livemarks sitemap
Երեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2019

Emma1«ԱՎՏՈՍՐԱՀ» խորագրի հյուր երգչուհի ԷՄՄԻՆ չցանկացավ նշել իր ավտոմեքենայի մակնիշը` պատճառաբանելով. «Մեքենան Հայաստանում ունի սպասարկման կենտրոն եւ չէի ցանկանա հենց այնպես գովազդել: Միեւնույն է, ինձ տեսել են իմ ավտոմեքենայով եւ երեւի թե գիտեն` ինչ մակնիշի է այն: Այն արդեն վարում եմ չորս տարի եւ պիտի ասեմ, որ շատ գոհ եմ: Ամռանը մի պահ ցանկություն առաջացավ փոխարինել այն նոր մեքենայով, բայց հետո հասկացա, որ այս ձմեռ եւս կմնամ իմ շատ սիրելի մեքենայի հետ»:

Էմմին խոստովանում է, որ շատ է սիրում իր մեքենան. «Այն ինձ որեւէ խնդրի առաջ չի կանգնեցրել: Երբ մտածում էի ինչ մեքենա գնել, ինքս ինձ պատասխանում էի .«Միանշանակ բարձր մեքենա». բայց երբ մեքենայի սպասարկման կենտրոնում ինձ ցույց տվեցին այս մեքենան, հասկացա, որ այն ինձ համար է: Այդ ժամանակ տվյալ մեքենայից երկու կամ երեք հատ կար քաղաքում, եւ որոշեցի հենց այդ մեքենան գնել՝ Sedan: Առաջին ավտոմեքենաս ունեցել եմ տասնյոթ տարեկանում: Նախընտրում եմ սեւ գույնի ավտոմեքենա, այդ իսկ պատճառով վարում եմ սեւ գույնի: Եթե գույների մեջ փոփոխություն լինի, դա հավանաբար կլինի սպիտակ գույնը: Չեմ կարծում, որ ինձ համար երբեւէ այդ երկու գույներից բացի ուրիշ նախընտրելի գույն կա ավտոմեքենայի համար (ճաշակին ընկեր չկա,- Ա. Ղ):Emma2 Երբ պետք է ավտոմեքենաի ունենայի, հայրս որին իր իսկ ընկերները միշտ անվանում էին Պագանինին մեքենայի ղեկի դիմաց, որովհետեւ շատ լավ էր մեքենա վարում, գեղեցիկ ու ճիշտ, ինձ ասաց, որ եթե ուզում ես ղեկին նստել, միայն ուսուցողական կուրս անցնելուց հետո: Եվ այդպես ես հաճախեցի այդ դասընթացներին: Առաջին իսկ օրը դուրս եկա քաղաք եւ վարեցի, վարեցի եւս մեկ անգամ էլ եւ վերջ»:

Էմմին անկեղծանում է. «Լավ վարորդ է նա, ով կարողանում է դանդաղ վարել,- ասում էր հայրս՝ Դավիթ Բեջանյանը: Երբեմն գուցե արագությունը գերազանցում եմ, բայց դանդաղ կարողանում եմ վարել: Կարգապահ վարորդ եմ, եւ ավտոմեքենա վարելն ինձ համար հաճույք է: Ես նյարդերս հանգստացնելու համար մեկ բուժում ունեմ, դա մեքենա վարելն է»:

Իրեն կարգապահ վարորդ համարող երգչուհին, խոսելով տուգանքներից, խոստովանեց. «Վերջին տուգանքս իմ պատճառով չի եղել:Դիմացի մեքենայի պատճառով չհասցրեցի անցնել կանաչ լույսի տակով եւ մեքենաս մնաց հետիոտնի անցումի համար նախատեսված  գծերի վրա Բաղրամյան եւ Մոսկովյան խաչմերուկում: Տուգանքս 5000 դրամ էր: Դեռ նոր տուգանքներ չունեմ (Ժպտում է, - Ա.Ղ.)»:

Պատրաստեց ԱԶԱ ՂԱՍԱԲՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում