livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

 

horos3ԽՈՅ  

 21.03 - 20.04

 Դուք ակտիվ հանգստի սիրահար եք: Ձեզ դուր է գալիս բնության գրկում լինելը: Հանգստյան օրը ընկերների կամ ընտանիքի անդամների հետ անցկացրեք: Կարող եք հեծանիվով զբոսանք կազմակերպել ու մի պահ կտրվել հոգսերով լի առօրյաից: Ուրախ եւ բարձր տրամադրությունը երաշխավորվում է:

 

ՑՈՒԼ  

21.04 - 20.05

 

Դուք նախընտրում եք պասիվ հանգիստ: Օրվա լարվածությունը թոթափելու համար սիրում եք այցելել մերսման սրահ, «սպա» կենտրոններ… Այս անգամ, եթե թույլ է տալիս եղանակը, այգի գնացեք, ռոմանտիկ պիկնիկ կազմակերպեք խոտերի վրա կամ որեւէ ջրային տարածք ընտրեք, որտեղ կարելի է նավակով լողալ:

 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ  

 21.05 - 21.06

 Ձեր անհանգիստ խառնվածքը լիովին «բավարարվածե կլինի, եթե քաղաքից դուրս մեկնեք: Այնպիսի վայր այցելեք, որտեղ երբեւէ չեք եղել: Չմոռանաք Ձեզ հետ տեսախցիկ վերցնել. Ձեզ համար կրկնակի հաճույք է լուսանկարներ ցուցադրելը, տեսածի մասին ընկերների հետ քննարկում ծավալելը:

 

ԽԵՑԳԵՏԻՆ  

 22.06 - 22.07

 Փնտրեք հանգիստ այնտեղ, որտեղ կա ջուր. շատրվաններ, գետ, ակվապարկ… Միայն այս կերպ հնարավոր կլինի սնուցել Ձեր «ջրայինե էներգիան: Միայն այստեղ հնարավոր կլինի խաղաղվել եւ հաճույք ստանալ: Ծայրահեղ դեպքում, կարող եք վայելել ջրի խշոցն ու ազատվել տհաճ մտքերից:

ԱՌՅՈՒԾ

23.07 - 23.08

Անշուշտ, Դուք, գլամուրի, փայլերի սիրահար եք: Եթե հանգստյան օրերին Ձեզ չի հաջողվում մեկնել Լաս-Վեգաս կամ Մոնակո, ապա Ձեր քաղաքում մի համեստ վայր կամ միջոցառում ընտրեք, կարող եք մասնակցել խնջույքի: Ժամանցի համար կարող եք այգի գնալ: Առյուծները սիրում են զվարճանալ:

ԿՈՒՅՍ  

24.08 - 23.09

Դուք ամեն ինչ նախապես եք պլանավորում, տանել չեք կարող ծուլությունը: Հանգստի մասին երբեւէ չեք էլ մտածում: Բավական է, մի կողմ դրեք տան մաքրության գործընթացը, կհասցնեք, եթե թույլ է տալիս եղանակը` վայելեք Ձեր հանգիստը բնության գրկում, եթե ոչ` կինո, թատրոն կամ թանգարան այցելեք:

ԿՇԵՌՔ  

24.09 - 23.10

Բազմոցին նստելով` գործը գլուխ չի գա: Թեպետ հանգստի այդ տեսակն եք նախընտրում: Ավելորդ ծուլությունը կարող է վնաս հասցնել Ձեր առողջությանը. գեղեցիկ տպավորությունների պակասը ընկճախտի պատճառ կարող է դառնալ: Նախընտրեք ակտիվ հանգիստ, ցուցադրեք Ձեր փայլող հագուստն ու զարդերը:

ԿԱՐԻՃ  

24.10 - 22.11

Ձեր հանգստյան օրը նվիրեք սիրելի զբաղմունքին, ինչպիսին էլ որ այն լինի: Մնալով միայնակ կամ զուգընկերոջ հետ, չի բացառվում, սկսեք հաշիվներ մաքրելը: Այդ ամենից խուսափելու համար սիրելի գործով զբաղվեք, եւ այն լիովին կշեղի Ձեզ:

ԱՂԵՂՆԱՎՈՐ  

23.11 - 21.12

Դուք առանց արկածների կյանք չունեք: Հիրավի, արդեն հաստատել եք Ձեր մասնակցությունը որեւէ խաղի, շրջագայության կամ ակցիայի: Այս ոգով էլ շարունակեք: Պասիվ հանգիստը Ձեզ հակացուցված է, տարբեր խառնվածքի ու մասնագիտության տեր մարդկանց հյուր կանչելը` նույնպես:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ  

22.12 - 20.01

Էներգետիկ կարողությունը վերականգնելու համար Ձեզ անհրաժեշտ է մեկուսանալ: Սակայն շատ չտարվեք հանգստի այս տեսակով, որպեսզի տհաճ մտքեր չգան: Կարող եք Պատմության թանգարան, ցուցահանդես այցելել: Այն Ձեզ համար հաճելի կլինի:

ՋՐՀՈՍ  

21.01 - 19.02  

Գուցե արդեն պլանավորել եք ընկերներով հանգստյան օրը անցկացնել քաղաքից դուրս: Սակայն, եթե ինչ-ինչ պատճառներով դա Ձեզ չի հաջողվել, ապա պետք չէ մեկուսանալ: Շփվեք մարդկանց հետ, մասնակցեք քաղաքում անցկացվող զանգվածային որեւէ միջոցառմանը:

ՁԿՆԵՐ  

20.02 - 20.03

Ձկները սիրում են երազել: Երբեմն էլ` չափից շատ: Դասական համերգ, գեղանկարչական ցուցահանդես այցելելը նրանց օգտակար կլինի: Ուր էլ գնաք, չմոռանաք` ուրբաթ օրը թողնել աշխատանքի վայրում բոլոր մտքերը:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում