարական գրքի օգնությամբ նրանք հիանալի խոհարարներ են դառնում: Հազվադեպ են ուտում: Նախաճաշը, ճաշը եւ ընթրիքը նրանց սննդի ռեժիմն է. ոչ մի ավելորդ անգամ նրանք չեն ուտում: Սովորաբար տարբերվում են առողջ ստամոքսով: Արհամարհում են արագ սնունդը, սիրում են թարմ մրգեր ու բանջարեղեն: Միս չեն ուտում. նրանցից շատերը բուսակեր են:

ՋՐՀՈՍ- Ջրհոսները սովորաբար սիրում են համեղ կերակուրներ: Պարզ, հասարակ կերակրատեսակները նրանց սիրելի սնունդն է: Իսկ ահա ձեւավորման նկատմամբ բավականին պահանջկոտ են: Անփույթ մատուցած սնունդը չեն ուտի, երբեք չեն վերցնի կեղտոտված պատառաքաղը կամ դանակը: Աշխատում են նույնիսկ տանը, հեռուստացույցի առջեւ ձեւավորել սեղանը: Այս նշանի տակ ծնված մարդիկ սիրում են ռեստորան գնալ ու գիտեն, թե ինչ տեսք ունի ձկան պատառաքաղը: Իմիջիայլոց, ձուկը նրանց սիրելի ուտելիքն է: Մսի, ինչպես նաեւ մրգերի նկատմամբ անտարբեր են: Իսկ բանջարեղեն միշտ կա նրանց սառնարանում: Լոլիկից ու վարունգից աղցանուտելիքի նկատմամբն առկա է սեղանին նույնիսկ ձմռանը:

ՁԿՆԵՐ- Ձկները սիրում են ուտել: Դանդաղ են ուտում` հաճույք ստանալով յուրաքանչյուր կերակրատեսակից: Սիրում են, որ ամեն ինչ գեղեցիկ եւ ճիշտ լինի. սկզբից` ապուր, հետո` տաք կերակուր, իսկ երրորդ հերթին` կոմպոտ, իսկ ավելի լավ է` ֆրեշ: Մրգեր անընդհատ ուտում են. կարող են դրանցով նույնիսկ փոխարինել կերակրատեսակներից մեկը: Շատ են սիրում միս ու քաղցրեղեն: Տարված խմում են ցանկացած հեղուկ: Ինչ վերաբերում է խոհարարական տաղանդին, ապա Ձկները, մեղմ ասած, ամենալավ խոհարարները չեն: Չնայած, ցանկության դեպքում, կարող են հաջողության հասնել այդ գործում: Բայց ահա հենց այդ ցանկությունը նրանք չունեն: Չնայած ինչ-որ մեկի պատրաստած կերակուրն ուտում են ախորժակով:

Պատրաստեց

ԳՈՒՐԳԵՆ ԹԱԹՈՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում