Միանշանակ ԱՄՆ-ում է հեշտ մեքենա վարել

KristiԵրգչուհին վարում է 2012 թվականի Range Rover Evoque sport   մակնիշի ավտոմեքենա: Անին անկեղծանում է. «Նախընտրում եմ վարել այն մեքենան, որը վարում եմ այժմ: Համենայնդեպս, նախընտրում եմ դեռեւս վարել այնպիսի մեքենաներ, որոնք ունեցել եմ մինչ այժմ: Ծնողներիս համոզելու իմ մեծ ջանքերի շնորհիվ ավտոմեքենա վարել սովորել եմ վաղ տարիքից` քսաներկու տարեկանից: Ավելի կոնկրետ, ելնելով տեղի կանոնավոր երթեւեկության կանոններից, ԱՄՆ-ում եմ սկսել ավելի վստահ վարել»: Վառ գույների սիրահար երգչուհին նախընտրում է ավելի էլեգանտ գույնի ավտոմեքենաներ. «Այժմ իմ ավտոմեքենան սպիտակ է»:

Իսկ ահա իր կարգապահ վարորդ լինելու հարցում Անին անկեղծանում է. «Կարգապահ վարորդ եմ մասամբ (ժպտում է.- Ա.Ղ.): Լինում են պահեր, kristi1որով կարելի է գուշակել, թե իրականում որտեղ եմ սովորել վարելը՝ Հայաստանում: Բայց աշխատում եմ լինել աննկատ եւ չխախտել երթեւեկության կանոնները, որոնք այստեղ խիստ են: Այո, ստացել եմ արդեն «թիքեթ» կոչվածը` անուշադրության պատճառով մեքենան ոչ ճիշտ վայրում կայանելու համար, բայց, փառք Աստծո, դեռ լուրջ խնդիրների չեմ հանդիպել: Նույնիսկ հիշում եմ, որ առաջին «թիքեթ» ստանալուն պես ուրախացել էի: Եվ քանի որ ԱՄՆ-ում եմ սկսել վարել ավելի կանոնավոր գրաֆիկով, կարծում եմ, որ էստեղ ավելի հեշտ է, քան մեզ մոտ` Հայաստանում: Վերջին անգամ, երբ եկել էի կարճ ժամանակով Հայաստան, փորձեցի վարել, բայց, հասկացա, որ Վալերիանայի կարիք ունեմ (ժպտում է.- Ա.Ղ.): Էությամբ վախկոտների դասին չեմ պատկանում, բայց, այնուամենայնիվ, երբ քեզ հետ ավտոմեքենայում կան մարդիկ, դա ավելի է պարտավորեցնում` մեքենայի ղեկին լինել ուշադիր: Միանշանակ կփաստեմ, որ ԱՄՆ-ում է  հեշտ մեքենա վարել»:

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

RANGE ROVER EVOQE մեքենան մինչեւ այժմ Land Rover ընկերության կողմից արտադրված մեքենաներից ամենաթեթեւ, կոմպակտ, ինքնատիպ եւ էկոնոմ մեքենան է: Չնայած RANGE ROVER EVOQE-ն համարվում է սպորտային, սակայն, այն ունի շատ գեղեցիկ դիզայն:

Պարզվում է, մեր սիրելի Անիի մեքենան բավականին թանկարժեք է. դրա արժեքը սկվում է 55.000 ամերիկյան դոլարից: Բնականաբար, մեր հայ շոու-բիզնեսի ներկայացուցիչներից շատերի համար նման մեքենան բավականին թանկարժեք շքեղություն կարող է լինել:

Պատրաստեց

ԱԶԱ ՂԱՍԱԲՅԱՆԸ