livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

EmmaԵրգչուհի ԷՄՄԱ ԱՍԱՏՐՅԱՆԸ մեքենա չունի, բայց հարկ եղած դեպքում վարում է հայրիկի` Արթուր Ասատրյանի ավտոմեքենան. «Իմ սեփական ավտոմեքենան չունեմ: Երբ գործի բերումով` հայրիկս բացակայում է քաղաքից, վարում եմ նրա մեքենան: Մեքենա վարել սովորել եմ տասնչորս տարեկանում, «06» մակնիշի ավտոմեքենայի վրա: Այդ ժամանակ հայրս դա էր վարում, հենց նա էլ ինձ սովորեցրել է մեքենա վարել»:

Էմման խոստովանում է. «Գույնի մասին երբեք չեմ մտածել, չնայած մեքենա ունեցել եմ, եւ եղել է այն դեղին գույնի: 2005-2008թթ. վարել եմ BEETLE (Volkswagen)`«Ժուկ» են ասում այդ ավտոմեքենային: Հայրիկիս ընտրությունն էր այդ մեքենան`պստիկ էր, բայց` ճստիկ: Իսկ այն հարցին, թե ինչ մեքենա եմ սիրում, նախ ասեմ, որ մեքենաները իմ թուլությունն են, ժամերով կարող եմ խոսեմ դրանց մասին, անգամ շարժիչի ուժից: Սիրում եմ արագություն ու խենթանում եմ BMW7-ի համար: Հայրս միշտ զարմանում եւ բարկանում է, թե էլ ավելի տղայի մեքենա չկա` սիրես: Իսկ առհասարակ հասկացել եմ, որ Հայաստանում հարկավոր է, ամեն դեպքում, բարձր մեքենա ունենալ: Մեքենան անհրաժեշտություն է, բայց վատ է, որ այսօր մարդիկ տանը կարող են սնվել վատ, լույսի, գազի վճարումները դժվարությամբ կատարել, բայց վարեն օրինակ` Mercedes G 500: Կարծում եմ, մեքենաների մեքենան Mercedes S 600 է»: Երգչուհին «Զարուհու» հետ զրույցում անկեղծացավ, որ անպայման ուզում է մեքենա ձեռք բերել. «Այն անհրաժեշտություն է, մանավանդ, որ ապրում եմ աշխատանքիս վայրից բավականին հեռու: Ու չնայած հայրս անգամ իր գործերն է թողնում, բայց մեքենան ուղարկում է, որ ինձ դրանով բերեն աշխատանքից, բայց արդեն տարիներ է աշխատել եմ ու հավաքել եմ գումար, որ գնեմ մեքենա: Հուսամ, այս տարի կունենամ»: Երգչուհին նաեւ կարծում է, որ տղամարդիկ ավելի լավ վարորդ են, քան կանայք. «Թող ներեն ինձ բոլոր կանայք, բայց ես համամիտ եմ, որ ավելի լավ վարորդ տղամարդիկ են: Դա նրանից է, որ կանայք մեքենա վարել սովորում են շատ ուշ տարիքում: Ես վարել սովորել եմ ավելի վաղ տարիքում, մեխանիկական շարժիչով ավտոմեքենայի վրա, ու քանի որ վախի զգացողություն, միգուցե, վատ է, բայց չունեմ, ու միշտ բոլորն ասում են, ոնց որ տղա վարի: Իսկ կայանելիս` բոլոր հսկիչները, քանի որ հայրիկիս մեքենան մեծ է, երբ հետադարձով կայանում եմ, սկզբից վախենում են, բայց երբ մեքենայից իջնում եմ տեսնում են, որ ղեկին աղջիկ է` զարմանում են»: Էմմայի հավաստմամբ ինքը օրինապահ վարորդ է. «Միայն մեկ-մեկ կարող եմ բարկանալ ինչ-որ բանից ու ոտքս սեղմեմ գազին, մի քիչ արագ քշող վարորդ եմ, բայց այլ խախտումներ չեմ անում: Ութ տարի է ունեմ վարորդական իրավունք, մեկ անգամ եմ ստացել տուգանք` 2007 թվականին: Սուրբ Հովհաննես եկեղեցի հաճախ եմ գնում, մեքենան կանգնեցրել էի արդեն կայանած մեքենաների հարեւանությամբ, երբ եկեղեցուց դուրս եկա, տեսնեմ, բոլոր մեքենաների դիմապակիններին փակցված էր տուգանքի կտրոն, այդ թվում նաեւ իմ` 3000 դրամ»:

Պատրաստեց ԱԶԱ ՂԱՍԱԲՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում