livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 06, 2019

ԽՈՅ

xoyՆրա ուժեղ, իշխող, հաճախ ոչ սովորական բնավորությունը արտահայտվում են մարդկանց հետ բոլոր հարաբերություններում, այդ թվում եւ կանանց հետ հարաբերություններում: Իր նպատակին հասնելու համար, նա գործի է դնում բոլոր հնարավոր խորամանկություններն ու հնարքները, ընդունակ է նենգության ու խաբեության, հաճախ խնդիրներ է ստեղծում իր համար այնտեղ, որտեղ դրանք չկան:

Դրա հետ մեկտեղ, հարաբերությունը նրա համար սքանչելի չէ, քանի որ ուժերը ծախսվել են դրան հասնելու համար: Անկողնում կոպիտ է ու անզուսպ: Նրան ցավոտ կվիրավորի փոքրագույն ակնարկը իր սեքսուալ անկարողության մասին: Սիրում է, երբ կինը հիանում է իրենով ու ոգեշնչող խոսքեր է ասում: Երբեմն նա կասկածամիտ է դառնում, ու այդ ժամանակ հարաբերությունը կնոջ համար փորձանքի է վերածվում: Ամուսնության համար նա ընտրում է այնպիսի կնոջ, որը կենթարկվի իրեն ու կհետեւի իր քմահաճույքներին: Ամուսնական կյանքում ձեռք բերելով ինքնավստահություն ու հանգստություն` նա կլինի կնոջ համար հիանալի սեքսուալ զուգընկեր ու լավ ընտանիքի հայր:

 ՑՈւԼ

Կանայք ձգտում են նրա հետ ամուսնանալ: Կանանց գրավում է նրա ինքնավստահությունը, սեփական արժանիքի զգացումը, զուգընկերուհու նկատմամբ կոռեկտ ու հարգալից վերաբերմունքը: Նրան ճարտար ու նրբին սիրեկան չես կոչի, բայց նրա կիրքը ուժեղ է ու ազդում է կանանց վրա: Հարաբերության ժամանակ նա հակված է իրավահավասարության ու չի ձգտում խեղդել զուգընկերուհուն զգայունությամբ: Նա բացահայտ է գործում մերձեցման բոլոր դրսեւորումներում ու պահանջում է նույնպիսի բացահայտ դրսեւորում կնոջից: Խանդոտ է, բայց համարում է դա իր թուլությունը: Ինչպես եւ ամեն ինչում, կնոջ ընտրության հարցում նույնպես բացարձակ անկախ է ու հույսը դնում է միայն սեփական փորձի վրա: Նրան գրեթե անհնար է 'գերել' բազմաթիվ կանացի խորամանկություններով. նա բավականին խելացի ու խորաթափանց է: Հետեւում է մարմնի գերազանց կառուցվածքին ու ֆիզիկական տվյալներին մինչեւ խոր ծերություն: Ամուսնությունը երկար ու երջանիկ է, չնայած որ, նա դրա համար հատուկ ջանքեր չի գործադրում:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

erkvoryakԱյս նշանի տակ ծնվածների մեծամասնությունը տաղանդավոր, շնորհալի կերպարներ են: Նրանք շրջապատող աշխարհի զգայական ընկալում ունեն: Բարձր են գնահատում կնոջ գեղեցկությունը, ինտիմ հարաբերությունների գեղեցկությունը: Սակայն Երկվորյակի տաղանդը ամենեւին չի հանդիսանում նրա գրավականը սեքսուալ ոլորտում: Ռոմանտիկ աշխարհընկալումը խանգարում է նրան ճիշտ գնահատել կնոջը, նա փաթաթում է զուգընկերուհուն ռոմանտիզմի շղարշով: Բնականաբար սա պատասխան զգացմունք է առաջացնում, բայց հարաբերությունը հաճախ հիասթափեցնում է զուգընկերուհուն: Սեքսուալ տաղանդ նրան միշտ չէ, որ տրված է: Ռոմանտիկ կերպարանքը սնում է նրա ստեղծագործական կյանքը, բայց ոչ ինտիմ հարաբերություններին: Նա անընդհատ մուսայի կարիք ունի ու գրեթե միշտ գտնվում է կին, որը զոհում է իրեն հանուն տաղանդի: Նա շատ լավ հասկանում է, որ ստեղծել նրա հետ նորմալ ընտանիք անհնար է ու բավարարվում է պահապան մուսայի դերով:

ԽԵՑԳԵՏԻՆ

Նրա հետեւից ձգվում են վիրավորված ու լքված կանայք: Բայց դա նրա մոտ կարեկցանքի զգացում չի առաջացնում, քանի որ նա դրան հակված չէ: Նա առանձնանում է էգոիզմով` համեմված պճնամոլության ու ինքնավստահության բավականին մեծ մասնաբաժնով: Փորձ ունեցող կանայք խուսանավում են նրանից: Դրան հակառակ` նա պատրաստ է ծուղակը գցել երիտասարդ աղջիկներին, սակայն լքում է նրանց, հենց որ ձանձրանում է: Չնայած նա էրոտիկ է, բայց անկողնում հոգ է տանում միայն սեփական բավարարվածության համար` երբեմն դրսեվորելով վիրավորական ու ցինիկ վարք: Նրա հետ հարաբերության ժամանակ իրական հաճույք ստանում են միայն դեպի մազոխիզմը հակում ունեցող զուգընկերուհիները: Իր ամբողջ սեռական կյանքը ենթարկում է սեփական առողջության հոգատարության համար:

Ամուսնությանը դիտում է որպես մահափորձ սեփական ազատության նկատմամբ: Նա ստեղծված չէ ամուսնության համար, քանի որ նա ձգտում է խեղդել շրջապատում բոլորին: Նրա կինը դժբախտ, մոռացված էակ է: Սակայն լինում են բացառություններ, երբ Խեցգետնին հանդիպում է նրանից ավելի տիրող ու դաժան կին:

ԱՌՅՈւԾ

aryutsԲազմաթիվ թուլություններ ունի: Շուրջը նույնիսկ չեն նկատում, որ վստահ ու բարեհոգի կերպարի ետեւում թաքնվում է իր կարողությունների ու հնարավորությունների նկատմամբ վստահության բացարձակ բացակայություն ունեցող տղամարդ: Նրան անվերջ թվում է, որ իր փոքր իսկ ոչ գրագետ քայլը (հարաբերության ժամանակ) զուգընկերոհու կողմից ծաղրանքի կարժանանա: Նա անընդհատ տապալման է սպասում եւ այդ պատճառով գտնվում է անընդհատ ներվային լարվածության մեջ: Իր լիարժեքությունը համոզելու համար, նա դիմում է բոլոր հնարավոր սիրային խորամանկությունների, մտնում է կասկածելի կապերի մեջ: Նրա իրական հնարավորություններն ու ուժը բացահայտել կարող է միայն խելացի ու տակտիկ զուգընկերուհին, որը կկարողանա համոզել նրան, որ նա մի գլուխ բարձր է ցանկացած այլ տղամարդուց: Հենց այդպիսի զուգընկերուհին կդառնա նրա կինը` ստանալով որպես պարգեւ հիանալի տղամարդ, հոգատար ու գուրգուրող հայր իր երեխաների համար:

ԿՈւՅՍ

Սերը կարգ ու կանոնի հանդեպ ու զգոնությունը ոչ միայն աշխատանքում, այլ նաեւ կանանց հետ փոխհարաբերություններում, տրված է Կույսերին: Ձգտումը դեպի պարզն ու հասարակը եւ որոշակի երկչոտությունը փոքր ինչ դժվարեցնում են նրա սիրային կապերը: Նրան խանգարում է նաեւ իր սիրահարկոտությունը, որը բխում է նրա իդեալական պատկերացումներից կնոջ մասին: Նրա սեքսուալ հնարավորությունները բարձր են, սակայն զուգընկերուհուն գրավում է ոչ թե դա, այլ նրա քնքշությունը, որը հազվադեպ է նկատվում մյուս տղամարդկանց մոտ: Հենց քնքշությամբ ու նվիրվածությամբ է նա գրավում կանացի սիրտը: Սակայն նա կարող է բավարարել զուգընկերուհու նաեւ ամենանրբաճաշակ սեքսուալ պահանջները: Բայց եւ այնպես, դավաճանությունը կարող է կտրուկ փոխել նրա բնավորությունը ու սիրո ծարավը կփոխվի վրեժխնդրության ծարավի: Նրան ավելի շատ հարկավոր է ոչ թե կնոջ աջակցումը, այլ` որոշակի ընկերական հարաբերությունը: Իր նկատմամբ ուշադրության դեպքում նա հիանալի ընտանիքի հայր է լինում:  

ԿՇԵՌՔ

Բնավորության երկակիություն: Կշեռքի մի նժարին նրա հիանալի բնավորությունն է` նրբագեղությունը, կայունության ձգտումը, շրջապատի սերը, մյուսին` բոլորից թաքնվելու ձգտում, կնոջ նկատմամբ անզուսպ հետաքրքրություն, անընդհատ սեքսի ծարավ: Երբեմն լինում է, երբ կշեռքը գտնվում է հավասարակշռության մեջ, ու նա կարողանում է զսպել իր խառնվածքը: Սակայն պատահում է, որ կշեռքի երկրորդ նժարը ավելի ծանր է լինում, ու հաճույքի պահանջից աշխարհը մթնում է: Այսպիսի վիճակը նրա համար հղի է տապալումներով, ջղային խանգարումներով: Հարաբերությունը կնոջ հետ միայն շատ կարճ ժամանակով է թեթեւացնում նրա տառապանքները: Հնարավորության դեպքում նա կթողներ ե՛ւ ընտանիքը, ե՛ւ աշխատանքը ու ամբողջությամբ կընկղմվեր էրոտիկայի մեջ: Իրավիճակը սրվում է նաեւ նրանով, որ զուգընկերուհիները չեն արժանանում նրա ուշադրությանը, քանի որ նա ձգտում է միայն սեփական կրքերի բավարարմանը: Նա կարող է հարաբերական հանգստություն գտնել ընտանիքում, այն դեպքում, եթե նրա կինը ունենա նմանատիպ խառնվածք:

ԿԱՐԻՃ

Ամենից հաճախ նա եռանդուն, բոլոր անսպասելի արարքների ունակ մարդ է: Խաղերի մեծ վարպետ է ու մեծ արտիստ: Հիասքանչ սեքսուալ զուգընկեր է, նա երբեք թույլ չի տալիս իրեն թուլանալ ու ընկնել կանացի կախարդանքի տակ: Ամենամեծ արժեքը նրա համար հանդիսանում է սեփական ազատությունը: Սեքսը նրա համար սպորտ է, որում գտնում է իր մտքի կիրառումն ու վերամարմնավորման տաղանդը: Նրան չի գրավում հասանելիությունը, բարձրագույն հաճույքը նրա համար կնոջը հաղթելն է, որն իր նման անկախ ու ազատ կլինի ու իրեն հավասարազոր ինտելեկտ կունենա: Նրան ավելի շատ հետաքրքրում է ոչ թե հաղթանակի փաստը, այլ` խաղի ընթացքը: Հաղթվածներին նա վերաբերվում է երախտաբար, ինչպես նրան թելադրում է իր պատվի օրենսգիրքը: Որպես պարգեւ, նրանց տրվում է Կարիճի եռանդն ու սեքսուալ փորձը: Շատ կանայք նրա հետ խաղում պարտությունը հավասարազոր են համարում հաղթանակի: Ամուսնու դերում նրան դժվար է պատկերացնել: Հաճախ նրանք ամուրի են մնում:

ԱՂԵՂՆԱՎՈՐ

axexnavorՈւրախ է, բարեհոգի, սիրահարված բնությանը: Նրա անչար հոգին ձգվում է գեղեցիկ արարքների ու հիասքանչ կանանց կողմը: Ճանապարհորդելով կյանքով` նա բաց է թողնում նետերը աջ ու ձախ` ոչ այնքան հոգալով արդյունքների մասին: Նա պատրաստ չէ ամուր կապվածության, բայց չի պահանջում այդ նաեւ կնոջից: Բնավորությամբ ռոմանտիկ է ու թափառական: Կինը երբեք չի դառնա նրա ուղեկցող աստղը, սակայն դա չի խոսում նրա անտարբերության մասին: Ընդհակառակը, կինը, սեքսը նրան հաճույք են պատճառում:

Կանայք էլ են սիրում նրան: Բայց տալով զուգընկերուհուն ամենը, նա հեռանում է: Եվ պարտնյորուհին չի փորձում պահել նրան` պարզ հասկանալով, որ նա ստեղծված չէ երկար կապերի համար: Սեքսի ժամանակ նա անկեղծ հավատում է սիրո գոյությանը, բայց որոշ ժամանակ անց հարաբերությունից մնում են լոկ տխուր, նուրբ հիշողություններ: Չստացված սիրախաղը (ֆլիրտ) չի վախեցնում նրան: Կատարվածին վերաբերվում է փիլիսոփայորեն. ''Դե, ինչ արած, հաջորդ անգամ կստացվի'':

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ

aytsexjurԱյծեղջյուրին բնորոշ է ճշգրիտ որոշել սեփական ձգտումները: Նա ռեալիստ է ու միշտ ճիշտ գտնում է նպատակի ճանապարհը: Կանանց հետ հարաբերություններում նա գրեթե միշտ հասնում է հաջողությունների: Բայց դա ամենեւին չի նշանակում, որ նա կոլեկցիոներ է:

Նրա կրքի առարկան պաշտամունքի օբյեկտ է հանդիսանում, որին հավատարիմ է մնում երկար ժամանակ: Սեքսը նրա համար միշտ զարդարված է զգացմունքով, ինչը շատ բարձր է գնահատվում կանանց կողմից: Այծեղջյուրն ինքնամփոփ է ու կրում է իր էրոտիկ գաղտնիքները իր մեջ: Սակայն նա ունակ է բացվելու ու ցույց տալու իր խառնվածքի ամբողջ կրքոտությունը: Նրան ամուսնության հակելու բոլոր փորձերը անարդյունք են: Նրա համար թանկ է իր սեփական ազատությունը: Նա ընտանիք է կազմում միայն այն ժամանակ, երբ ինքն է այդպես որոշում: Ամուսնական կյանքում նա հիանալի հայր է լինում, իսկ ձգտումը դեպի կինը ժամանակի ընթացքում ավելի է ուժեղանում:

ՋՐՀՈՍ

Տաք խառնվածք ունեցող կնոջ համար նա ''նվեր'' չէ: Նրա սեքսուալ ոլորտը մեծ չէ ու գտնվում է նրա հոգու ետնաբակում, ինչ-որ մի տեղ: Էրոտիկ ձգտումները մինիմալ են եւ նա բավարարվում է հազվադեպ կապերով, որոնցում նրան գրավում է ոչ այնքան ֆիզիկական հաճույքը, որքան գեղեցիկ կնոջը տիրելու փաստը: Բացարձակ անտարբեր է իր խառնվածքի ու փորձի նկատմամբ: Շատ բաներում նրա սեքսուալ պահվածքը որոշված է ընկերների հետ զրույցներով, գրքերով: Հարաբերության ժամանակ նա հանգիստ ու պատրաստակամ ենթարկվում է զուգընկերուհուն, որովհետեւ այլ դերի ուղղակի պատրաստ չէ: Ամուսնական կյանքում դավաճանության քայլ չի անում, որովհետեւ նրա գլուխը զբաղված է աշխատանքով ու ընտանեկան գործերով: Այնուամենայնիվ, նրա կնոջը երջանիկ չես կոչի, քանի որ զգայական հաճույք ամուսինը նրան շատ քիչ է տալիս: Սակայն թույլ խառնվածքով կնոջը նա միանգամայն համապատասխանում է, քանի որ նա հետաքրքիր եւ շնորհալի մարդ է, հավատարիմ ընկեր է ու օգնական:

ՁԿՆԵՐ

dzknerՇնորհված է մեծ զգացմունքայնությամբ: Նրա հարուստ ներաշխարհը լի է ապրումներով ու հակադրություններով, եւ էրոտիկ մոտիվները նրանում քիչ տեղ չեն գրավում: Նրա զգացմունքայնությունը բորբոքում է կանանց ու հաճույք է պատճառում նրանց: Բայց զուգընկերուհու ցանկացած փորձ` թափանցելու նրա հոգին, նա նրբորեն արգելափակում է: Երբ այդպիսի փորձերը համառ են դառնում, նա աննկատ հեռանում է` կնոջը հասկացնելով, որ նա «միայնակ գայլ էե: Նրա նշանաբանն է. «կինը սիրում է ականջներովե, ու կարող է խոսքերով խելքահան անել կնոջը: Նրա ինտիմ հարաբերությունների մասին չգիտեն նույնիսկ նրա ամենամոտ ընկերները: Հոգում նա կոլեկցիոներ է` ունակ գնահատելու իր ձեռքբերումները: Ամուսնական կյանք մտնում է միանգամայն գիտակցաբար, չնայած, չի զգում ո՛չ կնոջ, ո՛չ երեխաների կարիքը, կինը զգում է նրա անկեղծության պակասը:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում