livemarks sitemap
Երկուշաբթի, Դեկտեմբերի 09, 2019

ani1Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի ԱՆԻ ԲԱՅԱԹՅԱՆԸ տարբեր ավտոմեքենաներ է վարել. Վազ-2103, Վազ-2106 (փոխանցման տուփը` մեխանիկական), ապա ՙՍուզուկի՚, ՙՆիսան՚ եւ ՙՖոլցֆագեն Գոլֆ՚ մակնիշի ավտոմեքենաներ (փոխանցման տուփը` ավտոմատ): ՙԶարուհու՚ հետ զրույցում դերասանուհին փաստում է, որ վարորդական իրավունքի վկայական 2009-ից ունի, սակայն երկու տարի է, ինչ ավտոմեքենա է վարում: Առաջին անգամ ավտոմեքենայի ղեկին հայտնվել 16 տարեկանում:

ՙԵս այն կին-վարորդներից եմ, ով նախընտրում է մեխանիկական փոխանցման տուփով ավտոմեքենաներ: Պետք է զգաս մեքենան, լսես շարժիչի ձայնը՚,- համոզված է Անին: Նա նախընտրում է մեծ չափերի եւ ծանր քաշով ավտոմեքենաներ: ՙԻնչ խոսք, ինձ ավելի հեշտ է վարել փոքրիկ ավտոմեքենաներ: Ես չեմ պատկանում այն կին-վարորդների դասին, ովքեր նախընտրում են, այսպես ասած, ՙպուպուշ՚, սիրունիկ ավտոմեքենաներ վարել. ներսում անպայման փափուկ խաղալիք կա...՚,- ընդգծում է Անին:

Վարորդական դասընթացների մասին խոսելիս Անին պատմեց. ՙԵրբ ավտոմեքենայի վարման դասերի գնացի, վարորդ-հրահանգչին ասացի` խնդրում եմ, մարդավարի մեքենա վարել սովորեցրեք: Եվ թող ձեզ չվախեցնի այն, որ կին-վարորդ եմ՚: Ի դեպ, ավտոմեքենա վարելու առաջին դասերը Անին ստացել է իր հոր` Արտավազդ Բայաթյանի կողմից: Հարցին, թե արագություն սիրո՞ւմ է, դերասանուհին հետեւյալ կերպ արձագանքեց. ՙԱրագություն սիրող մարդ aniեմ, բայց ղեկին շատ զգույշ եւ համբերատար եմ: Գիտեմ ճանապարհային երթեւեկության կանոնները եւ կարգապահ վարորդ եմ, զիջող, բայց պատահում է` համբերությունս հատնում է, եւ ես զիջումների չեմ գնում՚: Հետաքրքրվեցինք, թե արդյոք պատահե՞լ է, որ ավտոմեքենան խափանվի. ՙԽափանվել է, եւ ես խուճապի չեմ մատնվել. բացեցի ավտոմեքենայի ՙկապոտը՚ եւ փորձեցի գտնել անսարքության պատճառը: Ավտոմեքենայի անսարքության պատճառները տարբեր կարող են լինել, բայց երբ դու գիտես մեքենադ, կարող ես իմանալ` ինչից կարող էր առաջանալ անսարքությունը՚,- պնդում է դերասանուհին, ապա հավելում, որ եթե ինչ-որ բան այն չէ, հաստատ կգտնի տարբերակ` ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: ՙԻրականում բավականին շատ բան գիտեմ ավտոմեքենայի մասին: Մարդիկ մեկ-մեկ զարմանում են... Ասում են` սովորական կին-վարորդ չես՚:

Ի դեպ, կին-վարորդների մասին Անին հետեւյալ կարծիքն ունի. ՙԿինը ղեկին շատ տղամարդկանց համար անտանելի փաստ է, ինչո՞ւ, որովհետեւ ավտոմեքենան ստեղծել է տղամարդը եւ ցանկանում է, որ այն միայն իրեն պատկանի: Չգիտեմ, գուցե ճշմարտությո՞ւն կա այս ամենի մեջ... Բայց երբեմն կանայք շատ ավելի ուշադիր են, քան տղամարդիկ, ավելի զիջող եւ կարգուկանոնին հետեւող վարորդ են, իհարկե, բացառություններ էլ կան՚: Ավտոմեքենայի մեջ Անին նախընտրում է լսել իր կողմից հավաքված փլեյլիստը կամ ռադիո: Իսկ երեկոյան ժամերին` դասական երաժշտություն է ունկնդրում` հատկապես դաշնամուրային ստեղծագործություններ` Շուբերտ, Ռախմանինով եւ այլն: ՙՑանկություն կա 3-րդ սերիայի, 2012-13թթ. ՙԲՄՎ ՍԵԴԱՆ՚ մակնիշի ավտոմեքենա ունենալ: Ցանկալի է` կարմիր գույնի: Հուսամ, որ այն շուտով իմը կլինի՚,- զրույցի վերջում ասաց Անին:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում