altՀայաստանում մեկնարկել է ճանապաարհային անվտանգության մեկ շաբաթը, որի հիմնական նպատակն է` իրականացնել գործողություններ, միտված ՃՏՊ-ների կրճատմանը:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց Ճանապարհային անվտանգության ազգային խորհրդի անդամ ՏԻԳՐԱՆ ՂԱԶԱՐՅԱՆԸ:

՛՛Մեկ շաբաթվա ընթացքում ճանապարհային ոստիկանության հետ համագործակցության եղանակով ճանապարհային անվտանգության վերաբերյալ կրթական ծրագրեր կանցկացնենք թիրախային դպրոցներում, որոնք գտնվում են ճանապարհներին մոտ՛՛,- լրագրողների հետ հանդիպմանը ասաց Ճանապարհային անվտանգության ազգային խորհրդի անդամ ՏԻԳՐԱՆ ՂԱԶԱՐՅԱՆԸ:

Ասուլիսին ներկա էր նաեւ Հայաստանի կին վարորդների ֆեդերացիայի նախագահ, «Մագաավտո» հաղորդաշարի հեղինակ ՄԱԳԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ, ով այս մեկ շաբաթվա ընթացքում ծրագրում է կլոր սեղաններ անցկացնել կին վարորդների հետ.«Մենք կլսենք նրանց հուզող հարցերը եւ խնդիրները, եւ արդեն համապատասխան բնագավառում կհամագործակցենք համապատասխան կազմակերպությունների հետ»:
Zaruhi.com-ի թղթակցի հարցին, թե ինչով է պայմանավորված կին վարորդների մասնակցությամբ վթարների պատճառները «Մագավտո» հաղորդաշարի հեղինակը այսպես պատասխանեց.«Կին վարորդների պատճառով վթարների հիմնական պատճառը գիտելիքների պակասն է եւ փորձը: Եկեք չմոռանանք, որ կին վրորդները ավելի ուշ են սկսում մեքենա վարել եւ, բնականաբար, յուրաքանչյուր բան, երբ երտասարդ տարիքում են անում ավելի հեշտ են ընկալում: Եվ դա է պատճառը, որ կին վարորդնեը այդքան հմուտ վարորդներ չեն, քանի որ նրանց փորձը պակաս է»:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ