livemarks sitemap
Երկուշաբթի, Մարտի 27, 2017

horoskop0ԽՈՅ
Խոյերին մեծ հաջողություններ են սպասում:

Տարվա խորհրդանիշը կհամախմբի նրանց եւ թիմ կստեղծի` պայքարելու, նպատակներին հասնելու համար: Այնպես որ, կարող եք վճռական որոշումներ կայացնել եւ ձգտել իրականացնել ամենաանհավանականը: Ժամանակը ցույց կտա, որ ամենին կհասնեք հեշտությամբ: Տարվա խորհրդանիշը կօգնի Ձեզ նաեւ կարիերայի առաջխաղացման հարցերում: Ի դեպ, սիրային գործերի մասին էլ մի մոռացեք, քանի որ այս աստղակերպի միայնակ ներկայացուցիչներին մի շարք զվարճալի արկածներ են սպասվում: Չմոլորվեք ինտրիգներում: Տարվա խորհրդանիշից ճարպկություն սովորեք, եւ Ձեր աստղը կփայլի երկնակամարում:

ՑՈՒԼ
Այս տարի Ցուլերը ստիպված կլինեն յուրացնել մեծ քանակությամբ ինֆորմացիա: Բանն այն է, որ ճակատագիրը նրանց հնարավորություն կտա մեծ թռիչք կատարել: Նախորդ տարիների սպասումներն ու համառությունն, ինչպես նաեւ նպատակին հասնելու մեծ ցանկությունը կհատուցվի: Պետք է միայն բաց չթողնել հնարավորությունն եւ այն միակին, ով կիրականացնի Ձեր բոլոր ցանկությունները: Նրանք, ովքեր չեն վախենա փոխել սեփական մասնագիտությունը, կլինեն էլ ավելի հաջողակ: Կապիկը կարող է զարմացնել յուրաքանչյուր անվախ ճամփորդի, եթե ,իհարկե, վստահես նրան:

ԵՐԿՎՈՐՅԱԿ
Շփումներ, գործնական կապեր կհաստատեն Երկվորյակները: Թեպետ, առանց այդ էլ նրանք չեն պատկանում ինքնամփոփ մարդկանց դասին: Երկվորյակներից շատերը ստիպված կլինեն ղեկավարել կոլեկտիվներ` կրել ուսերին պատասխանատվության բեռը: Նրանցից շատերը ցանկություն կունենան հասարակական գործունեությամբ զբաղվել: Պետք չէ դիմադրել: Սա իսկական ճակատագիր է. աստղերը չեն հստակեցնում` հատկապես, որ բնագավառում նրանց կժպտա հաջողությունը` անձնական, գործնական, թե… Ի դեպ, Երկվորյակներին ուսման մեջ եւս հաջողություններ են սպասում:

ԽԵՑԳԵՏԻՆ
2016 թ.-ին բացահայտեք Ձեր ունեցած բոլոր տաղանդները: Բանն այն է, որ այս համաստեղության տակ ծնված ներկայացուցիչներն ավելի քան համեստ են եւ չեն ցուցադրում իրենց տաղանդները բոլորին: Նրանք լուրջ չեն վերաբերվում սեփական հմտություններին: Եթե տեղից չշարժվեն, ապա ստիպված կլինեն մնալ ստվերում: Ուստի` խորհուրդ է տրվում լինել համարձակ եւ բաց չթողնել ընձեռված հնարավորությունները:

ԱՌՅՈՒԾ

Առյուծների հետ Կապիկը որոշել է կատակել: Թեեւ, որեւէ հիմարություն չեք տեսնի նրա կատակների մեջ: Բայց կենդանիների հպարտ արքան, գուցեեւ չընկալի այդ կատակները` կորցնելով հումորի զգացողությունը: Ավելորդ զգուշությունը չի խանգարի նրան: Այն, ինչ Ձեզ կթվա կատակ, կպարզվի, որ կատակ չէ: Թագավորական փառահեղ ընդունելություն, կարմիր գորգ… Բայց անտեղի մի վատնեք ժամանակը, հենց հիմա գործի անցեք` նվերներ չեն լինելու: Դուք պետք է ինքներդ փորձեք այդ նվերները պոկել ճարպիկ Կապիկի թաթերից:

ԿՈՒՅՍ
Լուրջ եւ մտազբաղ Կույսերը ամբողջ տարի մի տեսակ շոկի մեջ են լինելու` բայց ոչ իրենց շրջապատող մարդկանցից եւ ստեղծված իրավիճակներից, այլ սեփական վարքից: Տարվա առաջին օրերից սկսած, դուք Ձեզ նման չեք լինի: Ձեզ կարծես ինչ-որ մեկը փոխել է: Այն տեղերում, որտեղ նախկինում համեստություն էիք անում, կսկսեք
Ձեզ ցուցադրել ու նույնիսկ թոզ փչել մարդկանց աչքերին: Եվ դա աննկատ չի մնա…

Ղեկավարությունը ձեզ երես կտա. մեկ շահավետ գործ կառաջարկի, մեկ չսպասված պարգեւատրում:
Սիրային հարցերում էլ ամեն ինչ կարգին կլինի: Հնարավոր է` դադար հայտարարեք ու հաճելի հանգիստ կազմակերպեք: Այնտեղ Ձեզ հաճելի անակնկալ է սպասվում:

ԿՇԵՌՔ
Կշեռքները հնարավորություն կունենան ցուցադրել բոլորին, որ նրանք ոչ միայն կենսախինդ, այլ նաեւ բարձր ինտելեկտի տեր մարդիկ են: Ձեր խելքը եւ ամեն
դժվարության տակից հեշտությամբ դուրս գալու կարողությունները կօգնեն ոչ միայն Ձեզ, այլ նաեւ շրջապատի մարդկանց:
Աշխատանքը Ձեզ ամենեւին չի լարի: Սեփական մաշկի վրա կզգաք` մարդկանց ղեկավարելու համը:
Մեծ հաջողություններ են սպասում Ձեզ նաեւ անձնական կյանքում: Միայն, ինչպես ասում են, մի փորձեք մեկ ձեռքով երկու ձմերուկ բռնել: Դա Ձեզ չի հաջողվի:

ԿԱՐԻՃ
Աշխատասեր Կարիճը կարող է մոռանալ անգամ սեփական հավակնությունների մասին: Բանն այն է, որ այս համաստեղության տակ գտնվող աստղակերպը սպասում է իր ռոմանտիկ աստղին: Վառ ու կրակոտ լույսերի ներքո էլ կանցնի ամբողջ տարին: Երազանքներն ու ֆանտազիաներն այնքան շատ կլինեն, որ բուն աշխատանքին գործը չի հասնի: Անհանգստանալու կարիք չկա: Ձեր թափթփվածությունը մարդիկ կվերագրեն Կարիճներին հարիր զգուշավորությանը: Քիչ-քիչ պատասխանատվությունը կարող եք դնել ձեր ենթակայության տակ գտնվող աշխատակիցների ուսերին: Վայելեք ռոմանտիկան, մինչ Կապիկը չհանձնի իր տնօրինությունն այլ աստղակերպի: Կապիկը կհոգա Ձեր մանր եւ խոշոր դրամական ծախսերը, որպեսզի կենցաղային հոգսերից չքանդվի բյուրեղապակյա դղյակը:

ԱՂԵՂՆԱՎՈՐ
Եթե Կապիկի հետ ընկերություն անես, ամեն գործ հաջող ընթացք կունենա: Այն, ինչ կապված է տրանսպորտի հետ Ձեզ հաջողություն կբերի: Ինչ-որ մեկը կորոշի հեծանիվ նստել, մյուսը` շրջագայել աշխարհով մեկ, էական չէ: Այդ ճամփորդությունները ոչ միայն կլինեն հոգու, այլ նաեւ գրպանի համար շատ հաճելի: Յուրաքանչյուր ճամփորդություն կլինի շահավետ:
Եթե մինչ օրս չեք կողմնորոշվել մասնագիտության հարցում, ապա հանգիստ կարող եք ճանապարհ ընկնել հարեւան քաղաք: Այնտեղ Ձեր փառքը երաշխավորված է: Իսկ այն անհատներին, որոնք նախընտրում են ավելի շատ մնալ տանը, աստղերը խորհուրդ են տալիս հաճախակի բնության գրկում լինել կամ ծով մեկնել: Գուցե այստեղ հանդիպեք Ձեր միակին:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ
2016թ.-ին նրանք հեշտությամբ կկարողանան դառնալ բոլորի սիրելին: Շրջապատի մարդիկ կձգտեն ավելի սերտ հարաբերություններ հաստատել նրանց հետ ու վստահել սեփական գաղտնիքները: Տարին հաջողակ կլինի նոր նախագծեր սկսելու առումով: Շատերը կկարողանան գումար կուտակել, եթե իհարկե չզլանան աշխատել: Այնպես որ, առաջ դեպի աստղեր:
Իսկ այստեղ` աստղային երկնակամարում, դուք կհանդիպեք Ձեր սիրո օբյեկտին: Նա Ձեզ անպայման կնկատի, եւ դա կլինի գլխավոր անակնկալը տարվա խորհրդանիշի կողմից:

ՋՐՀՈՍ
Տարվա խորհրդանիշը Ջրհոսներին կփոխանցի իր ինքնավստահությունը: Շտապեք օգտվել: Մի անտեսեք կարիերան: Այստեղ մեծ հաջողությունների կարող եք հասնել: Տարվա Տիրուհին անձամբ ձեզ մոտ կբերի մարդկանց, որոնք ճակատագրական դեր կունենան Ձեր կյանքում: Ձեզ մնում է միայն ենթարկվել նրան: Աշխատեք բաց չթողնել
տրված հնարավորությունները: Տարին կարեւոր է Ձեզ համար: Չեն բացառվում անկումներ, որի համար ստիպված
կլինեք զղջալ: Ժամանակի սղության պատճառով, ավաղ, անձնական գործերը երկրորդ պլան կանցնեն:

ՁՈՒԿ
Հանրության մեջ Ձկներն իրենց ծովում կզգան: Չկան այնպիսի նպատակներ, որոնք նրանց համար լինեն անիրական: Միայն մեկ պայման. նպատակին հասնելու համար պետք չէ միայնակ գործել: Որքան էլ, որ տարօրինակ թվա, բայց անձնական հարցերն էլ բաձրաձայնման կարիք ունեն: Հավատացեք, որ նրանք հեշտությամբ կլուծվեն, եթե չսքողվեն բոլորի աչքերից: Ավելին` ծովը կնվիրի Ձկներին բարյացակամ ընկերներ եւ «մարգարիտներ», որոնց օգնությամբ նրանք կարող են հանգիստ գոյատեւել:


ԵԼԵՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում