livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

Avto1Երգչուհի ՄԱՐԳԱՐԻՏԱ ԲԱՐԽՈՅԱՆԸ վարում է Lexus մակնիշի ավտոմեքենա: Իր իսկ խոսքով` թվով երկրորդ ավտոմեքենան է: Նա ասում է, որ ավտոմեքենան միանշանակ փոխադրամիջոց է եւ ի սկզբանե հենց դրա համար է ստեղծված եղել, սակայն. «Այսօր շատերի համար ավտոմեքենան ինքնահաստատման միջոց է դարձել: Ես չունեմ նման խնդիր եւ չեմ ցանկանում մարդկանց դուր գալ իմ մեքենայի շնորհիվ»:

 

«Զարուհու» հարցին, թե երբ է առաջին անգամ Մարգարիտան նստել ղեկին, հետեւյալ պատասխանը ստացանք. «Դա շատ վաղուց էր: Այն ժամանակ անգամ վարորդական իրավունք չունեի: Իսկ երբ դարձա 18 տարեկան եւ ստացա վարորդական իրավունք, ձեռք բերեցի նաեւ առանձին ավտոմեքենա: Այդ օրվանից էլ մինչ օրս ղեկին եմ»:

Ի դեպ, երգչուհին իրեն կարգապահ վարորդ է համարում, թեպետ պնդում է, որ կինը ղեկին անկանխատեսելի է. 

Avto2

«Հիմնականում կարգապահ վարորդ եմ: Չեմ սիրում անտեղի խախտումներ անել, բայց իհարկե լինում են դեպքեր, երբ ստիպված եմ լինում խախտել. դա հազարից մեկ է լինում: Օրինակ, եթե շտապում եմ եւ ուրիշ ելք չկա»:

Խոսելով ավտոմեքենաների մասին, Մարգարիտան ասաց, որ նախընտրում է ամենագնացները. «Ցածր ավտոմեքենա վարելը այդքան էլ հարմար չէ մեր քաղաքում»,- համոզված է երգչուհին: Ի դեպ, Մարգարիտան նախընտրում է, որ ավտոմեքենան լինի սեւ կամ սպիտակ գույնի:

Հետաքրքրվեցինք երգչուհուց, թե արդյոք կմատնվի՞ խուճապի, եթե Աստված մի արասցե, ավտոմեքենան փաստի առաջ կանգնեցնի իրեն. «Իմ ավտոմեքենան դեռ ինձ նման տհաճ անակընկալներ չի մատուցել, բայց եթե նման բան պատահի` խուճապի չեմ մատնվի, քանի որ ամեն խնդիր էլ լուծելի է, ուղղակի պետք է արագ կողմնորոշվել»,- վստահեցնում է երգչուհին:

Ի դեպ, Մարգարիտան խոստովանեց նաեւ, որ ավտոմեքենայի ղեկին երբեմն երաժշտություն է սիրում լսել, հատկապես Սթինգի երգերը:

Նյութը` ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում