livemarks sitemap
Ուրբաթ, Մարտի 31, 2017

Այս անգամ «Ավտոսրահ» խորագրի ներքո ձեզ ենք ներկայացնում հայտնի գեղեցկուհիների, ինչպես նաեւ արվեստի ներկայացուցիչների կարծիքները առհասարակ մեքենաների ու երթեւեկության մասին:

avtoՕրինակ` երգչուհի  ԱՆՈՒՇԻԿ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ իր սեփական ավտոմեքենան չունենալու պատճառով վարում է հայրիկի Lexus rx300 մակնիշի մեքենան, սակայն. «Չգիտեմ, թե կոնկրետ ինչ մեքենա կգնեմ ինձ համար, բայց ամեն դեպքում այն պետք է լինի մեծ` անկախ մակնիշից: Չնայած նրան, որ երեք տարբեր ավտոդպրոցներ եմ հաճախել, այնուամենայնիվ` ես վատ եմ վարում: Վարում եմ հիմնականում, երբ հայրս կողքիս է լինում:

Քաղաքում մեքենա վարելը դժվար է, քանի որ մեքենաները շատ են, իսկ հայրիկս էլ կողքից շատ է բարկանում: Երբ ավտոդպրոցի մեքենան էի վարում, երեւի շատ էի սխալներ թույլ տալիս, ու դա նկատելի էր կողքից: Հիշում եմ մի հետաքրքիր դեպք. մի օր, երբ կանգնած էի լուսացույցի տակ եւ նկատեցի, որ կանաչ լույսը երեւաց,  մեքենան տեղից շարժեցի, իսկ կողքի մեքենայի մարդիկ սկսեցին ծափահարել»:

Դե, իսկ պարարվեստի թագուհի նախընտրել է ունենալ սպիտակ Nissan, սակայն. «Ներկայումս ունեմ avto2վարորդ եւ երթեւեկում եմ Mercedes 600 մակնիշի մեքենայով: Քանի որ իմ աշխատանքային գրաֆիկը ծանրաբեռնված է ու լարված, այդ իսկ պատճառով որոշեցի վարորդ ունենալ, իսկ տեղափոխման ժամանակ մտածել արվեստի մասին: Մեքենա վարելը այդքան էլ հեշտ բան չէ ներկայումս, քանի որ անցորդը շատ է խախտում երթեւեկության կանոնները, սակայն դա մեքենա չվարելու պատճառներից մեկն է ընդամենը: Ես շատ օրինապահ վարորդ եմ եւ խնդիրներ չեմ ունեցել պետավտոտեսուչների հետ: Առհասարակ արագ վարել չեմ սիրում ու կարծում եմ, որ մեքենան պետք էդանդաղ քշել, քանի որ նման իրավիճակում սխալն ավելի հեշտ է ուղղել:

Հետաքրքիր դեպքերից  կմտաբերեմ մեկը, երբ մի օր ինձ կանգնեցնում է պետավտոտեսուչը, մոտենում է մեքենայիս եւ ասում` բարեւ ձեզ, պարոն Դեւոյան, հետո շփոթված իր խոսքից` սկսում գովեստի խոսքեր ասել ու ժպտալ»:

«Ամարաս» պարային համույթի գեղարվեստական ղեկավար ՎԻԿՏՈՐՅԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ներկայումս մեքենա չի վարում, պարզվում է. «Ես արագ վարել չեմ սիրում, առանց այդ էլ հիմա մեքենա վարելը հեշտ բան չէ: Որոշ ժամանակ առաջ հանգիստ երթեւեկում էինք քաղաքում, իսկ հիմա` ոչ, երեւի պատճառն այն է, որ կին վարորդներն են շատացել:

Ներկայումս շատ հեշտ է մեքենա ձեռք բերել, եւ մարդիկ էլ չեն հրաժարվում դրանից: Ժամանակին քշել եմ արծաթագույն Mercedes Benz c 320, սակայն հիմա շատ հազվադեպ եմ այն վարում: Կցանկանայի վարել սպիտակ Nissan, կարծում եմ, որ այն կնոջը հարիր գույն է, նուրբ է ու գեղեցիկ»:

 

ԻՍԿ ԴՈՒՔ ԳԻՏԵ՞Ք, ԹԵ ԻՆՉ  ՄԱԿՆԻՇԻ  ՄԵՔԵՆԱՆԵՐՈՎ ԵՆ ԵՐԹԵՎԵԿՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ

 

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման տեղաշարժվում է նախագահական Cadillac Presidential Limousine- ով:

Գերմանիայի կանցլեր Անժելա Մերկելը օգտագործում է Audi A8 Long:

Մեծ Բրիտանիայի ղեկավարությունը հիմնականում նախընտրում է տեղաշարժվել Jaguar եւ Rolls-Royce մակնիշի մեքենաներով:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին երթեւեկում է Renault Safrane Presidentielle-ով: Այդ մոդելը ծառայում է նախագահական ավտոպարկին` 1990 թվից:

Չինաստանի ղեկավար Խու Ցզինտաոն պաշտոնական տեղաշարժման համար օգտվում է պետական Լիմուզին FAW Hong Qi HQE-ից:

Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին երթեւեկում է լիաքարշակ գերմանական Audi A8 Quattro-ով, սակայն պետք է նշել, որ իր ավտոտնակում ունի նաեւ իտալական արտադրության  Maserati Quattropotre:

Ռուսաստանի ղեկավարությունը  օգտագործում է զրահապատ Mercedes-Benz S600 Pullman Guard, որը արտադրվում է միայն հատուկ պատվերով:

 

Էջը` ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում