livemarks sitemap
Երեքշաբթի, Սեպտեմբերի 17, 2019

Այս տարվա ամուսնական կապը ամեն տարվա հետ ավելի կամրանա, ամուսինները կաջակցեն, ավելի լավ կհասկանան միմյանց, եւ ամուսնության մեջ այնքան կարեւոր փոխադարձ հարգանքը կստեղծի իրոք ներդաշնակ հարաբերություններ: Եվս մեկ կարեւոր պահ 2011 թվականին հարսանիք անելու համար` Ճագարը բացահայտ հովանավորում է բազմազավակ ընտանիքներին, իսկ սիրով պայմանավորված ամուսնությունից երեխայի ծնունդը կլինի շատ շուտ:

 

ԱՌՆԵՏԻ ՏԱՐՈՒՄ ԾՆՎԱԾՆԵՐ

Առնետների համար ֆինանսական տեսանկյունից տարին կլինի ոչ այնքան բարեհաջող, նրանց նյութական բարեկեցությունը 2011 թվականին կախված կլինի դրամական միջոցների խելամիտ ծախսումից եւ կայացրած որոշումներից: Եվ այդ իսկ պատճառով աստղերը խորհուրդ են տալիս կազմակերպել համեստ հարսանեկան հանդիսություն` իզուր փողերը քամուն չտալով:

Առնետների տարում ծնվածների համար հարսանիքի հաջող օրերն են` մայիսի 1-17-ը, մայիսի 24-ը, հունիսի 1-10-ը, հունիսի 13-ը, 15-ը, 17-ը եւ 24-ը, ամբողջ հուլիսը եւ օգոստոսը, հոկտեմբերի 1-ը, հոկտեմբերի 14-30-ը, նոյեմբերի 1-ը, 3-ը, 5-ը եւ 7-ը, ինչպես նաեւ ամբողջ դեկտեմբերը:

 

ՑՈՒԼԻ ՏԱՐՈՒՄ ԾՆՎԱԾՆԵՐ

Իրական լուրջ կիրքը 2011 թվականին կգրավի Ցուլերին, եւ նրանք այնքան կտարվեն ընկերոջով, որ բարդությունները, խոչընդոտները չեն նկատի:

Ցուլի տարում ծնվածների համար հարսանիքի հաջող օրերն են` մայիսի 1-31-ը, հունիսի 3-10-ը, հունիսի 14-ը, 16-ը եւ 20-ը, ամբողջ հուլիսն ու օգոստոսը, սեպտեմբերի 1-15-ը, հոկտեմբերի 3-ը եւ 4-ը, նոյեմբերի 7-ը, 8-ը, 14-ը, 17-ը, դեկտեմբերի 3-7-ը, դեկտեմբերի 14-ը, դեկտեմբերի 17-23-ը:

 

ՎԱԳՐԻ ՏԱՐՈՒՄ ԾՆՎԱԾՆԵՐ

Վագրերը երկար ժամանակ էին փորձում հասնել իրենց սիրելիին եւ մի տարի անցկացրել են ռոմանտիկ հետապնդումների պայմաններում: Եկել է երկուսով ծովի ալիքների խշշոցի, արմավենիների ստվերում ճայերի ճիչերի ներքո հանգստանալու ժամանակը: Բայց գլխավորն այն է, որ Վագրերը պետք է ձգտեն 2011 թվականին անտեղի չխանդել իրենց սիրելիին:

Վագրի տարում ծնվածների համար հարսանիքի հաջող օրերն են` մայիսի 3-10-ը, մայիսի 12-ը, 14-ը, 17-ը, մայիսի 22-27-ը, ամբողջ հունիսը, հուլիսի 3-ը եւ 5-ը, հուլիսի 24-ը, օգոստոսի 3-17-ը, օգոստոսի 20-27-ը, ամբողջ սեպտեմբերը, ամբողջ հոկտեմբերը` բացառությամբ 13-ի, 15-ի եւ 17-ի, նոյեմբերի 3-ը, 10-ը, 14-ը, 17-ը եւ 28-ը, դեկտեմբերի 10-17-ը:

 

ՎԻՇԱՊԻ ՏԱՐՈՒՄ ԾՆՎԱԾՆԵՐ

2011 թվականին Վիշապին իսկական հարսանեկան տարի է սպասվում: Իսկապես ընտանիքին նվիրված մարդը հարսանեկան հանդիսության համար ավելի լավ ժամանակ չի գտնի. շամպայնի ծով, շքեղ կենացներ, փայլ: Մի՞թե այդ մասին չի մտածել նա երկար ամուրի գիշերների ընթացքում: Բայց հիշեք, որ եթե ցանկանում եք անցկացնել ոչ թե մեղրամիս, այլ, այսպես ասած, մեղրատարի, ապա աշխատեք չփոխել Ձեր կրքոտ վերաբերմունքը երկրորդ կեսի հանդեպ եւ շատ մի տարվեք մանր-մունր գործերով:

Վիշապի տարում ծնվածների համար հարսանիքի հաջող օրերն են` մայիսի 3-7-ը, մայիսի 17-ը, մայիսի 23-27-ը, ամբողջ հունիսը` բացի 14-ը եւ 17-ը, օգոստոսի 15-30-ը, սեպտեմբերի 3-ը, սեպտեմբերի 8-12-ը, սեպտեմբերի 15-ը, 23-ը եւ 28-ը, հոկտեմբերի 1-ը, հոկտեմբերի 7-14-ը, հոկտեմբերի 27-ը, նոյեմբերի 3-10-ը, նոյեմբերի 14-ը, 17-ը, ամբողջ դեկտեմբերը` բացառությամբ 22-ի եւ 24-ի:

 

ՕՁԻ ՏԱՐՈՒՄ ԾՆՎԱԾՆԵՐ

Օձերին 2011 թվականն ուղարկել է ամենահաճելի նվերները, եւ անկեղծորեն ժպտում է հաջողությունը: Եվ այդ իսկ պատճառով Ճագարի տարին հենց ստեղծված է Օձերի համար, որոնք արժանի են այդ ծով սիրուն:

Օձի տարում ծնվածների համար հարսանիքի հաջող օրերն են` ամբողջ մայիսը` բացառությամբ 9-ի եւ 10-ի, հունիսի 3-8-ը, հունիսի 10-ը եւ 17-ը, հուլիսի 15-30-ը, ամբողջ օգոստոսը` բացառությամբ 1-ի, 3-ի եւ 19-ի, սեպտեմբերի 7-ը եւ 9-ը, սեպտեմբերի 13-26-ը, հոկտեմբերի 3-ը, 8-ը եւ 17-ը, ամբողջ նոյեմբերը` բացառությամբ 3-ի, 7-ի, 12-ի եւ 19-ի, դեկտեմբերի 3-ը, 8-ը, 10-ը եւ 17-ը:

 

ՁԻՈՒ ՏԱՐՈՒՄ ԾՆՎԱԾՆԵՐ

Ձիերին սպասվում է լուրջ գործերի եւ նոր նախաձեռնությունների սկիզբ, իսկ ամենակարեւորը` այն կլինի իսկական սիրո տարի: Այս տարի գրանցված ամուսնությունը Ձիերին կբերի երկար սպասված երջանկություն եւ կլինի իսկապես ամուր:

Ձիու տարում ծնվածների համար հարսանիքի հաջող օրերն են` մայիսի 1-10-ը, մայիսի 14-ը եւ 23-ը, հունիսի 1-ը, 14-ը, 17-ը եւ 28-ը, ամբողջ հուլիսը` բացառությամբ 14-ի եւ 23-ի, օգոստոսի 1-17-ը, օգոստոսի 23-ը, ամբողջ սեպտեմբերը` բացառությամբ 1-ի, 4-ի եւ 10-ի, հոկտեմբերի 10-23-ը` բացառությամբ 14-ի, նոյեմբերի 10-ը եւ 23-ը, դեկտեմբերի 10-ը, 12-ը եւ 17-ը:

 

ԱՅԾԻ (ՈՉԽԱՐԻ) ՏԱՐՈՒՄ ԾՆՎԱԾՆԵՐ

2011 թվականի հարսանիքի աստղագուշակը կուրախացնի նաեւ Այծին, որը վերջապես կգտնի այն աղբյուրը, որից չի ցանկանա հեռանալ: Սիրելի՛ Այծեր, մի՛ մոռացեք երբեմն կամակոր լինել. դա շատ է դուր գալիս Ձեր սիրելիին:

Այծի (Ոչխարի) տարում ծնվածների համար հարսանիքի հաջող օրերն են` մայիսի 3-17-ը, մայիսի 24-30-ը, ամբողջ հունիսը` բացառությամբ 14-ի եւ 17-ի, ամբողջ հուլիսը` բացառությամբ 9-ի եւ 13-ի, սեպտեմբերի 27-30-ը, նոյեմբերի 1-8-ը, նոյեմբերի 12-ը, դեկտեմբերի 13-ը եւ 25-ը:

 

ԿԱՊԿԻ ՏԱՐՈՒՄ ԾՆՎԱԾՆԵՐ

Գեղեցկուհի՛ Կապիկ, եթե Դուք ցանկանում եք ընտրություն կատարել սիրո եւ հարստության միջեւ, ապա 2011 թվականի հարսանեկան աստղագուշակը թույլ կտա ստանալ ամեն ինչ եւ միանգամից: Նման երջանիկ պահ Դուք չէիք կարող տեսնել նույնիսկ երազում:

Կապկի տարում ծնվածների համար հարսանիքի հաջող օրերն են` մայիսի 2-14-ը, մայիսի 17-ը, 19-ը եւ 21-ը, մայիսի 24-30-ը, ամբողջ հունիսը, հուլիսի 4-ը եւ 7-ը, հուլիսի 27-ը, օգոստոսի 10-20-ը, օգոստոսի 24-30-ը, ամբողջ սեպտեմբերը, ամբողջ հոկտեմբերը` բացառությամբ 15-ի, 17-ի, 19-ի, 23-ի եւ 26-ի, նոյեմբերի 5-ը, 15-ը, 17-ը, 27-ը եւ 30-ը, դեկտեմբերի 1-25-ը:

 

ԱՔԱՂԱՂԻ ՏԱՐՈՒՄ ԾՆՎԱԾՆԵՐ

Մինչեւ ականջների ծայրերը սիրահարված Աքաղաղների համար 2011 թվականը ամուսնանալու համար ամենահաջող տարին է, ուստի հավատացեք Ձեր մոտակա եւ իսկական երջանկությանը:

Աքաղաղի տարում ծնվածների համար հարսանիքի հաջող օրերն են` ամբողջ մայիսը` բացառությամբ 11-ի եւ 15-ի, հունիսի 4-13-ը, հունիսի 15-ը եւ 17-ը, հուլիսի 11-30-ը, ամբողջ օգոստոսը` բացառությամբ 1-ի, 3-ի եւ 19-ի, սեպտեմբերի 7-ը եւ 9-ը, սեպտեմբերի 13-26-ը, հոկտեմբերի 3-ը, 8-ը եւ 17-ը, ամբողջ նոյեմբերը` բացառությամբ 3-ի, 7-ի, 12-ի եւ 19-ի, դեկտեմբերի 3-ը, 8-ը, 10-ը եւ 17-ը:

 

ՇԱՆ ՏԱՐՈՒՄ ԾՆՎԱԾՆԵՐ

Ամբողջ 2011 թվականը Շունը հաճույք է ստացել իր երկրորդ կեսի նկատմամբ հոգածություն ցուցաբերելուց, բայց ահա վերջապես եկել է ամուսնանալու ժամանակը: Եթե նա այդ գործը հետաձգի, հետագայում դա արդեն իմաստ էլ չի ունենա:

Շան տարում ծնվածների համար հարսանիքի հաջող օրերն են` հունիսի 4-17-ը, հունիսի 19-ը, 21-ը եւ 24-ը, ամբողջ հուլիսն ու օգոստոսը, սեպտեմբերի 10-17-ը, հոկտեմբերի 4-ը եւ 5-ը, նոյեմբերի 7-ը, 8-ը, 11-ը, 14-ը եւ 19-ը, դեկտեմբերի 4-11-ը, դեկտեմբերի 14-ը, դեկտեմբերի 18-25-ը:

 

ԽՈԶԻ ՏԱՐՈՒՄ ԾՆՎԱԾՆԵՐ

Բարի ծեր Խոզը պետք է չհամաձայնի հարսանիքից հետո ծնողների հետ ապրելու պայմանին: Նման ընտանեկան միությունները չեն օգնի երիտասարդ ընտանիքին: Ձգտեք ընտանեկան կյանքն սկսել ինքնուրույն:

Խոզի տարում ծնվածների համար հարսանիքի հաջող օրերն են` մայիսի 5-9-ը, մայիսի 19-ը, մայիսի 25-29-ը, ամբողջ հունիսը` բացառությամբ 16-ի եւ 20-ի, օգոստոսի 17-30-ը, սեպտեմբերի 6-ը, սեպտեմբերի 11-15-ը, սեպտեմբերի 18-ը, 26-ը եւ 30-ը, հոկտեմբերի 1-ը, հոկտեմբերի 7-14-ը, հոկտեմբերի 30-ը, նոյեմբերի 5-12-ը, նոյեմբերի 16-ը եւ 19-ը, ամբողջ դեկտեմբերը` բացառությամբ 25-ի եւ 27-ի:

 

ՃԱԳԱՐԻ ՏԱՐՈՒՄ ԾՆՎԱԾՆԵՐ

Եվ, իհարկե, տարին Ձերն է, Ճագա՛ր: Այն ամենի եւ ում մասին երազել եք արդեն քանի տարի, պետք է իրականություն դառնան: Աշխատեք ցուլին բռնել պոզերից եւ ստանալ առավելագույնը տարուց, որտեղ Դուք իրավունք ունեք լինել գազանների թագավոր` թեկուզ մեկ տարով:

Ճագարի տարում ծնվածների համար հարսանիքի հաջող օրերն են` մայիսի 5-13-ը, մայիսի 15-ը, 17-ը, 20-ը, մայիսի 25-30-ը, ամբողջ հունիսը, հուլիսի 5-ը, 7-ը եւ 26-ը, օգոստոսի 5-19-ը, օգոստոսի 22-29-ը, ամբողջ սեպտեմբերը, ամբողջ հոկտեմբերը` բացառությամբ 15-ի, 17-ի եւ 19-ի, նոյեմբերի 5-ը, 12-ը, 16-ը, 19-ը եւ 29-ը, դեկտեմբերի 12-20-ը:

Կարդալով հարսանեկան աստղագուշակը` մի՛ մոռացեք այն մասին, որ աստղագուշակը միայն ուղղություն է ցույց տալիս, սակայն Դուք եք Ձեր ճակատագիրը տնօրինում:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում