livemarks sitemap
Երեքշաբթի, Հուլիսի 16, 2019

avto1«Հայբուսակ» համալսարանի ռեկտոր  ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, պարզվում է, մեքենայի սիրահար է եւ, մասնավորապես, «MERCEDES» մակնիշի, չնայած, այս պահին ունի «TOUAREG» մակնիշի մեքենա.

«Ես ունեմ վարորդական իրավունք, նույնիսկ սովորել եմ մեքենա վարել, սակայն չեմ վարում, քանի որ բավական լարված եմ լինում ամբողջ օրվա ընթացքում եւ մտավախություն ունեմ, որ այդ լարվածությունն ինձ կխանգարի»: Տիկին Անահիտը խախտումներ չի անում, քանի որ ունի վարորդ. «Ունեմ վարորդ, որը վարում է իմ մուգ գույնի «Touareg» ավտոմեքենան, իսկ ես այդ ընթացքում գիրք եմ կարդում: Ու, ընդհանրապես, շատ եմ կարդում, հաճախ մեքենայի մեջ նստած շատ հարցեր եմ հասցնում լուծել, դրա համար չեմ ցանկանում ինքս վարել: Շատ սիրում եմ «Mercedes» մակնիշը, իսկ գույների մեջ նախընտրում եմ սպիտակը: Ես երկար տարիներ ունեցել եմ սպիտակ «Mercedes»: avtoՄիշտ մեքենա ինձ նվիրել է եւ շարունակում է նվիրել իմ եղբայրը: Այն տարիներին, երբ Հայաստանում շատերը չունեին արտասահմանյան մեքենաներ, ես ունեի, սակայն նշեմ, որ չեմ նախընտրում թանկարժեք մեքենա, այլ նախընտրում եմ ավելի հարմարավետ մեքենա»:

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

2010 թվականի գարնանը տեղի ունեցավ «Volkswagen Touareg» ավտոմեքենայի շնորհանդեսը: Փոփոխություններ կատարվել էին հիմանականում մեքենայի առջեւի մասում: «Touareg» ավտոմեքենան արտադրվել է 2004 թվականից: Հայաստանում կարելի է ձեռք բերել 2004 թ. արտադրության ավտոմեքենան 18.000 -20.000 ԱՄՆ դոլարով: Այն տարբերվում է իր գեղեցիկ արտաքին դիզայնով:

ԱԶԱ ՂԱՍԱԲԱՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում