livemarks sitemap
Երկուշաբթի, Դեկտեմբերի 09, 2019

Ներկայացվող Աստղագուշակը մի կողմից Կենդանակերպի տարբեր նշանների խառնաշփոթի եւ սխալների մասին հումորով աստղագուշակ է, մյուս կողմից... Մի խոսքով` կարդացեք ինքներդ:

 

ԽՈՅ

Այս Կենդանակերպի տակ ծնվածների ամենատարածված սխալներից մեկը հաղորդակցվելու ժամանակ ավելորդ ուղղակիությունն է: Նրանք հաճախ կարծիք են հայտնում առանց «կարող է պատահել», «հնարավոր է», «իսկ ինչո՞ւ ոչ» արտահայտությունների, ինչը շրջապատի մարդիկ հաճախ ընդունում են որպես կոպտություն: Եվ երբ իրենց ասածները լուրջ չեն ընդունում, նրանց թվում է, թե չեն ցանկանում կատարել իրենց (գուցե արդարացի) պահանջները կամ պատասխանել հարցերին: Այդ դեպքում շատերը դառնում են ինքնամփոփ եւ ընդհանրապես դադարեցնում են շփումները իրենց «նեղացնողի» հետ: Բայց դա չի խանգարում նրանց հետագայում ասել, որ իրենց կարծիքը հաշվի չեն առել: Խոյերի սխալներից է նաեւ առանց մտածելու ինչ-որ բան անելը: Ցավոք, նման պահելաձեւը փչացնում է նրանց` նույնիսկ ամենավեհանձն մտադրությունները: Ասենք, որեւէ մեկը դիմում է Խոյին օգնության եւ կարեկցանքի համար, ու Խոյը անմիջապես` մինչեւ վերջ չլսելով` գործի է անցնում, որպեսզի օգնի եւ շտկի իրադրությունը: Բայց հետո, օրինակ, պարզվում է, որ նման քայլի չէին սպասում եւ չէին ցանկանում, պարզապես ընկերական խորհուրդ էին ակնկալում: Օրինակ` ընկերուհին կարող է խորհրդակցել, թե ինչու չեն դասավորվում հարաբերությունները մի տղայի հետ, իսկ Խոյը կարող է մոտենալ տղային եւ ասել` ինչո՞ւ ես նեղացնում ընկերուհուս:

 

 

ՑՈՒԼ

Այս Կենդանակերպի տակ ծնվածների ամենամեծ թերություններից մեկը ավելորդ պահպանողականությունն է: Այս նշանների ներկայացուցիչների մոտ շատ ուժեղ է սովորույթի ուժը: Այդ իսկ պատճառով նրանք հաճախ դժվար են մտերմանում մարդկանց հետ ու նույնչափ դժվար են ընդունում ցանկացած փոփոխությունները հարաբերություններում: Բացի այդ, ի ծնե պահպանողականությունը հաճախ խանգարում է Ցուլերին` ընդունելու նույնիսկ այն մարդկանց, որոնց հետ իրենց արդեն կապում են որոշակի հարաբերություններ: Նրանք, չգիտես ինչու, ենթադրում են, թե բացարձակապես բոլոր մարդիկ ունեն այն նույն սովորույթները եւ մտածելակերպը, ինչպիսին իրենցն է, եւ նրանք հաճախ վիրավորվում են այնպիսի բառերից ու արարքներից, որոնց տակ ոչ մի վատ բան նկատի չեն ունեցել: Ահա, օրինակ, դպրոցական տարիներին մի աշակերտուհի կարող է շատ վիրավորվել իր ընկերուհուց նրա համար, որ նա չի տալիս արտագրելու այն առարկաների հանձնարարությունները, որոնք իր համար բարդ էին: Ընդ որում, նա ընկերուհուն կարող է այդ մասին չխնդրել, որովհետեւ նրան թվում է, թե դա մտնում է դպրոցական ընկերության պարտականությունների մեջ:

 

 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Երկվորյակ աղջիկների ամենավտանգավոր սխալն այն է, որ նրանց թվում է, թե բոլորի հետ պետք է լինել լավ հարաբերությունների մեջ, պատմել ամեն ինչ: Ցավոք, դրա պատճառով տղաները նրանց չեն ընդունում որպես կին, որոնց նկատմամբ պետք է հոգատար, ուշադիր լինել: Ընդհանրապես աղջիկը պետք է լինի մի քիչ կամակոր եւ մի փոքր անձեռնմխելի: Նա չպետք է թույլ տա իր ներկայությամբ պատմել ոչ վայելուչ անեկդոտներ կամ անիմաստ կատակներ հնչեցնել իր հասցեին: Հակառակ դեպքում կարող է լինել այնպես, որ մի խումբ տղաների հետ գնա պարահրապարակ, որտեղ նրան չեն էլ հրավիրի դանդաղ պարի, այլ կծանոթանան ուրիշ աղջիկների հետ եւ նրանց կհրավիրեն: Ընկերուհիներն էլ լավ չեն ընդունի Ձեր այն քայլը, երբ սկսեք պատմել մանրամասներ Ձեր արկածներից. նրանք Ձեզ կհամարեն թեթեւամիտ, որին չարժե վստահել: Երկվորյակները պետք է սովորեն լռել եւ պահել տարածություն: Բացի այդ, այս Կենդանակերպի տակ ծնված աղջիկները հաճախ լինում են մակերեսային իրենց եզրահանգումներում: Գրեթե բոլոր հարցերում նրանք, առանց խորանալու էության մեջ, ունենում են իրենց կարծիքը: Հատկապես ընկերական շրջապատում լավ չի ընդունվի այն քայլը, երբ մինչեւ վերջ չլսելով նրանց խոսքը` խորհուրդներ են տալիս, մեկնաբանում: Կարնեգիի գրքերը նրանց շատ կօգնեն:

 

 

ԽԵՑԳԵՏԻՆ

Խեցգետինների գլխավոր խնդիրը պասիվությունն է: Նրանք հազվադեպ են արտահայտում իրենց կարծիքը որեւէ հարցի վերաբերյալ եւ ընկնում են շրջապատի ազդեցության տակ: Անձնական կյանքում էլ նրանք հաճախ հենվում են ուրիշի կարծիքի վրա եւ ոչ հազվադեպ հայտնվում են հիմար դրության մեջ: Նրանք դժվարանում են մասնագիտության եւ նույնիսկ հոբբիի ընտրության հարցում: Օրինակ` նա լավ նկարում է, սակայն կողքից ասում են, որ նկարիչը քիչ գումար է վաստակում, եւ նա նստում է ծնողների վզին, որոնք մասնավոր ուսուցիչ են վարձում, որպեսզի նա դառնա... տնտեսագետ: Իսկ դա նրա համար հավասարազոր է մաղով ջուր կրելուն: Բացի այդ, նրանց բացարձակ մեծամասնությունը չափազանց նեղացկոտ է: Նրանք հիմա կկարդան այս տողերն ու կդժգոհեն: Եվ դրա հիմնական պատճառն այն է, որ սեփական սխալները շտկելու փոխարեն պարզապես փորձում են դրանք չնկատել: Բայց եթե Դուք Ձեր սխալները չեք նկատում, դա չի նշանակում, որ մյուսներն էլ չեն նկատում: Ե՛վ կնկատեն, ե՛ւ Ձեր աչքերը կբացեն: Եվ պետք չէ մտածել, որ եթե Ձեր գլուխը ջայլամի նման պահել եք ավազի մեջ, Ձեզ չեն տեսնում:

 

 

ԱՌՅՈՒԾ

Դժվար է խոսել այս նշանի սխալների մասին, քանի որ նույնիսկ նրանց որոշ բացթողումները կարելի է համարել հաջող: Սակայն ինչ-որ բան արժե նշել: Մասնավորապես ոմանք դյուրահավատ են եւ որոշ բաներ չափազանց լրջորեն են ընդունում: Կարելի է Առյուծ-աղջիկներին հիշեցնել իրենց մի առանձնահատկության մասին. դա երբեմն իրենց վրա չափազանց շատ ուշադրություն սեւեռելն է: Ամենայն հավանականությամբ, դա տեղի է ունենում անկախ իրենց կամքից, քանի որ նրանք շատ, այսպես ասած, փայլփլուն, արեւային էություն ունեն: Բայց դա լավ է այնքան ժամանակ, քանի դեռ ընկեր չունեն: Չէ՞ որ երիտասարդ մարդիկ տարօրինակ արարածներ են. նրանք միշտ ցանկանում են երեւալ, այսպես ասած, ցուցադրել իրենց, խաղալ հասարակության համար, սակայն Առյուծ աղջիկների ներկայությամբ գրեթե անհնար է, որովհետեւ ոչ ոք այդ ամբողջ ցուցամոլությունը չի նկատի: Եվ այդ իսկ պատճառով երիտասարդ տղաները հաճախ վիրավորվում են: Հատկապես այն երիտասարդները, ովքեր ծնվել են Ջրհոսի կամ Կշեռքի Կենդանակերպի նշանների ներքո: Իսկ շատ Առյուծներ համակրանք ունեն հենց այդ նշանների նկատմամբ:

 

 

ԿՈՒՅՍ

Առաջին հերթին անհրաժեշտ է նշել ավելորդ ռացիոնալիզմը, որից տառապում են շատ Կույսեր: Դա լավ է ինչ-որ վերացական իրադրություններում, սակայն մարդիկ հիմնականում բավականին իռացիոնալ են եւ հենվում են տրամաբանության օրենքների վրա: Օրինակ` ոչ ոք չի ասի, որ տրամաբանական է մարդուն կոպտելը, ում համակրում ես, սակայն այդ նշանի մարդիկ հաճախ այդպես են վարվում`տրամաբանությանը հակառակ: Տեղին չէ Ձեր ռացիոնալիզմը այն ժամանակ, երբ իրենց սիրավեպերի հարցով օգնության ու խորհրդի համար Ձեզ են դիմում ընկերուհիներն ու ընկերները: Կարելի է շատ խելացի փաստարկներ բերել սիրահարված մարդու համար, բայց դա երբեւէ ոչ մեկին չի օգնել: Երբեմն շատ ավելի օգտակար է ընկերովի հոգոց հանել, ախուվախ անել, ցավակցել: Շատերի դա կարող է ավելի շատ օգնել: Իհարկե, շատ լավ է, որ հագուստի վրա չի լինում որեւէ բիծ, իսկ հատակը փայլելու աստիճան մաքուր է, բայց լինում են իրավիճակներ, երբ դրանց ուշադրություն դարձնելը պարզապես հրատապ չէ, բայց Կույսերի մոտ դա սեւեռուն միտք է դառնում:

 

 

ԿՇԵՌՔ

Այս Կենդանակերպի նշանի ներքո ծնվածներին հաճախ բոլորովին անտեղի թվում է, թե իրենց թերագնահատում են, պատշաճ ուշադրության չեն արժանացնում: Օրինակ` նրանք պարզապես վիրավորվում են, երբ ինչ-որ բան պատմելու ժամանակ մեկն սկսում է անվնաս մեկնաբանություն անել կամ դիմում է մեկ այլ մարդու` հարցով կամ խնդրանքով: Կշեռքների ոչ այնքան հաճելի առանձնահատկություններից է նաեւ անվճռականությունը ամեն ինչում: Հաճախ նրանք չեն կարողանում նույնիսկ մեկ ժամվա ընթացքում կատարել ամենատարրական ընտրությունը: Եվ, օրինակ, թատրոն գնալիս նման կանայք, աղջիկները կարող են ժամերով չկողմնորոշվել այն հարցում, թե ինչ զգեստ են հագնելու: Այդ հատկանիշը հատկապես կարող է տհաճ անդրադառնալ մասնագիտության ընտրության հարցի վրա: Հաճախ է պատահում այնպես, որ ընտրել չկարողանալու պատճառով նրանք երկար ժամանակ պարզապես ոչինչ չեն անում: Կարելի է նշել նաեւ նրանց` ամեն մի անարժան բանի վրա գումար ծախսելու սերը, սակայն դրա վրա չենք ցանկանում շատ կանգ առնել:

 

 

ԿԱՐԻՃ

Կարիճների մեծամասնությունը բարի է, ուրախ, խելացի, բայց թուլություններ բոլորն ունեն: Դրանցից մեկը ենթագիտակցաբար կամ գիտակցաբար շրջապատում ամեն ինչ վերահսկելու ցանկությունն է: Ցավոք, դա հաճախ բարդացնում է նրանց ընկերների եւ ընկերուհիների կյանքը: Օրինակ` կան բաներ, որոնց մասին չարժե որեւէ մեկին պատմել, սակայն Կարիճները ցանկանում են ամեն կերպ իմանալ իրենց ընկերների եւ ընկերուհիների գաղտնիքները: Դա այնքան էլ վատ չէր դիտվի, եթե նրանք կարողանային ցուցաբերել հոգեբանական օժանդակություն ծանր պահերին: Սակայն հաճախ, ցավոք, լինում է հակառակը. նրանք միայն թունավորում են մարդու հոգին` նրանից քաղելով ոչ միշտ հաճելի գաղտնիքներ, բայց չեն առաջարկում որեւէ դրական ծրագիր: Եվ հենց այդ իսկ պատճառով նրանց խորհուրդ չի տրվում աշխատել հոգեբանությանը եւ բժշկությանն առնչվող բնագավառներում: Բացի այդ, նրանք անառողջ միստիցիզմի նկատմամբ հակում ունեն, որը խանգարում է առաջին հերթին իրենց, սակայն շրջապատն էլ դրանից տուժում է:

 

 

ԱՂԵՂՆԱՎՈՐ

Այս նշանի ամենամեծ թերություններից մեկը համընդհանուր ընդունված չափանիշներին հետեւելն է: Դա վերաբերում է թե՛ հագուստին, թե՛ այլ հարցերի: Նրանց չափազանց պահանջկոտությունը ամեն մի հարցի եւ ամենքի նկատմամբ կարող է ընկալվել որպես կամակորություն եւ ժլատություն: Թերություններից մեկն էլ նապոլեոնյան ծրագրեր կազմելն է: Նրանք հաճախ շատ բան են խոստանում շրջապատի մարդկանց, սակայն չեն կարողանում այն իրականացնել` երբեմն պարզապես ժամանակ չունենալու պատճառով: Իհարկե, երազանքները երբեմն իրականանում են, սակայն ոչ այնպիսի արագությամբ, ինչպիսին սպասում են: Պետք է ծրագրերում եւ երազանքներում լինել մի քիչ համեստ: Լավ կլինի, որ կարողանան հաղթահարել բոլորին սովորեցնելու, խրատելու սովորությունը: Գուցե շատ դեպքերում իրոք ավելի լավ գիտեն, թե որն է ճիշտը, սակայն դա մարդկանց վզին նստելու առիթ չէ: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ մարդկանց մեծամասնությունը, չգիտես ինչու, ավելի շատ հակված է սովորել սեփական սխալների վրա եւ կողքից միջամտությունը համարում է կոպիտ ոտնձգություն անձնական ազատության նկատմամբ:

 

 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ

Այծեղջյուրները առանց թերությունների եւ բացթողումների մարդիկ են: Նրանք կոկիկ են, կարող են հետեւել իրենց, խելացի են, կարող են լինել սիրալիր եւ հմայիչ, նրանք նույնիսկ աշխատասեր են: Էլ ի՞նչ կարելի է պահանջել նրանցից: Հնարավոր է, որ հենց այս հանգամանքն էլ Կենդանակերպի այս նշանի ամենամեծ թուլությունն է: Ամենայն հավանականությամբ, շրջապատի մարդկանց համար հեշտ չէ գիտակցել, որ ինչ-որ տեղ իրենց կողքին գտնվում է մի մարդ, ով շատ հարցերում շատ ավելի ճարպիկ է, խելացի: Ի դեպ, դա այնքան էլ կարեւոր չէ: Երեւի թե կան էլի բաներ, որոնց մասին այստեղ արժեր խոսել, սակայն այս պահին դժվար է հիշել: Եվ եթե այդպես է, ապա ավելի լավ է բավարարվել այսքանով: Թող այդպես ոչ օբյեկտիվ լինի, սակայն դա կլինի ռոմանտիկ. ինչո՞ւ ինչ-որ մեկը գոնե հինգ րոպե, որի ընթացքում կարդալու է այս ամենը, չլինի անթերի մարդ, չհամարի իրեն այդպիսին:

 

 

ՋՐՀՈՍ

Կենդանակերպի այս նշանին հատուկ է որոշ չափով չափազանցված ինքնագնահատականը: Ոմանք իրենց համարում են չճանաչված հանճարներ, ում չեն թողնում իրեն ցուցաբերել: Երեւի նման մտածելակերպը պայմանավորված է նրանով, որ էությամբ նրանք մաքսիմալիստ են: Չգիտես ինչու նրանք չեն կարող նույնիսկ ենթադրել, որ իրենց հաջողությունը կարող է լինել ոչ թե ամբողջական ու անժխտելի, այլ մասնակի: Նրանք չեն սիրում քայլ առ քայլ շարժվել դեպի իրենց նպատակը, այլ ամեն ինչ միանգամից են ուզում: Ոչ հազվադեպ դա նրանց հասցնում է ամբողջական աբսուրդի. ասենք, մարդը հնարավորություն ունի զբաղվելու փոքր բիզնեսով, որը իրենն է ու լավն է: Սակայն նա նույնիսկ մատը մատին չի խփի` դա պայմանավորելով նրանով, որ նման շրջանառությամբ, միեւնույն է, միլիոն չես վաստակի, ուստի չարժե իզուր ջանքեր գործադրել: Այդ իսկ պատճառով նրանք հաճախ փոխում են զբաղմունքն ու բնակության վայրը: Ոմանց թվում է, թե, փոխելով բնակության վայրը կամ գործունեության ոլորտը, կարող են արագորեն ավելի լավ ու մեծ արդյունքների հասնել` ոչինչ չփոխելով իրենց մեջ: Ջրհոսները նաեւ պարզունակ են ու չափազանց շիտակ:

 

 

ՁԿՆԵՐ

Ձկների ամենամեծ թուլությունը ամենուր թուլությունը ցույց տալու հակումն է: Նրանք շատ են սիրում, երբ իրենց խղճում են, պաշտպանում... Եվ որոշ ժամանակ նրանց այդ ցանկությունը ամբողջական աջակցություն է ստանում շրջապատի կողմից: Բայց գալիս է ժամանակը, երբ մարդկանց սկսում է թվալ, թե իրենց պարզապես շահագործում են` ստիպելով խղճալ: Ձկները նաեւ չափազանց դյուրազգաց են ուրիշների խնդիրների նկատմամբ եւ հաճախ անցնում են իրենց հնարավորությունների սահմանը ու տալիս են այնպիսի խոստումներ, որոնք սովորաբար չեն կարողանում կատարել: Քանի որ Ձկները Կենդանակերպի մյուս նշաններից ավելի քիչ ուժ ունեն, ստացվում է այնպես, որ լավագույն մղումներից ելնելով` նրանք խաբում են մարդկանց: Բացի այդ, փոխանակ ժամանակը ճիշտ բախշեն ու անեն ամենակարեւորը, հաճախ իրենք իրենց արտահերթ արձակուրդ են տալիս եւ այդ ընթացքում ոչ մի օգտակար բան չեն անում: Նրանց մի թերությունն էլ այն է, որ ամենահասարակ հարցերին այնպիսի պատասխաններ են տալիս, որոնք կարելի է հասկանալ ամենատարբեր կերպ. չեն սիրում պատասխանատվություն ստանձնել իրենց ասած խոսքերի համար:

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում