livemarks sitemap
Չորեքշաբթի, Մայիսի 27, 2020

altԱստղաբան-էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանն այսօր մամուլի ասուլիսում ներկայացրեց  2014թ. կանխատեսումները: Նա նշեց, որ ընդհանուր առմամբ մեր երկրի համար եկող տարին բեկումնային և բարենպաստ տարի է լինելու, սակայն մենք պետք է ճիշտ օգտվենք այդ ամենից:

Նա ասաց, որ 2014 թվականը հատկապես ամուսնությունների համար բարեհաջող տարի է լինելու, տարվա թվերն են  ինը կամ երեքը, տարվա գույնը` մանուշակագույնն է, ծաղիկը` եղրևանին: Նա  ներկայացրեց, թե  յուրաքանչյուր աստղակերպին ինչ է սպասվելու:

Խոյ-2014 թվականին խոհերի համար կսպասվի ճանապարհուրդություն, նրանք կգտնեն երջանկության   բանալին, ինչպես նաև նրանց  բազմաթիվ հնարավորություններ կընձեռվեն: Տարին սկսվելու է լավատեսական և մնում է կարողանալ դա պահպանել:

Ցուլերի համար բարենպաստ տարի է ընտանիք կազմելու,  սիրային հարբերությունների, ճանապարհորդությունների առումով: Էմոցիայի նոր դրսևորումների համար կլինի  արդյունավետ տարի:

Երկվորյակները իրենց մեջ կգտնեն նոր շնորհներ,  որոնք իրենց կօգնեն ավելի բարձր պլանի  հասնելու: Երկվորյակին բնորոշ մոտեցումները` տատանվելը, փոփոխական լինելը վերացել է և երկվորյակը բավական բալանսավորվել է: Ճանապարհորդությունները կբերեն բարենպաստ ազդեցության:

Խեցգետինների համար  բավական փոփոխությունների և կտրուկ շրջադարձերի տարի է սպասվում: Շատ դեպքերում զսպվածությունը, կաղապարները խանգարում են նրանց   և եթե նրանք կարծրատիպերից ազատվեն` կունենան բավականին լավ արդյունք և բարձր փուլի հասնելու հնարավորություն :

Առուծների համար գլխավորը կլինի խոսքի արտահայտման հնարավորինս մատչելի ձևակերպումերի, հռետորության զարգացման հետ խնդիրները: Նրանց հաջողությունը կախված է  խոսքի զարգացման արտահայտման հետ, ընտանիքի բարեկեցության պայմանների բարելավման հետ:

Կույսերի համար  բարդ տարի է  սպասվում, ինչը կբերի նոր շնորհումների, տաղանդների արտահայտմանը: Խնդիրներն այդքան էլ բարդ ու ծանր չեն  և ստեղծվում են այն նպատակով, որ իրենց կարողություններն արտահայտվեն:

Կշեռքների համար երջանիկ տարի կլինի ընտանիք կառուցելու առումով, դժվարությունները  կլինեն արագ հաղթահարվող, բարդությունների չեն հանգեցնի, և պետք  չէ կենտրոնանալ փոփոխվող իրավիճակի վրա:

Ի տարբերություն նախորդ տարիների, կարիճների համար երջանիկ, բարենպաստ տարի է սպասվում, հատկապես ճանապարհորդություններով հագեցած տարի է լինելու և լավատեսությունը հաջողությունների հասնելու համար ամենագլխավոր բանալին է լինելու:

Աղեղնավորների համար  ստեղծագործական լավ տարի կլինի, նրանք կարող են իրենց մասնագիտության մեջ նոր բարձրունքի հասնել,  կամ մի քանի  նոր մասնագիտություններ  ձեռքբերել, դա նրանց համար  հեշտությայմբ  կլինի:

Այծեղջյուրների համար նույնպես լավ տարի է սպասվում,  նրանց էմոցիոնալ կուտակումը ստեղածգործ իրավիճակի վերածելու , նոր մասնագիտության ձեռքբերման, ընտանիքը պահպանելու  առումով ևս լավ տարի է:

Ջրհոսների համար երկու տարի  է, ինչ բարդ շրջան է սկսվել, որի մեջ  վերադասավորումների, փոփոխությունների իդեան է գտնում, այսինքն` երքջանիկ և  դժբախտ պահերն արագ են անցնում:

Ձկների համար բարենպաստ է  դիպլոմատիկ կարողությունների դրսևորման համար: Նրանք  ունեն խնդիրներ անցյալի հետ կապված, անցյալում կատարված ցանցկացած կիսատ իրադարձություններ իրենց հիշեցնել կտա, սակայն պետք  է շարունակեն առաջ գնալ:  Իսկ մնացյալ առումով բարենպաստ է հատկապես սիրային հարցերում և ընտանիք կազմելու առումով:

ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում