livemarks sitemap
Շաբաթ, Դեկտեմբերի 07, 2019

Մաքսիմալ արագություն, բարձր  ադրենալին, բազում երկրպագուներ: Սա ոչ թե որևէ ֆիլմից հատվածի նկարագրություն է, այլ իրականություն: Ներկայումս Հայաստանում կանանց որոշակի մաս մեծ սիրով մասնակցում է ավտոմրցումների: Թե ինչից է առաջացել սերը ավտոմրցումների հանդեպ` փորձեցինք ճշտել մրցումների մասնակցած և այդ ամենը սեփական մաշկի վրա զգացած հայուհիներից:

 

ՆԱՆԵ ՏԻՏԱՆՅԱՆ (մասնագիտությամբ ինժեներ)- Ավտոմրցումին մասնակցել եմ իմ ծառայողական մեքենայով` Opel vectra մակնիշի (մուգ բադրիջանի գույն): Մեքենայի մակնիշի եւ գույնի ընտրությունը իմը չէր: Սակայն ունեմ նաեւ սեփական մեքենա` Mersedec 190 մակնիշի, գույնը` մետալիկ: Այն ընտրելիս հաշվի եմ առել դրա որակական հատկանիշները: Կարծում եմ, որ մեքենան շքեղություն չէ, այլ փոխադրման միջոց միայն: Մեքենա վարում եմ դեռ ուսանողական տարիներից, տեսնելով գովազդը` որոշեցի մասնակցել ավտոմրցումների ու դրա արդյունքներից ելնելով` գնահատել, թե ինչ կարգավիճակում եմ գտնվում: Գրավեցի երրորդ կարգը, որի համար ուրախ եմ. դա նույնպես լավ արդյունք է: Արագություն եւ սուր զգացողություն սիրում եմ, սակայն ոչ միշտ: Կին վարորդներին խորհուրդ կտամ լինել աչալուրջ եւ երբեք ոչ մի պարագայում խուճապի չմատնվել: Մեքենա վարելիս պետք է կենտրոնանալ երթեւեկությանն ու ապահով տեղափոխմանը` անուշադրության մատնելով ասեկոսեները:

ՀԵՂԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ (մասնագիտությամբ բժիշկ-արյունաբան)- Վարում եմ Kia Pikanto մակնիշի մեքենա: Մասնակցել եմ Հայաստանի կանանց ավտոմրցույթի առաջնության եւ գրավել  առաջին  հորիզոնականը: Էքստրիմից ու արագությունից խուսափում եմ: Չգիտեմ` ինչ վստահություն կար իմ մեջ, որ ես կարող եմ հաղթահարել նաեւ այդ դժվարությունը: Այդ վստահությունը, որ ես հաղթելու եմ, երեւի իմ մեջ մտել է փորձերին մասնակցելուց եւ բարձր ցուցանիշներ ունենալուց հետո: Իմ բնավորության գիծն է ստիպել ինձ մասնակցել մրցումներին: Ցանկացած հարցում սիրում եմ լինել առաջինը: Մեքենա վարում եմ 98 թվականից: Քանի որ ինքս փոքրամարմին եմ, նախընտրել եմ ավելի փոքր մեքենա. դրանցով ավելի հեշտ է տեղաշարժվել քաղաքում: Այն ինձ համար եւ փոխադրման միջոց է, եւ շքեղություն: Չնայած նրան, որ շատերը նշում են, թե մեքենան իրենց համար միայն փոխադրման միջոց է, կարծում եմ` այդքան էլ անկեղծ չեն, քանի որ այն ընտրելիս վարորդը հաշվի է առնում ոչ միայն մեքենայի հզորությունը, այլ նաեւ արտաքին տեսքը:

ԼՈՒՍԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ (մասնագիտությամբ իրավաբան)- Ավտոմրցումների առհասարակ չէի մասնակցել, սակայն քանի որ ինձ դուր  է գալիս էքստրիմը, ադրենալինը, արագությունը, որոշեցի փորձել ուժերս: Մասնակցել եմ սեփական արծաթագույն Isuzu Rodeo jeep մակնիշի մեքենայով: Մեքենան ընտրելիս հաշվի եմ առել նրա հզորությունը, ինչպես նաեւ արտաքին տեսքը: Առհասարակ սիրում եմ հզոր մեքենաներ, սակայն, այնուամենայնիվ, առաջին հերթին այն պետք է լինի հարմարավետ, հետո նոր` գեղեցիկ կամ շքեղ: Վարորդը ցանկացած իրավիճակում պետք է մեքենայի մեջ իրեն ապահով զգա: Գույնի ընտրությունը պայմանավորված է եղանակային պայմանների հետ: Շատ ժամանակ զբաղվածության հետեւանքով տուժում է մեքենայի արտաքին տեսքը, այդ իսկ պատճառով ընտրել եմ այնպիսի երանգ, որ փոշու առկայությունը նկատելի չլինի: Ավտոմրցումներին մասնակցելու եւ հաղթելու համար անհրաժեշտ են ավելի փոքր մեքենաներ, քանի որ դրանցով ավելի հեշտ է տեղաշարժվել: Հնարավորության դեպքում կրկին մասնակցելու եմ եւ փորձելու գրավել բարձր դիրք: Նշեմ, որ ներկայումս կան այնպիսի արտահայտություններ, որոնց հետ ես ընդհանրապես համամիտ չեմ, օրինակ` կինը ղեկին նման է` ինչպես կապիկը ղեկին: Պետք է նշել, որ կանայք շատ ավելի զգույշ եւ ուշադիր վարորդներ են, քան տղամարդիկ:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում