livemarks sitemap
Ուրբաթ, Հոկտեմբերի 18, 2019

ketԵրեւանի կամերային թատրոնի դերասանուհի ՔԵԹՐԻՆ ՄԱՆԱՍՅԱՆԸ վարում է BMW մակնիշի ավտոմեքենա: «Զարուհու» հետ զրույցում դերասանուհին խոստովանել է, որ առայժմ սկսնակ վարորդ է, ապա հավելել, որ, առհասարակ, միշտ էլ անտարբեր է եղել ավտոմեքենաների հանդեպ:

«Կարող եմ ասել, որ ինձ համար անհետաքրքիր ոլորտ է ավտոաշխարհն եւ նրա հետ կապված ամեն ինչը: Եթե իմ առջեւ հարց դնեին, ասենք, լավ լողալ սովորել, թե լավ մեքենա վարել` ես կընտրեի առաջինը, բայց քանի որ լողալով չեմ կարող, օրինակ, աշխատանքի հասնել, ուստի, պրակտիկորեն ավելի անհրաժեշտ տարբերակն եմ ընտրել»,- ժպիտով նշում է դերասանուհին:
BMW մակնիշի ավտոմեքենան ամուսնու նվերն է: Հետեւաբար, դերասանուհու առաջին ավտոմեքենան է, իր իսկ խոսքերով` չհաշված  հայրիկի ավտոմեքենաները: Հարցին, թե այնուամենայնիվ, ի՞նչ մակնիշի ավտոմեքենաներ են դուր գալիս դերասանուհուն, նա հետեւյալ կերպ արձագանքեց. «Հիմնականում սպորտային ավտոմեքենաները,  բայց ոչ հզորության ու որակի համար, զուտ վիզուալ տեսքն է ինձ գրավում»:
Դերասանուհին մեզ հետ զրույցում շեշտում է, որ ողջունում է կարգապահ վարորդներին, քանի որ ինքը, հենց այդպիսին է լինելու. «Ողջունում եմ կարգապահ վարորդներին, եթե այդպիսիք, իհարկե, դեռ կան Հայաստանում: Ինքս էլ շատ կուզենայի կարգապահ վարորդ լինել, սակայն մի փոքր անհնարին բան է մեր իրականության մեջ:  Ավտոմեքենա ունենալուց բացի, միշտ ցանկացել եմ ունենալ նաեւ վարորդ: Ես չեմ պատկանում այն մարդկանց թվին, որ պետք է պարտադիր ղեկին ինքս լինեմ:  Պետք է խոստովանեմ, որ հիմա շատ հուսալի ու արժանավոր մարդ է վարորդս: Սա, իհարկե, հումորով, խոսքը ամուսնուս մասին է: Հուսամ, որ մինչեւ ամառ արդեն ինքնուրույն կվարեմ ավտոմեքենան, առանց օգնության»:
Ի դեպ, Քեթրինը չի կիսում այն կարծիքը, թե մեքենան զուտ փոխադրամիջոց է. «Առնվազն այն պետք է ինձ դուր գա, լինի հարմարավետ: Գինն ու եզակի լինելն այստեղ կապ չունեն»:
ket2Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ երաժշտություն է նախընտրում ավտոմեքենայում լսել դերասանուհին: «Նույնիսկ ամենասիրած երաժշտությունը կարող է ինձ նյարդայնացնել ավտոմեքենայում, եթե այն գոչյունով է հնչում: Ջազային երաժշտությունը հաճելի է դարձնում ճանապարհը, իսկ, օրինակ, դասական երաժշտությունը քնեցնում է: Այն սիրում եմ ունկնդրել միայն դահլիճում»,- անկեղծանում է Ք. Մանասյանը:
Եզրափակիչ հարցին էլ, թե ինչպե՞ս է վերաբերվում կին վարորդներին, զրուցակիցս ասում է. «Շատ նորմալ է, եթե նա, այսպես ասած, մարդ վարորդ է: Գտնում եմ, որ կինը ղեկին պետք է մոռանա կանացի ավելորդ սեթեւեթանքն ու լինի ուշադիր: Սակայն, շատերը ինքնավստահություն ձեռք բերելու ու իբր թե սեքսուալ երեւալու միտումով են հայտնվում ղեկին, ինչի արդյունքում էլ կին վարորդների մասին հաճախ սխալ կարծիքներ են կազմում. թեթեւամիտ են…»:  

Զրույցը` ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում