livemarks sitemap
Կիրակի, Նոյեմբերի 17, 2019

avto1Դերասանուհի ԵԼԵՆԱ ԲԱՐԻՍԵՆԿՈՆ բազմաթիվ ավտոմեքենաներ է վարել, բայց ամենաերկարը վարել է «Mersedes Benz» մակնիշի ավտոմեքենան. «Վաղուց եմ մեքենա վարում, բայց Երեւանում` արդեն հինգ տարի է: Քանի որ սիրում եմ արագություն, ինձ դուր են գալիս սպորտային ավտոմեքենաներ: Բայց մեր քաղաքում չես կարող այդ հաճույքը վայելել: Մեր քաղաքում ցանկալի է տանկ վարել, որպեսզի ոչ թե քեզ համար անհարմար լինի, այլ ուրիշների: Ուրիշներ ասելով` ի նկատի ունեմ «լոպազ» ու շփացած մարդկանց: Այդ թվում նաեւ ի նկատի ունենալով մեր «որակյալ» ասֆալտը: Գերադասում եմ` լավ է, մեքենաս վնասի այդ անորակությունը, քան այդ անորակ ասֆալտը՝ մեքենաս: Դժվարանում եմ ասել, թե որ մակնիշի մեքենային եմ նախապատվություն տալիս: Սիրում եմ LAMBERGINI Aventador LP700-4 կամ Gallardo LP560-Spyder» մակնիշի ավտոմեքենաները»:

Ելենային դուր են գալիս սպիտակ գույնի մեքենաներ. «Իհարկե, կան այնպիսիները, որոնք վառ գույների մեջ ավելի շքեղ են երեւում»: Դերասանուհին avtoխոստովանում է, որ հիմնականում կարգապահ վարորդ է, բայց. «Խախտումներ աշխատում եմ չանել, միայն արագությունն է, որ կարող է գայթակղել` օրենքը խախտելու համար: Կանայք ավելի կարգապահ վարորդ են: Օրինակ, երբ տեսնում ես սխալ տեղում կայանած ավտոմեքենա, ու հատկապես, եթե դա կնոջ ավտոմեքենա է, տղամարդիկ անմիջապես ասում են. «Դե, պարզ է, բնական է, որ վարորդը կին է»: Իսկ  տղամարդը կարող է իրեն թույլ տալ փողոցի կենտրոնում կանգնեցնել ավտոմեքենան, ինչը նորմալ է դիտվում»:

Երբ դերասանուհուց հետաքրքրվեցինք, թե արագության սիրահար լինելով` որքա՞ն է կազմել վերջին տուգանքը, ստացանք հետեւյալ պատասխանը. «Դեռ այդ հաճույքին չեմ արժանացել: Մեքենա վարելը ինձ համար գերագույն հաճույք է, նույնիսկ խցանումները չեն կարող ստիպել նյարդայնանալ: Բայց ամենակարեւորը չասացի. վարելիս ես հաճախ «վատ բառեր» եմ օգտագործում եւ, ինչ մեղքս թաքցնեմ, դրանից էլ եմ հաճույք ստանում»:

Պատրաստեց

ԱԶԱ ՂԱՍԱԲՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում