livemarks sitemap
Կիրակի, Սեպտեմբերի 22, 2019

2011 թվա­կա­նի սի­րո աստ­ղա­գու­շա­կը կպատ­մի, թե ինչ է սպա­սում ձեզ մե­տա­ղյա Նա­պաս­տա­կի տար­վա ձմռա­նը, գար­նա­նը, ամ­ռա­նը, աշ­նա­նը սի­րա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի բնա­գա­վա­ռում:

ԽՈՅ- 2011 թվականին Խոյերին սպասում է նուրբ զգացմունքների և սիրո օվկիանոս: Սակայն աշխատեք ժամանակից շուտ չծախսել ձեր սիրո էներգիայի ամբողջ պահեստը: Մի կառչեք նրանից, ինչը ձեզ արժանի չէ, և այդ դեպքում 2011 թվականին աստղերը ձեզ կպարգևատրեն: Միայնակներին կարող է սպասել սեր առաջին հայացքից, սակայն չարժե շտապել, քանի որ կարող են լինել ինչ-որ բարդություններ` կապված ընտրության խնդրի հետ: 2011 թվականի գարունը Խոյի ընտանեկան հարաբերություններում կբերի շատ ցնցումներ, ընդ որում, դուք անկեղծորեն կկարծեք, որ վեճն ավելի լավ է, քան ճահճացումը: Սակայն ձեր զուգընկերը այլ կերպ է մտածում, և նրան այդ էմոցիաների ամբողջ պայթյունը չի հիացնում: Մտածեք, որ ինչ-որ տեղ պետք է զիջել: Միայնակներին սպասում են շատ հանդիպումներ, որոնցից և ոչ մեկը չի բերի լուրջ հարաբերությունների: Բայց մի՛ դժգոհեք: 2011 թվականի ամռանը ստիպված կլինեք կարևոր ընտրություն կատարել սիրո հարցում: Եթե ցանկանաք ընտրել ազատությունը, անմիջապես սպասեք բարդացումների. ձեր ուղեկիցը ձեզ չի հասկանա: Ձեր նշանի միայնակ ներկայացուցիչները կարող են կարևոր հանդիպման հույս ունենալ: 2011 թվականի աշնան կեսից մինչև Նոր տարի Խոյերը կցանկանան Ուրանի ազդեցության տակ ուրախանալ և գժություններ անել, և ոչ ոք չի կարող խանգարել ձեզ, եթե, իհարկե, չդավաճանեք: Նոր կիրքը կարող է շուռ տալ ձեր կյանքը ոտքից գլուխ, և պետք է մի կողմ նետեք առաջին հայացքից առաջին պատահածին սիրահարվելու ձեր սովորույթը: Պահպանեք նրանց, ովքեր ձեզ սիրում են:

ՑՈՒԼ- Չնայած այն բանին, որ աստղերը 2011 թվականին ձեր սիրային կյանքում առանձնակի փոփոխությունների մասին չեն ասում, և ամեն ինչ առաջվա պես լավ կլինի, սակայն չարժե թուլանալ: Միայն ձեզնից է կախված, թե ինչպես հետագայում կզարգանան իրադարձությունները: Թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք պետք է առաջին հերթին մտածեն զուգընկերոջ, ապա նոր միայն իրենց մասին: Տարվա սկիզբը լավ ժամանակ կլինի ամուսնացածների համար: Եթե ձեր հարաբերություններն ամուր են և հարմոնիկ, Վեներան կօգնի խորացնել ձեր սերը և նույնիսկ իրականացնել համատեղ նախագծեր: Եթե ձեր հարաբերությունները կայուն չեն, կլինի բարդ ժամանակաշրջան, քանի որ հնարավորություն չի լինի խզել հարաբերությունները: Միայնակներին մոտ ապագայում կարևոր հանդիպում է սպասում: Գարունը բուռն, կրքոտ շրջան է և հարմար է նրանց համար, ովքեր որոշել են ինչ-որ փոփոխություններ կատարել: Օրինակ, եթե ցանկանում եք ամուսնանալ կամ ամուսնալուծվել: Ամռանը հնարավոր է որոշակի լարվածություն անձնական կյանքում. ձեր ընկերը կարող է դառնալ նյարդային և ագրեսիվ: Միայնակները կարող են տարվել ինչ-որ մեկով, բայց եթե փոխադարձություն չկա, թողեք նրա սիրտը գրավելու փորձերը: Աշնան կեսից սիրային կյանքում կնշմարվի կայունություն, որը չի խանգարի ապրել բուռն սիրային կյանքով: Խուսափեք ցուցադրել ձեր և ձեր ընտրյալի հարաբերությունները:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ- Հորիզոնում անսպասելիորեն սեր կհայտնվի, սակայն, ցավոք, դժվար թե այն լինի երկկողմանի: Բայց չարժե հիասթափվել, ավելի լավ կլինի ուշադիր նայեք ձեր շուրջը. երևի կգտնվի այն մարդը, ում հետ վստահելի հարաբերություններ կստեղծեք: Տարեսկզբին կարող են բախումնային դառնալ հատկապես այն զույգերի հարաբերությունները, որոնք խնդիրներ են ունեցել: Դուք կարող եք հանկարծ դառնալ չափազանց պահանջկոտ: Գարնանը սիրային կյանքը կդառնա ավելի հաճելի: Ձեզ հատուկ են կրքոտությունն ու ստեղծագործական ջիղը, և ձեր ընկերը հաճույքով կմասնակցի ձեր խաղերին: Սակայն ձեր ընտրյալից չափազանց շատ մի՛ պահանջեք և ընդունեք նրան այնպիսին, ինչպիսին է իրականում: Եթե միասին եք ապրում, ապա ամռանը իդեալական կերպով կհասկանաք միմյանց, իսկ եթե ձեր սիրտն ազատ է, ապա սերը կդառնա հիմնականը ձեր կյանքում: Աշնանը լուրջ խնդիրները ձեր երկրորդ կեսի հետ կստիպեն վերանայել սիրային հարաբերությունները: Եթե ցասման ներքո որոշումներ չընդունեք, իրադրությունը կբարելավվի: Ինչ վերաբերում է միայնակներին, ապա նրանք ավելի շատ հակված են ֆլիրտի, քան թե լուրջ հարաբերությունների:

ԽԵՑԳԵՏԻՆ- Խեցգետիններն ավելի շատ մտածելու են աշխատանքի, քան թե սիրո մասին: Չի բացառվում, որ կարող է սիրավեպ ծագել հենց աշխատավայրում, բայց աշխատեք չխառնել անձնական կյանքը մասնագիտականի հետ: Տարեսկիզբը հաջող շրջան է ամուսնացածների համար: Իսկ եթե միայնակ եք, ապա կփորձեք սիրախաղ սկսել և սիրավեպ ունենալ, քանի որ լուրջ հարաբերությունների տրամադրված չեք: Գարնանը դուք կցուցաբերեք զգացմունքայնություն և քնքշություն, և ձեր երկրորդ կեսը ձեզ անմոռաց հաճույք կպատճառի: Սակայն ոմանք կցանկանան վիճել և պարզել հարաբերությունները: Որոշեք, թե որն է ձեզ համար ավելի թանկ` «վերջին ատյանի ճշմարտությո՞ւնը», թե՞ ընկերոջ հետ լավ հարաբերությունները: Եթե միայնակ եք, ապա նոր հանդիպման համար լավ ժամանակ է, բայց պետք է լինեք համարձակ: Ամռանը մթնոլորտը կլինի ջերմ և զգայական: Կհանդիպեք նրան, ում նկատմամբ չեք կարող անտարբեր մնալ: Իսկ եթե ամուսնացած եք, ապա կցանկանաք արժանանալ ձեր զույգի հիացմունքին և հարգանքին, ու այդ դեպքում ավելի շատ կզբաղվեք բնակարանի և երեխաների հարցերով: Այդպիսով դուք կլինեք օրինակելի զույգ: Իսկ միայնակներին կարող է հանդիպել իդեալական ընկեր, որի հետ շատ շուտով կխոսեք ամուսնության մասին:

ԱՌՅՈՒԾ- Երկրպագուներից դժվարությամբ կազատվեք: Դա հատկապես վերաբերում է կանանց: Տարեսկզբին կլինի խաղաղ շրջան հատկապես այն դեպքում, երբ նախորդը հուզումներով լի է եղել: Ընտանիքում տարեսկզբին կտիրի խաղաղություն և բարեկեցություն: Եթե նույնիսկ ձեր սիրային կյանքում վերջին շրջանում միայն դժվարություններ են եղել, հիմա նրանցից ազատվելու ժամանակն է գալիս:  Միայնակները կունենան բուռն սոցիալական կյանք, և նոր ծանոթների մեջ երևի կգտնվի մեկը, ով կարժանանա նրանց ուշադրությանը: Գարնանը սիրո մեջ շանսերը կշատանան, Վեներան կօգնի, որպեսզի լինեք ուրախ, նկատելի, շփվող, լավատես, մեծահոգի: Մի խոսքով` առանց դժվարության կարող եք ձեր ճանապարհին գրավել ցանկացած սիրտ: Եթե ցանկանաք, կարող եք ընտրություն կատարել, սակայն դժվար թե նման ցանկություն առաջանա: Ամռանը սիրային կյանքում լուրջ փոփոխություններ չեն լինի: Եթե ամուսնացած եք, ապա երջանիկ կլինեք հասարակ, բայց իրական երջանկությամբ: Իսկ եթե միայնակ եք, ապա Ուրանի ազդեցությունը սիրային հանդիպումների հիմնակետ կդառնա: Աշունը նորից սերն ամրապնդելու շանս կտա, սակայն Նոր տարվան մոտ իրավիճակը կլարվի, և կարող են ծագել զանազան թյուրիմացություններ սրտային հարցերում: Ե՛վ դուք կխանդեք, ե՛ւ ձեզ կխանդեն, որը կարող է հանգեցնել դավաճանության:

ԿՈՒՅՍ- Շատ երկրպագուներ կունենաք, սակայն այնքան տարված կլինեք աշխատանքով, որ դժվար թե նրանց նկատմամբ ուշադիր լինեք: Բայց դա լավ չէ, քանի որ կարող եք չնկատել կյանքում ճակատագրական հանդիպումը: Տարեսկզբին սիրային հարցերում ամեն ինչ շատ հեշտ կստացվի: Գարնանը դուք կլինեք հիասքանչ, անկայուն և կրքոտ: Եթե դեռ միայնակ եք, համոզված եղեք, որ ձեր երջանկությունը սարերի ետևում չէ: Ամենազարմանալին այն է, որ ձեր սերը ավելի հեշտ կարող եք գտնել գործընկերների շրջանում: Դուք ձգտում եք նորության և փոփոխությունների ու հատկապես երազում եք այն մասին, որ ձեր ընկերը կիսի այդ ձգտումները: Եվ լավ կլինի, որ նա ձեզ ընդառաջի, հակառակ դեպքում դուք պատրաստ կլինեք նույնիսկ դավաճանության: Միայնակները հնարավորություն կունենան մասնակցել սիրային արկածների, բայց իսկական սերը գալիս է առանց նախազգուշացման, ուստի պատրաստ եղեք հանդիպել նրա հետ ցանկացած պահի: Աշխատեք լինել առավել իրատես և չպահանջել սիրելիից այնպիսի բան, որը նա ձեզ չի կարող տալ: Ավելին` պատրաստ եղեք ընդունել նրա լավագույն կողմերը և ընդգծել դրանք: Դա ձեզ հատկապես պետք կգա աշնան վերջին, երբ աշխատավայրում կարող են ծագել բարդություններ, և ձեր երկրորդ կեսը ձեզ կաջակցի: Միայնակները կարող են հանդիպել նրան, ով կզարդարի իրենց կյանքը:

ԿՇԵՌՔ- Չնայած զբաղվածությանը` դուք սիրո համար ժամանակ կգտնեք, և բոլորը կնախանձեն ձեր հաջողություններին: Դուք կզգաք իսկական սիրո համը: Եթե դեռ մենակ եք, հնարավոր է անսպասելի հանդիպում, որը կլցնի կյանքը ուրախ պահերով և կնվիրի փոխադարձ սիրո երջանկությունը: Գարնանը ուշադիր և հոգատար եղեք ձեր երկրորդ կեսի նկատմամբ: Իսկ եթե ամուսնացած չեք, այդ շրջանում կզգաք, որ ձեր հարաբերությունները օրինականացնելու ժամանակն է: Ամառը ձեր հարաբերությունների համար անամպ շրջան է, սակայն պահպանեք ձեր սերը կողմնակի աչքերից: Ամուսնանալու լավ ժամանակ է: Միայնակները չեն ցանկանա փնտրել սիրային արկածներ, այլ կցանկանան լինել հանգիստ: Աշնան կեսից ուշադիր եղեք, որպեսզի ձեր հարաբերությունները ամրապնդվեն փոխհամաձայնության և երկխոսության միջոցով: Դուք միասին կզվարճանաք, կզբաղվեք կենցաղով, ոմանք նույնիսկ ընդհանուր գործ կվարեն: Ձեր երկրորդ կեսի հետ պարզապես հաճույք ստացեք կենցաղի ուրախություններից: Միայնակները պետք է ցուցաբերեն իրենց հանգստությունն ու մտավոր ունակությունները: Զգացմունքային պոռթկումները չեն բացառվում, սակայն նրանցում քայքայիչ ոչինչ չի լինի:

ԿԱՐԻՃ- Ոմանց մոտ սիրային հարցերում ամեն ինչ կլինի հիանալի և կայուն, ոմանք էլ իրենց ամբողջ ներուժը կկենտրոնացնեն աշխատանքի վրա: Բայց վերջիններս ավելի լավ կանեն, որ իրենց կարգի բերեն, քանի որ մեծ է ամուսնանալու հավանականությունը: Ձմռանը «սիրային ճակատում» կլինեն լավ նորություններ, աստղերը խոստանում են փայլուն սիրային արկածներ, անկախ նրանից` ամուսնացա՞ծ եք, թե՞ ոչ:

Եթե դուք չափազանց պահանջկոտ և նրբանկատ չեք, ապա նոր ծանոթությունները կարող են վերածվել երջանիկ հանդիպումների: Գարնանը կցանկանաք ավելի շատ տնից դուրս գալ, զվարճանալ և ժամանակը ծախսել հաճույքի համար: Չի կարելի նախանձել ձեր երկրորդ կեսին, եթե նա չցանկանա հետևել ձեզ: Այդ դեպքում դուք կդառնաք բավականին կռվարար, կսկսեք հիշողության մեջ գտնել հին վիրավորանքներ: Չի բացառվում, որ կարող եք հրաժարվել սեքսուալ հարաբերություններից, որպեսզի դրանով իսկ պատժեք ձեր երկրորդ կեսին: Բայց հիշեք Օթելլոյին և Դեզդեմոնային: Ամառը սիրային հարցերում համեմատաբար հանգիստ կլինի: Միայնակները կարող են հիասթափություն ապրել: Աշնանը անձնական կյանքում կարող է շրջադարձ տեղի ունենալ, և անսպասելիորեն ծագած կիրքը կարող է քանդել ամեն ինչ իր ճանապարհին, ու ամուսնացածները նույնիսկ կցանկանան ամուսնալուծվել: Զգուշացե՛ք չմտածված գործողություններից:

ԱՂԵՂՆԱՎՈՐ- Չամուսնացածները 2011 թվականին կկազմեն ընտանիք, քանի որ կհանդիպեն արժանի թեկնածուների: Դա վերաբերում է հատկապես կանանց: Տարեսկիզբը կլինի խաղաղ, առանց ցնցումների սիրո շրջան, միայնակներն իրենց կզգան հանգիստ և լիցքաթափված: Զույգերը կապրեն հարմոնիկ շրջան, փոխհամաձայնությունը կամրապնդվի: Եթե ամուսնալուծված եք, խորհուրդ չի տրվում մենակ չմնալու համար նետվել առաջին պատահածի գիրկը, ավելի լավ կլինի դիմանալ և չկրկնել նախկին սխալները: Գարնանը կգտնեք այն մարդուն, ում հետ հաճելի ժամանակ կանցկացնեք: Ամառը շատերի համար կլինի խաղաղ և երջանիկ շրջան: Սակայն եթե դուք ձեր երկրորդ կեսին չափազանց մեծ պահանջներ ներկայացնեք, փորձեք տեղավորել ձեր չափանիշների սահմաններում, զիջումների չգնաք, ապա կարող եք բաժանվել և մնալ մենակ: Իսկ միայնակները չպետք է ձեռքից բաց թողնեն իրենց երջանկությունը, քանի որ կարող է տեղի ունենալ այն հանդիպումը, որը կյանքում լինում է մեկ-երկու անգամ: Աշունը առաջին հայացքից սիրո համար լավ ժամանակ է: Կարևոր չէ` դուք միայնա՞կ եք, թե՞ ոչ, ձեզ սպասում է զգացմունքային հզոր պոռթկում: Բայց չարժե սեր փնտրել դրսում:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ- Կռե՛ք ձեր երջանկությունը ձեր իսկ ձեռքերով, և միայն ձեզնից է կախված, թե ինչպես կընթանան սիրային հարաբերությունները 2011 թվականին: Տարեսկզբին ձեր հմայքը կավելանա, և եթե զույգ ունեք, ապա դուք հաճույք կստանաք ձեր երկրորդ կեսից: Միայնակները կարող են հանդիպել իրենց ընտրյալին: Ձեր շահերից կբխի, որ գարնանը հետևեք ձեր երկրորդ կեսին, սակայն առանց ավելորդ խանդի: Գարնանը միայնակներին կթվա, թե հանդիպել են իրենց իդեալին, սակայն լուրջ քայլի դիմելուց առաջ պետք է լավ ուսումնասիրել դիմացինին: Ամռանը Յուպիտերը կփորձի հաջողություններ բերել ձեր կյանքի բոլոր բնագավառներում, այդ թվում` սիրո գործերում: Միայնակները կարող են հանդիպել իրենց երջանիկ ճակատագրին ամենաանսպասելի պայմաններում կամ ամենաանհարմար տեղում: Աշնանից սկսած` զգուշացե՛ք գայթակղություններից, հատկապես դա վերաբերում է ամուսնացածներին: Եղե՛ք զգոն, որպեսզի «հինգ րոպե տևող հաճույքի համար» չկորցնեք «երջանկության ժամերը»: Աստղերի նման ազդեցությունը այն բանի վկայությունն է, որ եթե միայնակ եք և կհանդիպեք ձեր երկրորդ կեսին, միանգամից չեք հավատա դրան. հանդիպման հանգամանքները չափազանց ֆանտաստիկ կլինեն:

ՋՐՀՈՍ- Կանայք, սկսած արդեն Նոր տարվանից, կարող են հանդիպել իրենց երկրորդ կեսին: Լավ կլինի սիրային հարաբերություններին նայել ոչ թե վարդագույն ակնոցով, այլ դրանք սթափ գնահատել: Միայնակները հնարավորություն կունենան հանդիպելու իրենց կյանքում շատ կարևոր անձնավորության: 2011 թվականի գարունը կբերի որոշ նյարդայնություն, և դուք գուցե կցանկանաք խզել էական հարաբերությունները: Սակայն վճռական քայլն անելուց առաջ հարկավոր է ևս մեկ անգամ լավ մտածել: Բարեբախտաբար, գարնան վերջին կսկսեք ավելի սթափ մտածել և գործել: Եթե ցանկանում եք ամուսնանալ, ապա լավ կլինի այդ կարևոր գործը հետաձգել մինչև ամառ: Սիրային արկածների մասին էլ մոռացեք. կլինեն տհաճություններ: Ամռանը Վեներան խոստանում է երջանկություն զույգերին և երջանիկ հանդիպում միայնակներին: Աշխատեք մեծ նշանակություն չտալ ծագած վեճերին, քանի որ պարզապես այդպիսի շրջան է: Աշնանը եղե՛ք համբերատար ձեր զույգի նկատմամբ, խուսափե՛ք բախումներից, քանի որ անհանդուրժողականությունը կարող է պատ ստեղծել ձեր միջև, որը դժվար կլինի քանդել: Դուք ձեզ անկեղծորեն իրավացի կհամարեք, սակայն դա չի նշանակում, որ դա կարևոր է: Ինչպես ասել է դասականը. «Որպեսզի ամուսնությունը լինի երջանիկ, ամուսինը պետք է լինի խուլ, իսկ կինը` կույր»: Միայնակներին ճակատագրական հանդիպում չի սպասում, բայց կարող են փոքրիկ սիրավեպ ունենալ:

ՁԿՆԵՐ- Սիրո բնագավառը սերտորեն կապված է նյութական բարիքների հետ: Որքան քիչ դրամական խնդիր կունենաք, այնքան ավելի շատ կտրվեք սիրուն: Հնարավորություն կունենաք խաղաղ բանակցությունների միջոցով ճշտել ձեր բարդ հարաբերությունները: Միայնակները կարող են իսկական կիրք ապրել, սակայն պետք է ուշադիր լինեն, քանի որ հետո կարող են հիասթափվել: Գարնանը ձեզ կտիրի խանդը, որը կնմանվի սենսացիայի, քանի որ դուք մյուսների նման խանդոտ չեք: Մյուս կողմից էլ դուք կարող եք խանդ սադրել, որը նույնպես խորհուրդ չի տրվում: Եղեք լոյալ ձեր զուգընկերոջ հանդեպ, հակառակ դեպքում կկործանեք ձեր փխրուն սերը: Չնայած աստղերի անկայունացնող ազդեցությանը` ամռանը կձեռնարկեք քայլեր, որոնք կբարելավեն ձեր զույգի կյանքը: Այդ նպատակով լսեք նրա խնդրանքները և նույնիսկ պահանջները, դրանք ընդունեք լրջորեն, այլ ոչ թե որպես քմահաճույք: Եթե միայնակ եք, կավելանան ձեր հմայքն ու զգացմունքայնությունը, բայց դա չի երաշխավորում, որ ձեր երկրորդ կեսին կգտնեք հենց այդ ժամանակ: Աշունը «սրտային գործերի» համար լավ ժամանակ կլինի: Զույգերը, որոնք վաղուց միասին են, երջանկության նոր ներհոսք կզգան: Մյուսները, ովքեր ծանոթացել են ոչ վաղ անցյալում, կարող են գլխապտույտ սիրավեպ ունենալ, որը կարող է ավարտվել ամուսնությամբ:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում