livemarks sitemap
Ուրբաթ, Սեպտեմբերի 20, 2019

altԱստղաբանը, նախեւառաջ, հավաստեց, որ, չնայած որոշ փորձագետ-քաղաքագետների հայտարարություններին, Երրորդ համաշխարհային պատերազմ, այնուամենայնիվ, չի լինի:

Ոմանք պնդում են, որ աշխարհում կատարվող բոլոր իրադարձություններն այսօր տանում են գլոբալ պատերազմի: Իրականում դա այդպես չէ: Նրանք, ովքեր նոր համաշխարհային պատերազմ են կանխատեսում, միայն ցանկանում են առաջ տանել սեփական չարչիական շահերը,- ասաց Հովհաննիսյանը: Աստղաբանը միաժամանակ հավաստեց, որ բոլոր դեպքերում իրադարձությունները կարող են այնպես ծավալվել, որ գլոբալ պատերազմից հնարավոր կլինի խուսափել:

ԵՄ-Ի, ԵՏՄ-Ի  ԵՎ ԱՐԵՎԵԼՔԻ ՄԱՍԻՆ

Հովհաննիսյանի խոսքով, ընդհանուր առմամբ, հաջորդ տարի կշարունակվեն վերջին հինգ տարիներին նկատվող գործընթացները:

"Նախորդ տարվա իմ կանխատեսումների մեծ մասը, այնուամենայնիվ, արդարացել են: Իմ կանխատեսումները, մասնավորապես, վերաբերում էին Եվրոպային":

Նախորդ տարի "Նովոստի-Արմենիա" գործակալությանը տված հարցազրույցում Հովհաննիսյանը կանխատեսել էր, որ Յուպիտերի "ռեֆորմատորական" ազդեցությունը կտարածվի ինչպես գերտերությունների, այնպես էլ քաղաքական միությունների վրա: Հովհաննիսյանը պարզաբանեց, որ քաղաքական խոշոր միավորումները, օրինակ` Եվրամիությունը եւ ստեղծվող Եվրասիական միությունը, կարող են լուրջ փոփոխությունների ենթարկվել: Իսպանիայի համար աստղաբանը կանխատեսել էր բասկերի եւ կատալոնացիների միջեւ հակամարտությունների խորացում: Մեծ Բրիտանիային, ըստ կանխատեսումների, սպասում էին ներքաղաքական փոփոխություններ, սակայն ոչ այնքան էական, որ ազդեն աշխարհի աշխարհաքաղաքական իրավիճակին:

Խոսելով Մաքսային միության եւ Եվրասիական տնտեսական միության զարգացման հեռանկարների մասին` աստղաբանը կառուցվածքային լուրջ փոփոխություններ է կանխատեսում:

Ռուսաստանի եւ Եվրոպայի իրավիճակի վերաբերյալ Հովհաննիսյանը նշեց. "Ցավոք, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ սլավոնական ժողովուրդների իրավիճակը, ընդհանուր առմամբ, բավականին խճճված է: Կարծում եմ, որ իրավիճակի բարելավման հիմնական հնարավորությունը կլինի փետրվարի 19-ից մինչեւ ապրիլի 7-ը: Հենց այդ ժամանակահատվածում ճիշտ գործողությունների դեպքում կարելի կլինի լուծել խնդիրները` դիվանագիտական մակարդակում":

Ռուսաստանի համար, ըստ նրա, բավականին ծանր տարի են հուշում աստղերը, բայց, այնուամենայնիվ, ստեղծված ծանր իրավիճակի փոփոխության հնարավորություններ կան:

Աստղաբանը նշեց նաեւ, որ կշարունակվի Արեւելքի զարգացումը, իսկ ԱՄՆ-ն կշարունակի այդ փոփոխություններին հարմարվելու քաղաքականությունը, մասնավորապես` Ճապոնիայի եւ Չինաստանի դեպքում:

"Այժմ մարդկությունը լուրջ փոփոխությունների ճանապարհին է, որոնք, արդյունքում, կյանքի պայմանների բարելավմանն են ուղղված: Սակայն, եթե վախենանք առաջ գնալուց եւ մշտապես մնանք անցյալի ազդեցության տակ, բարեփոխումների գործընթացը մարդկության համար ավելի ցավոտ կլինի",- կարծում է աստղաբանը:


ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԱՅԾԻ ՏԱՐԻՆ

Մեր երկրի վերաբերյալ Գուրգեն Հովհաննիսյանը բավականին լավատեսական կանխատեսում  է արել: Հայաստանում առաջիկա տասը տարիներին, աստղաբանի կանխատեսմամբ, որեւէ լուրջ փոփոխություն չի սպասվում: Չեն կանխատեսվում ո՛չ պատերազմներ, ո՛չ աղետներ:

Նրա խոսքով` Եվրասիական տնտեսական միության ձեւավորման գործընթացը կշարունակվի նաեւ հաջորդ տարի:

"Ինչ վերաբերում է ԵՏՄ-ին Հայաստանի միացմանը, ապա էզոտերիկայի տեսանկյունից` տվյալ որոշումը ո՛չ սխալ է, ո՛չ ճիշտ: Դա միանգամայն բնական գործընթաց էր: Միակ նկատողությունը` Հայաստանը չպետք է մեկուսանա աշխարհում կատարվող գործընթացներից",- զգուշացրել է Հովհաննիսյանը:

Ընդհանուր առմամբ, աստղաբանական կանխատեսումներով, Փայտե այծի տարին կամքի ուժի եւ համառության դրսեւորումների տարի է, որոնց շնորհիվ կարելի է լուծել զանազան խնդիրներ` կենսագործունեության բոլոր ոլորտներում` ներառյալ քաղաքականությունը:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում