livemarks sitemap
Կիրակի, Սեպտեմբերի 22, 2019

wed1ՀՈՒՆՎԱՐ (ամուսնացածները կարող են ճշտել աստղագուշակի ճշմարտացիությունը)- Ըստ աստղագիտական տվյալների` հունվարին ամուսնության լավագույն շրջանը ամսվա կեսն է: Այդ ընթացքում կայացած պսակադրությունները կլինեն ավելի ամուր: Հարաբերություններն ընտանիքում կլինեն ներդաշնակ, վեճերը եւ միմյանց չհասկանալը կհասնեն նվազագույնի: Նույնը խոստանում է նաեւ հունվարի վերջը, սակայն պետք է հաշվի առնել, որ այդ ժամանակաշրջանը պետք է ընտրեն այն զույգերը, ում հարաբերությունները մեկ տարուց ավելի պատմություն չունեն: Հենց նման կապերին են աստղերը կանխագուշակում երջանիկ ապագա: Հունվարին հարսանիքի հաջող օրերն են եղել 12-22-ը, 28-31-ը:

ՓԵՏՐՎԱՐ- Ամուսնության համար փետրվարի սկիզբը գերազանց ժամանակաշրջան է: Համոզված եղեք, որ Ձեր սիրո կրակը չի կարող հանգցնել որեւէ քամի: Ցանկացած խոչընդոտներ եւ խնդիրներ, որոնք կծագեն ընտանիքում, կլուծվեն ամենասեղմ ժամկետներում: Դուք կյանքում միշտ կգնաք կողք կողքի, կլինեք մեկ ամբողջություն: Փետրվարի սկզբի ամուսնությունները, կարելի է ասել` կլինեն պահապան հրեշտակի պաշտպանության ներքո: Փետրվարի կեսը նույնպես հարսանիքի համար վատ ժամանակ չէ, սակայն պետք է նկատել, որ մեծ է նյութական վիճակի պատճառով հաճախակի խնդիրների առաջացման եւ վեճերի հավանականությունը: Եթե Ձեր եւ Ձեր երկրորդ կեսի համար փողը զբաղեցնում է ոչ առաջին տեղը, ապա հանգիստ կարող եք հարսանիքը նախատեսել այդ ժամանակաշրջանի համար: Փետրվարի վերջը հարսանեկան արարողության համար բարեհաջող շրջան չէ, աստղերը նման հարաբերությունների համար կանխագուշակում են բացասական էմոցիաների հաճախակի ժայթքում, վեճեր եւ կոնֆլիկտներ, կարելի է ասել, ոչնչից: Հարսանիքի համար հաջող օրերն են 1-18-ը:

ՄԱՐՏ- 2012 թվականի մարտը հարսանեկան հանդիսության համար լավագույն ժամանակը չէ: Այդ ժամանակաշրջանում տեղի ունեցած ամուսնությունները կլինեն ոչ կայուն եւ կարճ կտեւեն: Մեծ է զուգընկերոջից հիասթափվելու հավանականությունը: Սակայն այն զույգերը, որոնք իրենց հարաբերությունները կառուցում են արդեն երկար ժամանակ (երեք տարուց ոչ պակաս) եւ վստահում են իրենց երկրորդ կեսին, կարող են նշանակել հարսանիքները մարտ ամսին: Ժամանակի փորձությունն անցած հարաբերությունները ճեղքեր չեն տա: Բայց եթե հանգամանքներն այնպես են դասավորվել, որ Դուք ցանկանում եք օրինականացնել ձեր հարաբերությունները հենց մարտին, ապա ձգտեք ընտրել ամսվա սկիզբը կամ վերջը: Բայց հիշեք, որ ընկած քարի տակով ջուր չի հոսում: Սերը պետք է կառուցել եւ, երբ պահանջվի, գնալ փոխզիջումների, ցուցաբերել համբերություն եւ հարգանք զուգընկերոջ նկատմամբ: 2012 թվականի մարտին հարսանիքի համար հաջող օրերը մարտի 1-5-ը եւ 28-31-ն են:

ԱՊՐԻԼ- Աստղագիտական տվյալների համաձայն` ապրիլը շատ հաջող ժամանակ է հարսանիքների համար: Ամուսնությունը նորապսակներին խոստանում է մեծ երջանկություն եւ բարեկեցություն: Հարկ է նկատել, որ այդ օրերի ամուսնությունները կտարբերվեն առանձնահատուկ կայունությամբ: Որեւէ խոչընդոտ չի խանգարի այդ ընտանիքի երջանկությանը: Ինչպես ասում են աստղերը, նման զույգերն իրենց սերը կպահպանեն երկար ժամանակ, նվազագույն է բաժանվելու, ամուսնալուծությունների ռիսկը: Սակայն այս ամիս կան նաեւ ամուսնության համար անհաջող օրեր: Չարժե հանդիսության օր նշանակել 13-17-ը ընկած ժամանակահատվածը: Ապրիլի այդ շրջանն աչքի է ընկնում բացասական էներգիայով: Ամուսինների հարաբերությունները կլինեն ոչ կայուն եւ ոչ մշտական: Մեծ է ընտանիքում դավաճանության հավանականությունը:

Ապրիլին ամուսնության համար հաջող օրերը 1-12-ը եւ 17-30-ն են:

ՄԱՅԻՍ- Հարսանեկան աստղագուշակի համաձայն` մայիսի սկիզբն ամուսնության համար ամենավատ ժամանակն է: Վեճերը, կոնֆլիկտները, միմյանց չհասկանալը, դավաճանությունները, ամուսնալուծությունը սպառնում են այն զույգերին, որոնք ամեն դեպքում կհամարձակվեն հարսանիքի օր նշանակել մայիսի սկզբին: Լավ կլինի, իհարկե, այդ հիշարժան օրը հետաձգել մեկ շաբաթով: Չէ՞ որ, սկսած ամսի 8-ից, մայիսը կդառնա լավ օգնական ամուր եւ երջանիկ ընտանիք ստեղծելու գործում: Ամուսնությունները կլինեն երկարատեւ, համերաշխ, լի փոխհամաձայնությամբ, համբերատարությամբ, սիրով: Հաջող օրերը մայիսի 8-31-ն են:

ՀՈՒՆԻՍ- 2012 թվականի հունիս ամսին հարսանիքի համար լավագույն օրերն առաջին երեք շաբաթներն են: Տվյալ շրջանը խոստանում է նորապսակներին ընտանեկան բարեկեցություն, ֆինանսական անկախություն եւ փոխըմբռնում: Ամուսնությունները կլինեն ամուր եւ երկարատեւ: Բայց ահա հունիսի 22-ից մինչեւ 30-ը ամուսնությունները կլինեն ոչ վստահելի եւ անկայուն: Ընտանիքներում չեն բացառվում կոնֆլիկտները եւ դավաճանությունները: Հունիսին հարսանիքների համար հաջող օրեր են 1-21-ը:

ՀՈՒԼԻՍ- Հուլիսն ամուսնության համար հաջող ամիս է, բայց հարկավոր է նախօրոք նշել, որ հուլիսի 10-16-ը պետք է թողնել առանց հանդիսությունների: Տվյալ օրերին կնքված կապերը կլինեն անհեռանկար եւ կարճատեւ: Կոնֆլիկտները եւ վեճերն արագ կմարեն սիրո կրակը, որի հետեւանքով շատ ընտանեկան զույգեր կքայքայվեն: Այնպես որ անհրաժեշտ է մոռանալ այդ ժամանակաշրջանի մասին եւ տոնի նախապատրաստվել հուլիսի սկզբում կամ վերջում: Այդ ընթացքում ստեղծված կապերը կլինեն ամուր, զույգերն ընտանեկան բույնը կվայելեն երկար ժամանակ: Այստեղ կլինի այն ամենը, ինչ անհրաժեշտ է համերաշխ եւ երջանիկ ընտանիքի համար` սեր, փոխըմբռնում, հարգանք, նյութական բարեկեցություն, ներդաշնակություն: Հարսանիքի համար հաջող օրերը 1-9-ը եւ 17-31-ն են:

ՕԳՈՍՏՈՍ- Ամսվա սկիզբը եւ վերջը հանդիսությունների համար ոչ այնքան հաջող ժամանակաշրջան են: Կարող են ծագել կոնֆլիկտներ եւ լարված պահեր, որոնք վերջնական արդյունքում պարզապես կքայքայեն այնքան լավ սկսված ձեր հարաբերությունները: Միմյանց չհասկանալը եւ ընդհանուր շփման կետ չգտնելը կստեղծեն հեղձուցիչ մթնոլորտ ձեր տանը, որի հետեւանքով Դուք կամ Ձեր զուգընկերը կցանկանաք այնտեղից պարզապես փախչել: Այնպես որ նման ընտանիքներում դավաճանությունը հազվադեպ երեւույթ չէ: Իհարկե, գուցե դուք չեք բաժանվի, սակայն տեղ կունենա երկակի կյանքը: Օգոստոսին ամուսնության համար հաջող օրերը 11-22-ն են:

ՍԵՊՏԵՄԲԵՐ- Սեպտեմբերի սկիզբը եւ կեսերն ամուսնության համար հաջող շրջան են: Այդ ընթացքում կազմավորված ընտանիքները կլինեն համերաշխ, զույգերը միմյանց կհասկանան, լի կլինեն դրական էմոցիաներով եւ հասարակության ամենահարմարավետ, ներդաշնակ եւ իդեալական օղակը կառուցելու մեծ ցանկությամբ: Երբեք չեք կորցնի սիրված լինելու զգացմունքը: Դուք դժվար թե երբեւէ լրջորեն մտածեք, որ իզուր եք որպես Ձեր երկրորդ կես ընտրել հենց այդ մարդուն: Իսկ ահա սեպտեմբերի վերջին ամուսնանալու դեպքում մեծ է հավանականությունը, որ կհիասթափվեք զուգընկերոջից, որը կազդի ձեր հարաբերությունների վրա: Սեպտեմբերի վերջի հարսանիքը բնութագրվում է զուգընկերների հարաբերությունների սառեցմամբ: Սեպտեմբերին ամուսնության համար հաջող օրերը 1-23-ն են:

wedՀՈԿՏԵՄԲԵՐ- Աստղագետների կարծիքով` հոկտեմբերին հարսանիքների համար ամենահաջող ժամանակաշրջանն ամսվա սկիզբն ու վերջն է: Այդ ընթացքում կազմավորված ընտանիքները կլինեն ավելի կայուն եւ ներդաշնակ: Կոնֆլիկտների, սկանդալների, բացասական պահերի հավանականությունը նվազագույն է: Եթե նույնիսկ կլինեն փոքր վեճեր, ապա դրանք ոչ մի կերպ չեն քայքայի ամուր հարաբերությունները: Դա կլինի մի փոքր լիցքաթափում 2 սիրող սրտերի համար, որն ավելի կթեժացնի սիրո կրակը: Ինչ վերաբերում է սեպտեմբերի կեսերին, ապա այն կարող է բնութագրվել որպես զույգի հնարավոր երկպառակության շրջան: Ընդ որում, դրա պատճառ կարող են դառնալ խանդը, դավաճանությունն ու կոնֆլիկտները` զույգերից մեկի դրամական խնդիրների պատճառով: Հարսանիքների համար հաջող օրերը 1-8-ը եւ 21-31-ն են:

ՆՈՅԵՄԲԵՐ- Նոյեմբերի սկիզբն ամուսնությունների համար անհաջող շրջան է. մեծ է զուգընկերներից մեկի դավաճանության պատճառով ընտանիքի քայքայման հավանականությունը: Գուցե դա չնկատվի ամուսնության առաջին 5 տարիների ընթացքում, բայց 5 տարվա համատեղ կյանքից հետո զույգերից մեկը (գուցե երկուսն էլ) դրսում կփնտրի իր երջանկությունը, որը ընտանիքը պահպանելու խոչընդոտ կհանդիսանա: Բոլորովին հակառակ պատկերը կնկատվի նոյեմբերի կեսերին կամ վերջին ամուսնանալու դեպքում. հարաբերությունները կլինեն հարթ, ջերմ եւ հեռանկարային: Կլինեն նաեւ ֆինանսական հաջողություններ: Հարսանիքի համար հաջող օրերը 11-30-ն են:

ԴԵԿՏԵՄԲԵՐ- Դեկտեմբերը հաջող ամիս է հարսանիքների համար: Չնայած ամիսը աչքի կընկնի ցուրտ եղանակով, սակայն կարող եք համոզված լինել, որ ձեր հարաբերություններում որեւէ սառնություն չի նկատվի: Տվյալ ընտանիքներում կիշխեն ներդաշնակությունը, ջերմությունը, կայունությունը: Ամուսնական կապերը կլինեն ամուր, համերաշխ, զույգերը միշտ իրենց հարաբերություններում ինչ-որ նոր բան կավելացնեն, չեն ձանձրացնի միմյանց: Նրանք միշտ կգնան իրենց ընտրած ճանապարհով, եւ ոչ մի արգելք չի խանգարի այդ միասնականությանը: Հարսանիքի համար հաջող օրերը 1-31-ն են:

Պատրաստեց ԳՈՒՐԳԵՆ ԳԱԼՈՒՍՏՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում