livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

horosԽՈՅ  

21.03 - 20.04

Տաքարյուն են, բայց զուսպ պահվածքով: Սիրում են հաճույքներ: Ջանասեր են, սիրում են գիտությունը, փիլիսոփայությունն ու արվեստը: Սիրում են փոքր-ինչ չափազանցնել երեւույթները եւ սուտ-սուտ բաներ ասել: Ապրում են առաջին հերթին երազներով, ամենը եւ ամենքին ղեկավարելու ցանկությամբ: Գնահատում են արվեստը:

ՑՈՒԼ  

21.04 - 20.05

Խանդոտ են, կասկածամիտ եւ անվստահությամբ են վերաբերվում ուրիշներին: Վիրավորանքները չեն մոռանում: Այս աստղակերպի մարդիկ լինում են ծույլ, սիրում են հաճույքներ: Արվեստի նկատմամբ հակումն առանձնապես մեծ չէ: Նրանց կարելի է հանդիպել երաժշտության աշխարհում: Նյութապաշտ են: Չեն սիրում գումարը անտեղի վատնել, գիտեն կոպեկի գինը:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ  

21.05 - 21.06

Սիրալիր են, հեշտությամբ են ընկերանում մարդկանց հետ: Հաստատուն չեն, հատկապես, երբ հարցը վերաբերում է որոշակի գաղտնիության: Հակված են քննադատորեն վերաբերվել շրջապատին: Հումորով են, դժվար կենտրոնացող: Ընդունակ են զբաղվել գրականությամբ: Երբեմն սիրում են ասմունքել ընկերների ու հարազատների շրջապատում:

ԽԵՑԳԵՏԻՆ  

22.06 - 22.07

Բարեհամբույր են, համակրելի: Ունեն համբերատար բնավորություն: Նեղացկոտ են, բայց դիմացինին շուտ են ներում: Շատ երազկոտ են եւ հակված մելանխոլիկ վիճակների: Սիրում են լռություն, խուսափում են բարձր երաժշտությունից ու աղմուկից: Լավ երաժշտական հակումներ ունեն: Նրանց թուլությունը դաշնամուրն է:

ԱՌՅՈՒԾ

23.07 - 23.08

Իշխանատենչ են, պահանջկոտ, բծախնդրության աստիճանի: Երբեմն մեծամիտ ու գոռոզ: Սիրում են մարդկանց վերեւից նայել: Կարող են լինել կտրուկ եւ բռնկուն, երբեմն կոպիտ ու անտաշ: Որպես թշնամի բավական մեծահոգի են: Սիրում են լավ կյանքը, հաճույքները: Աշխատանքային սիրավեպեր են ունենում:

ԿՈՒՅՍ  

24.08 - 23.09

Համբերատար են: Հաճախ բծախնդիր մարդիկ են: Հոռետեսությունը խանգարում է նրանց: Սիրում են շատախոսել եւ այլոց քննադատել, ինչն էլ բացասական հետեւանքներ կարող է ունենալ: Նրանց մեջ հանդիպում են հոգեկան բարձր արժեքներով օժտված մարդիկ:

ԿՇԵՌՔ  

24.09 - 23.10

Սրտացավ են, սիրալիր եւ քնքուշ: Ծույլ են, չեն ձգտում կատարելության: Նրանց վրա հույս դնել չի կարելի, քանի որ նրանք համբերություն չունեն: Հատկապես դա ակնհայտ է դառնում, երբ իրականացվող աշխատանքը պահանջում է ուժերի լարում: Անտարբեր չեն կինոֆիլմերի նկատմամբ, ընթերցանությունը նրանց սիրելի գործն է:

ԿԱՐԻՃ  

24.10 - 22.11

Մեծամիտ են, ինքնահավան ու գոռոզ: Շուտ վիրավորվող են: Հիշաչար են: Հազվադեպ են սիրահարվում: Սիրում են այցելել թատրոն, կինո: Անտարբեր չեն գրականության նկատմամբ: Ուսման ծարավ են: Ձգտում են ամեն հարցում լինել առաջինը: Համադամասեր են: Հաճախ ենթարկվում են մութ ուժերի կամքին, զբաղվում կախարդությամբ: Հոգու խորքում նրանք միշտ կոնֆլիկտ են ունենում:

ԱՂԵՂՆԱՎՈՐ  

23.11 - 21.12

Շփվող են, սիրալիր: Սիրում են կենդանիներին, հատկապես շուն: Օժտված են մեծ կարեկցանքով եւ բարեսրտությամբ: Սիրում են բամբասել: Թուլություն ունեն սպիրտային թունդ խմիչքների, քաղցրավենիքի հանդեպ: Սիրում են լինել ուշադրության կենտրոնում: Այցելությունների սիրելի վայրերը ժամանցային ակումբներն են:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ  

22.12 - 20.01

Զսպված, համառ, փակ մարդիկ են: Հեշտությամբ են մոռանում վիրավորանքները: Գնահատում են նյութական արժեքները: Շատ ուշադրություն են դարձնում արտաքինին, դիմահարդարմանը, շպարին ու հագուստին: Ժամերով կարող են չհեռանալ հայելու դեմից: Հոռետես են, սիրում են միայնությունը: Չափից ավելի մաքրասեր են:

ՋՐՀՈՍ  

21.01 - 19.02  

Հնարամիտ, բարեսիրտ են: Ընկերության մեջ մարդասեր եւ հավատարիմ են: Կրթված են, խելամիտ: Մարդկանց լավ են ճանաչում, հազվադեպ են կտրուկ փոփոխություններ ունենում կյանքում: Սիրում են լինել ստվերում: Գրականությունը, թատրոնը նրանց թուլություն է:

ՁԿՆԵՐ  

20.02 - 20.03

Թույլ կամքով, շատ զգայուն, համբերատար մարդիկ են: Ունեն վառ արտահայտված հակվածություն դեպի երաժշտությունը, երգը, պարը: Հիշաչար են: Ունեն վառ երեւակայություն: Վստահություն չեն ներշնչում, ծառայում են եւ Ձեզ, եւ այլոց: Անտարբեր չեն համեղ ուտելիքների եւ ալկոհոլային խմիչքի նկատմամբ:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում