livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 14, 2019
iraՀՀ վաստակավոր արտիստուհի ԻՌԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ խոստովանում է, որ, երբեմն իրեն նյարդայնացնում են ղեկին հայտնված կին վարորդները: Դերասանուհու խոսքով` նրանք, չգիտես ինչու, կարծում են, եթե ունեն վարորդական իրավունք ու շքեղ ավտոմեքենա, ապա կարող են հանգիստ մոռանալ ճանապարհային ամենատարրական կանոնների մասին...

 (թվարկում է կին վարորդների բացթողումները-հեղինակ):

Դերասանուհին լիովին համաձայն է այն արտահայտության հետ,թե կինը ղեկին վտանգավոր երեւույթ է: Նշում է, որ այդ արտահայտությունը բազմիցս տղամարդկանցից է լսել: Այժմ հասկանում է, թե ինչու էին շարունակ այդպես ասում ուժեղ սեռի ներկայացուցիչները:  

Իռան իրեն որոշ չափով կարգապահ վարորդ է համարում: Պնդում է, որ ողջ վարորդական պրակտիկայի ընթացքում ընդամենը երկու անգամ է տուգանվել` անթույլատրելի տեղում կայանելու համար, այն էլ, ոչ իր մեղքով: «Փորձառու վարորդները հաճախ են գանգատվում, թե որքան գումար են ստիպված լինում վճարել այս կամ այն տուգանքի համար: Այդ առումով, թու, թու, թու...»,- սեղանին երեք անգամ թխկթխկացնելով ոգեւորված շարունակում է իր վարորդական կյանքից խոսել զրուցակիցս ու հավելում, որ երբեմն, իհարկե, ստիպված է լինում փոքրիկ խախտումներ անել: Օրինակ` ձմռան ամիսներին ղեկին է նստում` առանց ամրագոտին կապելու: «Ինձ պարզապես հարմար չէ: Եթե հեռու ճանապարհ եմ գնում, ապա միշտ կապում եմ այն»,- ասում է Իռան:  

Նշենք, որ դերասանուհին վարում է «Mitsubishi pajero» մակնիշի ավտոմեքենա: Սակայն շուտով պատրաստվում է այն փոխարինել մեկ այլ մակնիշի ավտոմեքենայով: Ի դեպ, այն եւս պետք է սպիտակ լինի: Մնացած գույների հանդեպ դերասանուհին անտարբեր է:

Հարցիս, թե ավտոմեքենան դերասանուհուն որպես հանդերձապահարան ծառայում է, հետեւյալ պատասխանը ստացա. «Անշուշտ, այստեղ պարտադիր կան մի քանի զույգ կոշիկներ` պարտադիր բարձրակրունկ եւ այլն»,- չի թաքցնում դերասանուհին: Ավելին, անկեղծանում է, որ հանդերձապահարանից բացի, երբեմն, ավտոմեքենան դիմահարդարման սենյակի է վերածվում. շպարի վերջին շտրիխներն է անում:

Հետաքրքրվեցի նաեւ, թե գլուխ հանո՞ւմ է ավտոմեքենայի պահեստամասերից, խուճապի կմատնվի՞, եթե Աստված մի արասցե, ավտոմեքենան խափանվի: «Պետք է խոստովանեմ, որ այդ հարցում «զրո» եմ: Վերջերս ավտոմեքենայի ջուրն էր սպառվել, իսկ ես խուճապի մատնվեցի, քանի որ այդպես էլ չկարողացա մաքրել դիմապակին: Լավ է` օգնության հասան ընկերներս»:

Նյութը` ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

Լուսանկարները` Արթուր ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում