livemarks sitemap
Երեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2019

horoscopeԽՈՅ- 2012 թվականի սկիզբը Խոյերին նվիրում է ռոմանտիկ ճանապարհորդությունների, նորը յուրացնելու եւ օտարերկրացիների հետ շփվելու գերազանց հնարավորություն: Նախկին սիրեկանների մասին հիշողությունները հանգիստ չեն տալիս եւ դրդում են վերականգնել անցյալի հարաբերությունները: Զգալով բարելավումը ֆինանսական հարցում` Խոյերը կցանկանան ազատություն հարաբերություններում եւ կձգձգեն պարտավորություններ վերցնելու հարցը: Ծանոթությունը ուղեկիցների հետ մոտակա եւ հեռավոր ուղեւորությունների ժամանակ հետաքրքիր կդարձնեն Խոյերի անձնական կյանքը: Լավատեսական տրամադրվածությունը եւ հմայքը կօգնեն տանել սիրային հաղթանակներ, գայթակղել տղամարդկանց: Ազատ Խոյերը կսիրահարվեն, սակայն պարզ չէ, թե նրանք կարո՞ղ են վստահել սիրելի մարդուն, թե՞ կփորձեն ձեւացնել, որպեսզի տնօրինեն ընդհանուր ռեսուրսները: Ճիշտ ընտրություն կատարել ցանկացող Խոյերին անհրաժեշտ կլինեն հոգեբանական գիտելիքներ, որպեսզի որոշեն` ումից բաժանվել եւ ում հետ կապել ճակատագիրը:

ՑՈՒԼ- 2012 թվականի առաջին կեսին Ցուլերը փոխում են իրենց կյանքը` ձգտելով ձեռք բերել ֆինանսական կայունություն եւ հոգեբանական հարմարավետություն: Ռոմանտիկ զբաղմունքները դուրս են գալիս անցյալից, սակայն հաճույքի փոխարեն բերում են հիասթափություններ եւ ծախսեր: 2012 թվականը ամուսնության համար հաջող շրջան է, որի դեպքում կբարելավվի սոցիալական դրությունը: Ընտանեկան կապերը եւ գործընկերությունը բերում են ֆինանսներ ու փոխում են կարգավիճակը: Զգացմունքների լարվածությունն ուժեղանում է, եւ սեռական հարաբերությունները դառնում են ակտիվ: Կյանքը զուգընկերոջ միջոցների հաշվին ոչ միայն ցանկալի է, այլեւ լիովին հավանական: 2012 թվականի երկրորդ կեսին Ցուլերն ստիպված կլինեն զբաղվել նյութական դրության բարելավմամբ: Զգեստապահարանի եւ տրանսպորտային միջոցի թարմացումը, ինչպես նաեւ մեծահոգությունը թույլ կտան Ցուլերին ակտիվացնել սիրային կյանքը, որպեսզի կարողանան բավարարել իրենց զգացմունքայնությունը:  

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ- 2012 թվականին Երկվորյակները կփնտրեն զուգընկերոջ, ով զգալիորեն կակտիվացնի նրանց սոցիալական եւ անձնական կյանքը. «մարդամեջ» դուրս կբերի, կկանչի հեռավոր ճամփորդության, կավելացնի առօրյայում ռոմանտիզմն ու շփումների բազմազանությունը: Ձմեռային սիրավեպը Երկվորյակներին ավելի շատ հոգսեր կբերի, քան թե հույսեր, եւ կարող է կիսատ մնալ, քանի որ զուրկ է հեռանկարից: Հեռատես Երկվորյակները վատ եղանակի շրջանը կօգտագործեն բնակարանի թարմացման համար կամ կփորձեն ապրել սիրելիի հետ` չվերցնելով փոխադարձ պարտավորություններ: Գարնանը կանանց կթվա, թե իրենք ոչ մեկին դուր չեն գալիս, որը նրանց կդրդի փոխել սանրվածքը եւ նոր կերպարով դուրս գալ սեր փնտրելու: Ռոմանտիկ հարաբերություններն աչքի չեն ընկնում լրջությամբ, բայց սիրային հանդիպումների առկայությունը կարեւոր է, որպեսզի պահեք Ձեր տոնուսը: 2012 թվականի վերջին Երկվորյակներին զվարճանքների, հանգստի եւ հաճույք ստանալու համար ազատ ժամանակ կտրվի:  

ԽԵՑԳԵՏԻՆ- 2012 թվականը Խեցգետինների համար լի կլինի ամենօրյա հոգսերով, խորհրդավոր կապերով, էկզոտիկ ճամփորդություններով: Նրանք կգտնեն հովանավոր կամ կունենան ծառայողական սիրավեպ, բայց ցանկալի է ցուցաբերել առավելագույն զգուշություն, որպեսզի խոսակցությունների պատճառով իրենց հեղինակությունը չտուժի: Ներքին սոցիալական ակտիվության պայմաններում եւ ընկերների հետ ուրախ շփումներում Խեցգետինները պետք է հասարակությունից թաքցնեն իրենց հոգեկան ապրումները կամ անպատասխան սերը: Նոր լուրջ զգացմունքները Խեցգետիններին կտիրեն աշնանը: 2012 թվականին Խեցգետնին զուգընկերոջ հետ կմիացնի ընդհանուր գաղափարը, օրինակ` երեխա ունենալու ցանկությունը, ընդհանուր հոբբին կամ երեխաների խնամքը: Իհարկե, դա շեշտակիորեն կփոխի Խեցգետինների կյանքը, եւ ազատության փոխարեն շուտով կտիրեն հոգեւոր հանգիստն ու ընտանեկան երջանկությունը:

ԱՌՅՈՒԾ- 2012 թվականին, հաճախելով ֆլիրտի երեկոների, Առյուծները հեշտությամբ կարող են գտնել սիրեկանի, ռոմանտիկ զուգընկերոջ կամ սիրելի մարդու: Ավելի բարդ կլինի ընտանեկան հարաբերությունների հիմքը դնելը: Ծանոթությունների ֆլիրտը, հանգիստը, զվարճանքները ոչ միայն հաճույք կպատճառեն, այլեւ կխարխլեն Առյուծների նյութական վիճակը 2012 թվականի առաջին կեսին: Ավելի լավ է կանայք խուսափեն մեծ ծախսերից եւ պարտքով փող չտան որեւէ տղամարդու: Ամռանը Առյուծները կտարվեն նոր ծրագրերով եւ հույսերով, իսկ ընկերների, երեխաների եւ սիրելիի գործերը կլինեն անսովոր հեռանկարային: Աշնանը միայնակությունը Առյուծների համար անտանելի կդառնա, եւ նրանք կփորձեն լուծել որտեղ, ինչպես եւ ում հետ ապրելու, ընտանեկան կյանքը կարգավորելու խնդիրները:

ԿՈՒՅՍ- 2012 թվականին կապերը որոշում են ամեն ինչ: Կանայք սիրավեպ կունենան ղեկավարի հետ կամ կվերականգնեն հարաբերություններն այնպիսի տղամարդու հետ, ում հետ շփումը դրական ազդեցություն կունենա նրանց հեղինակության եւ կարգավիճակի վրա: 2012 թվականին Կույսերի սեքսուալ-էրոտիկ ցանկությունները էականորեն կփոխվեն, սիրային փորձը կխորանա եւ կհարստանա: Նոր հայացքը սեքսին, ամուսնությանը եւ լուրջ հարաբերություններին կգրավեն բոլորովին նոր որակի զուգընկերոջ: Ձմռանը եւ գարնանը Կույսերը կհավաքեն իրենց, կստեղծեն ենթադրվող կյանքի ուղեկցի կերպարը, իսկ ամռանն արդեն նրանց սպասում է հանդիպում եւ սիրահարվածություն, աշնանն էլ կհավաքեն ճամպրուկները, որպեսզի լինեն իրենց սիրո օբյեկտի կողքին: Համատեղ կյանքը կբերի սեր, փոխըմբռնում եւ ընտանեկան երջանկություն:

ԿՇԵՌՔ- 2012 թվականին Կշեռքները մի տեղում չեն կարողանա նստել, գործընկերային հարաբերությունները կայունությամբ աչքի չեն ընկնի: Այլ մշակույթների նկատմամբ հետաքրքրությունը կձգի հեռավոր երկրներ ոչ միայն գիտելիքների ետեւից, այլեւ սեր փնտրելու նպատակով: Հմայքը եւ գեղեցիկ շարժուձեւը կգրավեն ռոմանտիկ զուգընկերոջ, հենց որ Կշեռքները գնան դասընթացների, սեմինարների եւ թրենինգների: Հարստանալով ֆլիրտի կանոնների վերաբերյալ գիտելիքներով` նրանք տարեսկզբին որսի դուրս կգան ուղեկիցների, հարեւանների եւ գործընկերների շրջանում: Ապա նրանց հետաքրքրությունը կուղղվի դեպի միջազգային ծանոթություններ եւ հովանավորների հաշվին ճամփորդություններ: Ամռանը նրանք կվերադառնան սրտին հարազատ վայրեր, իսկ թե այնտեղ ինչ է սպասվում, կախված է մտադրությունների լրջությունից: Աշնանը կտարվեն նոր գաղափարներով, իսկ փոխադարձ սերը կնվիրի զգացմունքների հարստություն եւ հաճելի պահեր:

ԿԱՐԻՃ- 2012 թվականը ինտենսիվ շփման եւ համատեղ գործունեության ժամանակ է: Բարի կամեցողները օժանդակում են հաջող ծանոթություններին, որը բերում է երջանիկ միությունների ստեղծման: Կարիճները կազատվեն ոչ պիտանի կապերից, կքշեն ալֆոնսներին եւ կգտնեն կյանքի արժանի ուղեկից: Փողը, իշխանությունը, սեքսը` ահա, թե ինչը կգրավի տղամարդու մեջ եւ կամրապնդի փոխադարձ կապը: Սոցիալական վիճակը կբարելավվի` շնորհիվ ամուսնության կամ տեւական ինտիմ կապի: Կարիճների սեքսուալությունը եւ ինքնավստահությունը զգալիորեն կավելանան 2012 թվականի վերջին, որը թույլ կտա ճիշտ ընտրություն կատարել: 2012 թվականին Կարիճները կարող են հույս դնել ընկերների, հովանավորների եւ սիրելիների օգնության վրա:

ԱՂԵՂՆԱՎՈՐ- 2012 թվականի հունվարից մինչեւ ապրիլ Աղեղնավորները լրջորեն մտահոգված կլինեն ընտանեկան դրությամբ եւ կզբաղվեն մասնագիտական հարցերով: Նրանց բախտը կբերի մարտին. երջանիկ հանդիպում, ճակատագրի նվեր կամ շահում վիճակախաղում: Գարնանը շատ շփումներ կլինեն երեխաների հետ, իսկ ֆլիրտն ու ավանգարդային հոբբին կմղեն արկածախնդրության եւ ոչ կայուն կապերի: Ամառը եւ աշունը օգտակար ծանոթությունների ու լուրջ հարաբերությունների ստեղծման շրջան է: Կանանց կգրավեն ազդեցիկ տղամարդիկ, հարուստ փեսացուի կարելի կլինի հանդիպել ծանոթությունների երեկոյին, էլիտար ռեստորանում կամ ակումբում: Տարեվերջին Աղեղնավորները կառանձնանան ընտանիքի հետ: Իսկ ազատ Աղեղնավորների ընկերական շփումները համախոհների հետ կվերածվեն սիրո:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ- 2012 թվականի սկզբին հանգամանքները կարող են պարտադրել Այծեղջյուրին կտրվել ամենօրյա գործերից եւ առանձնանալ: Մոռացվաhoroscope1ծ զգացմունքներն ու հիշողությունները նրանց թույլ չեն տա առաջ ընթանալ: Եկել է նախկին վիրավորանքներից եւ հիասթափություններից ազատվելու ժամանակը: Ամուսնության առաջարկները կմերժվեն: Կանայք կփոխեն իրենց կրոնական եւ մշակութային արժեքները: Արտասահմանցիների հետ շփվելու համար անհրաժեշտ կլինի օտար լեզուների իմացություն: Միջազգային ծանոթությունները, ծառայողական սիրավեպը կամ ինտելեկտուալ շրջապատում շփումները կյանքին այլ ուղղություն կտան: Աշնանը եւ 2012 թվականի վերջին Այծեղջյուրները կձգտեն նոր բարձունքների: Նրանց նպատակը կդառնա ներդաշնակ զուգընկերությունը եւ բուռն հասարակական կյանքը:

ՋՐՀՈՍ- 2012 թվականը հանգստի, զվարճանալու, երեխաների ծնունդների, ինչպես նաեւ սիրելիի հետ խաղերից պատասխանատվություն վերցնելուն անցնելու բարդ ժամանակաշրջան է: 2012 թվականի սկզբին Ջրհոսները կփակեն պարտքերը: Կփոխվեն սեքսուալ առաջնահերթությունները. ինտելեկտուալ ֆլիրտը եւ շփումները թեթեւ էրոտիկ ենթատեքստով ավելի կարեւոր են, քան սեռական հարաբերությունները: Հաճույք կպատճառեն նոր տպավորությունները, ընկերական հարաբերություններում երջանկության զգացումը եւ ոչ թե մարմնական զվարճանքները: Մայիս-հուլիսին սիրելիի հետ հարաբերությունները բարելավելու հնարավորություններ կլինեն: Ակտիվ հասարակական աշխատանքը եւ ընկերական կապերը թույլ կտան 2012 թվականի վերջին փոխել կարգավիճակը: Երեխաների հետ շփումները, ակումբների երեկույթները, աշնան սիրավեպերը հաճույք կպատճառեն:

ՁԿՆԵՐ-  2012 թվականին Ձկների խնդիրը կլինի ազատվել մանկական կամ հնացած կապվածությունից եւ ամրապնդել դիրքերը աշխատանքային բնագավառում: Բարեկամական հարաբերությունները, վերանորոգումը, բնակարանային խնդիրը շատ ժամանակ կխլեն եւ կխանգարեն մասնագիտական առաջխաղացմանը կամ ընտանիքի ստեղծմանը: Տարեսկզբին կավալերները, մրցակիցները, ընկերները եւ թշնամիները կվերադառնան անցյալից: Ձկները կցանկանան վերադարձնել սիրելիին եւ վերականգնել նախկին հարաբերությունները, որպեսզի իրենց երջանիկ զգան: Ոմանց կհաջողվի երկրորդ անգամ իրենց սիրահարեցնել նույն տղամարդուն եւ ամուսնանալ: Բարի մարդկանց օգնության շնորհիվ 2012 թվականի երկրորդ կեսի ծանոթությունը կլինի հեռանկարային եւ Ձկներին այլ արժեքներ մատնացույց կանի: Աշնանը ճակատագիրը նրանց կկանչի ճամփորդության, քանի որ միայն տնից հեռու նրանք կարող են վերափոխվել եւ ձեռք բերել իսկական սեր:  


Պատրաստեց

ԳՈՒՐԳԵՆ ԳԱԼՈՒՍՏՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում