livemarks sitemap
Հինգշաբթի, Մարտի 30, 2017

avtoԵրիտասարդ բեմադրիչ ԼՈՒՍԻՆԵ ԵՐՆՋԱԿՅԱՆԸ «Զարուհու» հետ զրույցում ասաց, որ վարում է սեւ գույնի MAZDA մակնիշի ավտոմեքենա: Լուսինեն սեւ գույնի մեքենաների սիրահար է: «Կարծում եմ` սեւ գույնը ամենահասարակ մեքենան կարող է դարձնել շքեղ ու գեղեցիկ»,- պնդում է մեր զրուցակիցը:

Հարցին` MAZDA մակնիշի ավտոմեքենան արդյո՞ք առաջինն է, Լ. Երնջակյանը պատասխանեց. «Իմ առաջին ավտոմեքենան չէ, բայց կարելի է ասել` ամենասիրելին է»:

Իր իսկ խոսքերով`առաջին անգամ ղեկին նստել է 20 տարեկանում: Անկեղծանում է, որ այն ժամանակ ավտոմեքենայի ղեկին նստում էր միայն հայրիկի` Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանի, երկրից բացակայության դեպքում:
Խոսելով իր ավտոմոբիլային նախասիրությունների մասին` Լ. Երնջակյանն ասում է. «Երեւի տարօրինակ հնչի`JEEP չեմ սիրում: Շատ եմ սիրում Volkswagen Beetle մակնիշի ավտոմեքենա, սակայն դեռ բախտ չի վիճակվել ունենալ այն»:
Երիտասարդ բեմադրիչն իրեն համարում է օրինապահ վարորդ: «Առանձնապես խախտումներ չեմ անում: Խախտումների եմ դիմում միայն խիստ անհրաժեշտության դեպքում»,- խոստովանում է Լուսինեն` հավելելով, որ ամենամեծ տուգանքը, որ երբեւէ վճարել է, եղել է 5000 դրամ` արագությունը գերազանցելու համար:
Ավտոմեքենան Լուսինեի համար, միանշանակ, փոխադրամիջոց է: «Երբեւէ չեմ կարծել, որ մեքենայի միջոցով կարելի է ինքնահաստատվել կամ առանձնանալ»,- նշում է կին-վարորդը: Ի դեպ, կին-վարորդների մասին. «Թող ոչ մի կին-վարորդ ինձանից չնեղանա, բայց կնախընտրեմ, որ դիմացից երթեւեկող մեքենայի ղեկին նստած լինի տղամարդ: Կանանց անկանխատեսելի բնավորությունը այս պարագայում աշխատում է ոչ իրենց օգտին»,- համոզված է մեր զրուցակիցը:
Դիտարկմանը, թե կանանց մեծ մասը խուճապի է մատնվում, եթե ինչ-որ անսարքություն է նկատում ավտոմեքենայում, Լուսինեն պատասխանում է. «Ոչ, խուճապի չեմ մատնվում: Ընդհանրապես, սառը դատող մարդ եմ: Փորձում եմ իրավիճակը սթափ գնահատել եւ ելք գտնել: Հիմնականում, ելք գտնել` ինձ համար նշանակում է զանգահարել Արշոյին (ամուսինն է. դերասան, բեմադրիչ.-հեղինակ), քանի որ մեքենայից բացարձակապես գլուխ չեմ հանում»:
Հարցին էլ` ինչ երաժշտություն է նախընտրում ավտոմեքենայում լսել Լուսինեն, հետեւյալ կերպ է արձագանքում. «Ընդհանրապես, մեքենա վարել շատ եմ սիրում: Ինձ համար դա սթրեսից դուրս գալու միջոց է: Ինչ վերաբերում է երաժշտությանը, այն շատ բազմազան է, սկսած` հարդ ռոքից, վերջացրած` ֆրանսիական շանսոնով` կախված տրամադրությունից, եւ թե ուր եմ ուղեւորվում»:
Նյութը` ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում