livemarks sitemap
Երկուշաբթի, Դեկտեմբերի 09, 2019

horosԱՂԵՂՆԱՎՈՐ
23.11 - 21.12

Այս մարդկանց համար ամենեւին էլ կարեւոր չէ, թե ինչպիսի հագուստ են կրում: Նրանք այնքան են տարված իրենց սիրելի գործով, որ անգամ ժամանակ էլ չունեն հետեւելու արտաքին տեսքին: Երբեմն փնթի տեսք ունեն, հագնվում են անճաշակ ու հնաոճ: Սակայն ծանոթանալով Աղեղնավորի հետ` դուք կհասկանաք, որ կյանքում շատ ավելի կարեւոր բաներ կան, քան նորաձեւությունը:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ
22.12 - 20.01

Նրանք սովորաբար նախընտրում են դասական ոճի հագուստ: Չեն սիրում լինել ուշադրության կենտրոնում: Հագնվում են զուսպ, բայց ճաշակով: Նրանց համար կարեւոր է լավ տեսք ունենալը: Այծեղջյուրների հանդերձապահարանում բազմազանություն մի փնտրեք:

ՋՐՀՈՍ
21.01 - 19.02

Նրանք նախընտրում են վառ գույնի հագուստ եւ էպոտաժ: Ահա թե ինչն է կարեւոր Ջրհոսի համար: Իր տեսքով նա հաճախ է զարմացնում մարդկանց: Ջրհոսը նորաձեւության գերի է: Սիրում է հագնվել բրենդային խանութներում: Ունի իր սեփական ոճը, որին էլ անվերապահորեն հետեւում է:


ՁԿՆԵՐ
20.02 - 20.03

Ձեզ երբեւէ չի հաջողվի որեւէ շրջանակի մեջ դնել Ձկներին: Նրանք տանել չեն կարող կոստյումներն ու աշխատանքային համազգեստը: Ձկները երբեւէ չեն հետեւում նորաձեւությանը: Նրանց հանդերձապահարանում չկան երեկոյան զգեստներ, զարդեր: Նրանք նախընտրում են հարմարավետ հագուստ:

ԱՌՅՈՒԾ
23.07 - 23.08

Նրանք շատ խիստ են հագուստի ընտրության հարցում: Հագնվում են ճաշակով: Առյուծները գերադասում են դասական ոճի հագուստ: Սակայն այլ ոճի հագուստներից եւս չեն հրաժարում: Նրանց հանդերձապահարանում կարելի գտնել բացառիկ զգեստներ: Դուք երբեւէ Առյուծին չեք տեսնի գոգնոցով ու հողաթափերով: Նրանք գերադասում են ճոխություն. մետաքսե խալաթ կամ պենյուար` սա է նրանց տնային հագուստը:

ԿՈՒՅՍ
24.08 - 23.09

Կույսերը շատ մաքրասեր են: Դուք երբեւէ չեք տեսնի այս համաստեղության տակ ծնված անհատի, ով ճմռթված զգեստ կամ տաբատ է հագել: Զգեստի վրա հայտնված սննդի հյութի հետքը` հավասարազոր է աղետի: Կույսերը սիրում են զարդեր: Նրանց համար կարեւոր չէ, թե ինչ արժեն այդ զարդերը. կարեւորը` տարբեր լինեն ու գույնզգույն:

ԿՇԵՌՔ
24.09 - 23.10

Նրանք անտարբեր չեն զարդերի հանդեպ, ինչը երբեմն ի վնաս իրենց է: Օրինակ` սիրում են միաժամանակ ոսկյա եւ արծաթյա զարդեր կրել: Հրաժարվում են թանկարժեք զարդերից: Համարում են, որ ավելորդ ծախս է: Թուլություն ունեն ներքնազգեստների հանդեպ: Նրանց հանդերձապահարանը հիշեցնում է ներքնազգեստների մեծ հավաքածու:

ԿԱՐԻՃ
24.10 - 22.11

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այս համաստեղության տակ ծնված անհատները ամենասեքսուալն են: Դա արտահայտվում է իրենց հագուկապով: Երիտասարդ հասակում նրանք նախընտրում են կիպ հագուստ, կարճ շրջազգեստ: Այդպես նրանք ցուցադրում են իրենց մարմնի գեղեցկությունը: Հանդերձապահարանը լի է տարբեր ոճերի բրենդային հագուստներով, զարդերով:

ԽՈՅ
21.03 - 20.04

Եթե վառ հագուստով ու ճչացող դիմահարդարմամբ անհատի հանդիպեք, չկասկածեք` Խոյ է: Այս համաստեղության տակ ծնված կանայք սիրում են հայացքներ որսալ, գրավել ծանոթ ու անծանոթ մարդկանց ուշադրությունը: Նրանց հագուստն ու սանրվածքը միանգամից աչք են ծակում:

ՑՈՒԼ
21.04 - 20.05

Ցուլերը տարբերվում են իրենց հագուկապով: Եթե չկան ֆինանսական խնդիրներ, նախընտրում են բրենդային հագուստ գնել: Նրանք երկար են մտածում հագուստ գնելիս: Եթե որեւէ հագուստ իրենց սրտովն եղավ, նրանց չի վախեցնի անգամ իրենց մարմնի չափսերին ոչ այնքան համապատասխան լինելը. օգնության կգա ծանոթ դերձակը:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
21.05 - 21.06

Երկվորյակները կուրորեն հետեւում են նորաձեւությանը: Բայց արագ հոգնում են նույն հագուստից եւ կրկին սկսում են նոր հագուստ փնտրելու գործընթացը: Ինչ վերաբերում է նախընտրություններին, նրանց հանդերձապահարանում կարելի է գտնել տարբեր ոճի հագուստներ` երեկոյան զգեստներից մինչեւ սպորտային համազգեստ:

ԽԵՑԳԵՏԻՆ
22.06 - 22.07

Նրանք միշտ հետեւում են իրենց հագուկապին: Հոգ չէ, եթե նրանց հագուստը մի փոքր հին է: Այն, միեւնույն է, թարմ տեսք ունի` մաքուր լվացված ու արդուկած է: Խեցգետինների համար դա կարեւոր նախապայման է: Նրանց հանդերձապահարանում դուք երբեւէ չեք գտնի թանկարժեք հագուստ եւ ընտանեկան զարդեր:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում