livemarks sitemap
Երկուշաբթի, Հունիսի 01, 2020

woman car clԸստ հոգեբանների, ավտոմեքենայի գույներով կարելի է տեղեկանալ մեքենայի տիրոջ բնավորության ու խառնվածքի մասին: Օրինակ, եթե հավատանք հոգեբաններին, ապա սպիտակ գույնի մեքենա նախընտրող մարդիկ ազնիվ են, ճաշակով եւ մեծահոգի:

 

Ի դեպ, սովորաբար, նրանք կարգապահ վարորդներ են լինում, հետեւում են ճանապարհատրանսպորտային բոլոր կանոններին: Հոգեբանները նշում են, որ սպիտակ գույնի ավտոմեքենայի վարորդը համարձակ է, պահը եկած ժամանակ կարող է չկորցնել հավասարակշռությունը: Իսկ, ահա սեւ գույնի ավտոմեքենա նախընտրող վարորդից հարկ է զգուշանալ: Նա հաստատ երթեւեկության կանոններին հետեւող չէ, անկախատեսելի անձնավորություն է: Ի դեպ, կինոֆիլմերում էլ հերոսներն իրենց մութ գործերը սեւ մեքենայով են իրականացնում: Պարզից էլ պարզ է՝ վարդագույն ավտոմեքենան բանկ թալանելու համար հարմար փոխադրամիջոց չէ: Ըստ հոգեբանների՝ սեւ գույնի ավտոմեքենայի վարորդները չափից ավելի ինքնավստահ են, եսասեր, սակայն, ոչ հեռատես:

Պարզվում է, ճանաչված գեղեցկուհիներից շատերը սեւ եւ սպիտակ գույնի մեքենաների սիրահար են: Փոքրիկ հետաքննություն անցկացնելուց հետո պարզեցինք, այն հայտնի կին վարորդների անունները, որոնք սիրում են վարել սպիտակ գույնի ավտոմեքենա:

«32 ատամ»-ի ԶԱՌԱՆ վարում է սպիտակ գույնի BMW x3 մակնիշի մեքենա:  Դերասանուհի ԱՆԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ՝ սպիտակ գույնի Suzuki swift ավտոմեքենա: Դերասանուհի ԵԼԵՆԱ ԲՈՐԻՍԵՆԿՈՆ եւս սպիտակ գույնի մեքենայի սիրահար է: Երգչուհի ԱՆԻ ՔՐԻՍՏԻՆ էլ վարում է սպիտակ գույնի Range Rover Evoque sport մակնիշի ավտոմեքենա:

Քիչ չեն, նաեւ այն կին-վարորդները, որոնք նախընտրում են սեւ գույնի ավտոմեքենա վարել: Երգչուհի ԷՄՄԻՆ եւ հեռուստահաղորդավորուհի  ԳԱՅԱՆԵ ԱՍԼԱՄԱԶՅԱՆԸ վարում են սեւ գույնի ավտոմեքենա: Երգչուհի ՍՈՆԱ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԸ եւ ԱՆԱՀԻՏ ՍԻՄՈՆՅԱՆԸ նույնպես սեւ գույնի մեքենայի սիրահարն են:

 Լեքսուս PX սեւ գույնի ավտոմեքենա է վարում նաեւ երգչուհի ՄԱՐԳԱՐԻՏԱ ԲԱՐԽՈՅԱՆԸ:

Պատրաստեց՝ ԱԶԱ ՂԱՍԱԲՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում