livemarks sitemap
Ուրբաթ, Մարտի 31, 2017

avto2Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի ՍՈՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ վարում է Volkswagen Touareg մակնիշի ավտոմեքենա: Մինչ այդ վարել է Toyota Vitz մակնիշի ավտոմեքենա: Իր վարորդական կյանքի մասին խոսելիս դերասանուհին մտաբերեց, որ առաջին անգամ ղեկին նստել է 21 տարեկանում:

Հարցին, թե ինչպիսին պետք է լինի ավտոմեքենան, որպեսզի գոհացնի դերասանուհուն, Սոնան կարճ, բայց բովանդակալից պատասխանեց. «Հարմարավետ եւ գեղեցիկ»: Ի դեպ` նա նախընտրում է մուգ գույնի ավտոմեքենաներ:

Սոնան խոստովանեց, որ իր համար ավտոմեքենան առաջին հերթին փոխադրամիջոց է, իսկ հետո` հանդերձարան. «Հատկապես փրկում է նկարահանումների ժամանակ»:

Երիտասարդ դերասանուհին ինքն իրեն կարգապահ վարորդ է համարում: «Աշխատում եմ խախտումներ չանել, որպես այդպիսին` լուրջ կամ կոպիտ խախտումներ երբեւէ չեմ արել»:

Սակայն Սոնան չի մոռանում, որ մեկ անգամ 30.000 դրամ տուգանք է ստիպված եղել վճարել` արագությունը գերազանցելու համար: Իսկ արագությունը դերասանուհին գերազանցել է Դիլիջան-Երեւան ճանապարհին:

Հետաքրքրվեցինք դերասանուհուց, թե ինչպես է հաղթահարում անկանխատեսելի իրավիճակները երեւանյան ճանապարհներին. «Մեր քաղաքում երթեւեկությունը շատ անկանոն է: Միշտ զգոն եմ: Պատահել են դեպքեր, երբ վթարային իրավիճակներ են ստեղծվել, սակայն փառք Աստծո, ամեն ինչ լավ ավարտ է ունեցել: Ասում են` «ռեակտիվ» եմ»,- ժպիտով նշեց դերասանուհին:

avto

Իսկ երբ հարցրեցինք, թե ավտոպահեստամասերից գլուխ հանո՞ւմ է, Սոնան անկեղծացավ. «Մասամբ այո, բայց եթե անկեղծ լինեմ, ոչ այնքան լավ»:


Եզրափակիչ հարցին, թե ինչ տեսակի երաժշտությունը կարող է նյարդայնացնել իրեն, Սոնան հետեւյալ կերպ արձագանքեց.
«Ինձ հունից կարող է հանել միայն «ռաբիս» երաժշտությունը»:Սոնա Մուրադյանը, ի հեճուկս հայ տղամարդ վարորդների, պնդում է, որ հայուհիները ուշադիր ու լավ վարորդներ են, ապա հավելում. «Ճանապարհային պատահարները հիմնականում արական սեռի ներկայացուցիչների կողմից են գրանցվում»:

Նյութը եւ լուսանկարները`

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում