livemarks sitemap
Շաբաթ, Սեպտեմբերի 21, 2019

Այս անգամ «Ավտոսրահ» խորագրում ձեզ ենք ներկայացնում հայտնի մարդկանց հայտնի մեքենաները: Հետաքրքիր է իմանալ, թե ինչ մակնիշի մեքենա են վարում եւ սիրում են արդյո՞ք նրանք էքստրիմ, դրայվ ու ադրենալին:

avto

Ինչպես նշեց երգչուհի ԼԻԱՆԱՆ. «Վարում եմ «OPEL KALIBRA» մակնիշի կանաչակապտավուն գույնի մեքենա: Քանի որ իմ առաջին մեքենան է, բնականաբար շատ եմ սիրում: Այն ընտրել եմ` հաշվի առնելով հզորությունն ու ամրությունը: Ինչ վերաբերվում է պետավտոտեսուչներին, նշեմ, որ աշխատում եմ խախտումներ չանել, եւ մեր հարաբերություններն էլ լավ են: Ամենից շատ ինձ զայրացնում է, երբ մարդիկ անուշադիր են փողոցն անցնում:

Նշեմ, որ Էքստրիմի սիրահար չեմ, սակայն երբ հայտնվում եմ անելանելի վիճակում, երբ մեքենաս խափանվում է, հասկանում եմ, թե ինչումն է խնդիրը, սակայն որեւէ բան անել չեմ կարող»:

Դե իսկ ԼԵՅԼԱ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԸ դեռ մեքենա չունի, սակայն. «Կցանկանայի վարել «JEEP» տեսակի սեւ մեքենա, հավանաբար` LEKSUS մակնիշի: Երբ վարում ես բարձր մեքենա, քեզ ավելի պաշտպանված ես զգում, իսկ սեւ գույնի ընտրությունը պայմանավորված է բնավորությանս կոնսերվատիվ լինելով: Այս ամենի հետ մեկտեղ գտնում եմ, որ կինն ինքը մեքենա չպետք է վարի: Կինը ավելի նուրբ եւ գեղեցիկ է, երբ վարորդն է նրան տեղափոխում:

Ես էքստրիմի սիրահար եմ. դա շատ հետաքրքիր ու յուրահատուկ զգացողություն է»:

Երգչուհի ՆՈՒՆԵ ԵՍԱՅԱՆՆ էլ վարում է «BMW X3» բաց երկնագույն մակնիշի մեքենա: Ինչպես նա նշեց. «Գույնի ընտությունը պայմանավորված է նրանով, որ առհասարակ մուգ երանգնեavto2ր չեմ  սիրում, դե իսկ BMW-ն մեքենաների մեջ իմ սիրած մակնիշն է: Այն հարմարավետ է, հուսալի ու հզոր, գերմանական ցանկացած արտադրության մեքենա էլ որակի առումով ամուր ու լավն է: Պետավտոտեսուչների հետ լավ հարաբերությունների մեջ եմ: Ամենից շատ վարելուց նյարդայնացնում է այն, երբ դիմացի վարորդը հմուտ չէ:

Էքստրիմ առհասարակ չեմ սիրում, կարող եմ ընտել ամենալավ մակնիշը, սակայն ոչ այդքան հզոր շաժիչով: Եթե հայտնվեմ այնպիսի իրավիճակում, որ ոչ բնակելի տարածքում մեքենաս խափանվի, ապա ոչինչ անել չեմ կարող, կդիմեմ հատուկ ծառայությանը»:

Երգչուհի ԶԱՐՈՒՀԻ ԲԱԲԱՅԱՆՆ էլ վարում է HYUNDAI TUCSON մակնիշի շամպայնի գույն ունեցող մեքենա: Ինչպես նա նշեց. «Ընտրել եմ տվայլ մեքենան, քանի որ ինձ գրավեց արտաքին տեսքը: Դե, իսկ ինչ վերաբերում է գույնին, ապա ասեմ, որ ընտրությունս այդքան էլ մեծ չէր այդ հարցում, կար սեւը, սպիտակը ու շամպայնը ու, ես ընտրեցի վերջինը: Պետավտոտեսուչների հետ քիչ եմ առնչվում, հարաբերություններս էլ բարյացակամ են: Էքստրիմ ու ու ադրենալին սիրում եմ, սակայն չափի մեջ: Շատ ժամանակ հաճելի է մայրուղու վրա արագ երթեւեկելը: Բայց եթե մեքենաս խափանվի, ոչինչ չեմ փորձի անել, միանգամից կզանգեմ ամուսնուս: Պետք է նշեմ, որ վարելը այդքան էլ հեշտ չէ, ու շատ ժամանակ ինձ հետիոտնը շատ է զայրացնում»:

ԷՄՄԱ ԱՍԱՏՐՅԱՆԸ ներկայումս չունի մեքենա, սակայն. «Ժամանակին վարել եմ VOLKSWAGEN BEETLE, դեղին գույնի: Այն ինձ հայրս էր նվիրել, avto1այդ իսկ պատճառով գույնի ու մակնիշի ընտրությունն իմը չի եղել: Քաղաքում մեքենաս բավականին աչքի ընկնող էր: Գույնի հետ համահունչ` մեջը կար նաեւ արեւածաղիկ: Եթե մեքենա գնեմ, ապա դրա գույնը կլինի էլ ավելի համեստ ու զուսպ: Ամբողջ կյանքիս ընթացքում տուգանվել եմ ընդամենը մեկ անգամ: Գտնում եմ, որ եթե խախտում ես անում, պետք է տուգանվես: Ամենից շատ ինձ զայրացնում է, երբ վարորդը առանց թարթիչը միացնելու է վարում:

Այո, ես սիրում եմ արագություն: Շատ անգամ, նույնիսկ երբ զայրացած էի լինում, գնում էի ինչ-որ ազատ վայր ու արագ վարում, դա ինձ լիցքաթափում էր: Իսկ ինչ վերաբերում է մեքենայի անսարքությանը, ապա նշեմ, որ շատ հարցերից արդեն գլուխ եմ հանում, ու կան բաներ որ ինքս եմ անում»:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում