livemarks sitemap
Երեքշաբթի, Հուլիսի 16, 2019

Շքեղությո՞ւն, թե՞ անհրաժեշտություն, հարց, որը մեր խորագրի ներքո  բազմիցս է քննարկվել, ու դեռ շարունակում ենք քննարկել: Մեր ամսագրում տեղ գտած կանանց հետ ունեցած հարցազրույցների ժամանակ պատասխանները այս թեմայի շուրջ, իհարկե, տարբեր են եղել: Սակայն վերջին ժամանակներս  նկատելի է դառնում, որ շատ շատերի համար ավտոմեքենան  արդեն  ոչ թե շքեղություն, այլ անհրաժեշտություն է դարձել:

 

Տարբեր ասպարեզներում արդեն իսկ խիստ նկատելի է դառնում կնոջ դերը, նշանակությունը, ինչպես նաեւ նրա անհրաժեշտությունը կարեւորագույն հարցերում եւ պաշտոններում: Այս ամենի հետ մեկտեղ օր օրի շատանում է մեքենա վարող կանանց թիվը:

Մեր զրուցընկերներից մեկը`  «TOPHOUSE» կազմակերպության գլխավոր տնօրեն ԲՈՆԻՏԱ ԼԱՆՍԿԱՅԱՆ նշեց, որ ներկայումս ունի LEXSUS 470 մակնիշի ավտոմեքենա` մարգարտագույն, եւ BMW M 6 կուպե կաբրիոլետ մակնիշի սեւ գույնի մեքենա:

Իսկ, օրինակ, թիվ 78 դպրոցի տնօրեն ԱԶՆԻՎ ՄԻՐԶՈՅԱՆԸ ազնվորեն խոստովանեց, որ չի ցանկանում ավտոմեքենա ունենալ, քանի որ վախենում է հայաստանյան այսօրվա երթեւեկությունից: Տիկին Միրզոյանը չունի նաեւ ծառայողական մեքենա եւ օգտվում է միայն ու միայն տաքսի-սերվիսների ծառայությունից:

Սակայն մեր գեղեցկուհիներից  ԱՆԻ ՊԱՊՈՅԱՆԸ ժամանակին վարել է մուգ կանաչ գույնի «Mercedes  ml 320»: Նա նշեց. «Երեք ամիս է, ինչ ծնողներս արգելել են նստել ղեկին: Պատճառն այն է, որ ես չափից շատ եմ սիրում արագություն: Սակայն որոշել եմ սիրաշահել ծնողներիս ու ետ վերցնել մեքենաս, քանի որ առանց նրա ես ինձ կիսատ մարդ եմ զգում: Ես սիրում եմ իմ մեքենան, այն նախեւառաջ գեղեցիկ է, շքեղ, ինչպես նաեւ հարմարավետ: Կարծում եմ, որ գեղեցիկ է, երբ մի քնքուշ ու նուրբ էակ կարողանում է հզոր մեքենա վարել: Իսկ ընդհանուր առմամբ կինը ղեկին շատ գեղեցիկ է նայվում»:

Իսկ ահա «ԵՍ» ամսագրի խմբագիր, ինչպես նաեւ գեղեցկուհի մոդել ԱՆԻ ՔՈՉԱՐԸ նշեց. «Վարում եմ աջակողմյան ղեկով մեքենա ու անչափ շատ եմ սիրում վարել: Ասեմ, որ բավական հեշտ եմ սովորել վարել այն: Ինձ համար մեքենան առաջին հերթին ոչ թե շքեղություն է, այլ փոխադրամիջոց: Շատ ժամանակ ղեկին նստած կնոջը համեմատում են կապիկի կամ այլ կենդանու հետ, որը ոչ մի կերպ չի կարողանում իրեն ճիշտ դրսեւորել ղեկին, դա ինձ փոքր-ինչ զայրացնում է: Վերջին հաշվով պետք է ընդունել, որ կինը ավելի օրինապահ վարորդ է: Մինչ ամրագոտիների օրենքի ուժի մեջ մտնելը` ես օգտագործում էի դրանք, քանի որ դա առաջին հերթին մարդու ապահովության ու անվտանգության համար է ստեղծված»:

Զրուցեց`
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆԸ

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում