livemarks sitemap
Հինգշաբթի, Մարտի 30, 2017

fridaՆա վարում է X5 մակնիշի ավտոմեքենա: «Ամուսնուս նվերն է` իմ երկրորդ ավտոմեքենան»,- «Զարուհու» հետ  զրույցում խոստովանում է դերասանուհի ՖՐԻԴԱ ՅՈՐՔԸ, ապա հավելում, որ իր սիրելի ավտոմեքենան Յագուարն է, անտարբեր չէ նաեւ Կաբրիոլետի նկատմամբ: 

«Եթե ապրեի որեւէ ծովափնյա երկրում` հաստատ կվարեի սպիտակ Կաբրիոլետ եւ միշտ գունավոր լայն վզկապներ կկրեի»,- ժպիտով նշում է զրուցակիցս: Ի դեպ, ավտոմեքենայի գույնի ընտրության հարցում դերասանուհին բծախնդիր չէ, սակայն նախընտրում է սպիտակ կամ բաց երկնագույն ավտոմեքենաներ:
 «Ավտոմեքենան փոխադրամիջոց է, բայց նաեւ մարդկային մտքի ու երեւակայության մեծագույն նվաճում: Կան շատ գեղեցիկ ավտոմեքենաներ, որոնցով կարելի է հիանալ ու հիանալ: Անվերջ կարող եմ ռետրո ավտոմեքենաների ցուցահանդեսում մնալ»,- անկեղծանում է Ֆ. Յորքը:
Դերասանուհին փորձում է չխախտել ճանապարհային երթեւեկության կանոնները: Ուստի` կարգապահ վարորդ է: «Ամեն դեպքում, փորձում եմ լինել կարգապահ վարորդ, եւ ինձ դա դուր է գալիս: Բացի այդ էլ, մայր եմ ու իրավունք չունեմ կարգապահ չլինել»,- շեշտեց դերասանուհին:
Հարցին, թե ի՞նչ երաժշտություն է նախընտրում լսել ավտոմեքենայում, Ֆրիդան ասաց. «Աշխատում եմ միշտ մեղմ երաժշտություն լսել, որովհետեւ արագ ռիթմերը արագ սլանալու տրամադրություն են ստեղծում»:
Հետաքրքրվեցինք դերասանուհուց, թե արդյոք խուճապի կմատնվի, եթե, Աստված մի արասցե, ավտոմեքենան ինչ-ինչ պատճառներով խափանվի: «Առհասարակ արագ կողմնորոշվող անձնավորություն եմ: Ոչ, խուճապի չեմ մատնվի: Կարծում եմ` հնարավորինս արագ կշտկեմ ստեղծված իրավիճակը»,- պնդում է փորձառու դերասանուհի-վարորդը: Ի դեպ, ավտոմեքենա Ֆրիդան սկսել է վարել 2009թ.-ից:   

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում