livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

AidaԵրգչուհի ԱԻԴԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ այժմ մեքենա չունի: Ինչպես նա է խոստովանում պատճառը անկանոն երթեւեկությունն է. «Մեքենա վարել սովորել եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Երբ եկա Երեւան, այստեղ էլ հաճախելով մի քանի դասընթացի՝ ստացա վարորդական իրավունք»: Երգչուհին խոստովանում է, որ մեզ մոտ՝ Հայաստանում, ավելի բարդ է վարել, քանի որ վարորդները շատ հաճախ շրջանցում են օրենքները.

«ԱՊՊԱ- ներից հետո ավելի դժվարացավ վարելը»: Աիդան նաեւ դեմ է այն կարծրատիպին, որ կանայք ավելի վատ վարորդ են, քան տղամարդիկ. «Եթե ուշադրություն եք դարձրել, հաճախ ավտովթարներ են լինում հենց տղամարդկանց պատճառով»:  Սիրված երգչուհին «Զարուհու» հայտնեց նաեւ, որ վարել է «LEXSUS» մակնիշի ավտոմեքենա եւ ոչ մոտ ապագայում նպատակ ունի եւս մեկ անգամ ավտոմեքենա ընտրելիս այդ մակնիշի վերջին մոդելը ձեռք բերել: Պարզվում է՝ երգչուհու բոլոր ավտոմեքենաները սեւ գույնի են եղել: Աիդա Սարգսյանն այն հայտնի գեղեցկուհիներից է, ով նախընտրում է դասական սեւ գույնի ավտոմեքենա:  

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

1975 թվականից «Lexus» բրենդը  Toyota Motor Corporation-ի ենթակառույցներից է: 1979-1981 թթ. ճապոնական ընկերությունըauto1, օրինակ վերցնելով Toyota Motor Corporation-ից, որոշում ընդունեց արտադրել լյուքս մեքենաներ եւ դրանց տալ նոր բրենդի անվանում՝ «Lexus»: Եվ, ահա, 1983թ օգոստոսին տեղի ունեցավ Toyota ընկերության գաղտնի ժողով, որի ընթացքում տնօրենի գլխավոր խորհրդական ԷՅԴԶԻ ՏՈՅՈԴԱՆ հայտարարեց հետեւյալը. «Մենք ձեռնոց ենք նետում բոլոր համաշխարհային լավագույն մեքենաներին»: 1989 թ. առաջին անգամ կայացավ  երկու նոր «Lexus» մակնիշի ավտոմեքենաների շնորհանդեսը՝  «LS 400» եւ «ES 250» մոդելների: 1996թ հայտնվեց «LS 450» մոդելը, իսկ 1998 թ. «Lexus RX 300» ավտոմեքենան: Ի դեպ, «Lexus» բրենդը դարձավ լուրջ մրցակից այդ ժամանակ արդեն կայացած Mercedes եւ BMW  ընկերությունների համար:

Պատրաստեց՝ ԱԶԱ ՂԱՍԱԲՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում