livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

23Երեւանի պետական կամերային թատրոնի դերասանուհի ԼՈՒԻԶԱ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ վարում է MAZDA2 մակնիշի ավտոմեքենա: «Զարուհու» հետ զրույցում դերասանուհին խոստովանեց, որ իր առաջին ավտոմեքենան էլ MAZDA մակնիշի է եղել: Նրա նախընտրած գույնը կարմիրն է: Գտնում է, որ այն շատ է սազում կանանց: Նոր ավտոմեքենա ունենալու մասին` չի երազում:


Առաջին անգամ ղեկին է նստել 2006-ին: «Մեքենա վարելու ցանկություն վաղուց կար, սակայն երկար ժամանակ համարձակությունս էր պակասում: Բայց օրերից մի օր հավաքեցի ուժերս եւ նստեցի ղեկին:  Ի դեպ, շնորհակալ եմ գործընկերներիցս մեկին` Նոննա Գրիգորյանին, ով համարձակություն ունեցավ այդ օրը նստելու կողքիս»,- ժպիտով պատմում է դերասանուհին` հավելելով, որ իր առաջին, այսպես ասած, «ճանապարհորդությունը» լի է եղել արկածներով: «Ճանապարհին բեռնատար ավտոմեքենայի հանդիպեցի, ու քանի որ չգիտեի, թե ինչպես է պետք շրջանցել ավտոմեքենան, ստիպված եղա գնալ նրա ետեւից: Արդյունքում սխալ ճանապարհ ընտրեցի»,- հիշեց մեր զրուցակիցը:
Վարորդական իրավունք Լ. Ներսիսյանն ստացել է 2008թ., սովորել է ավտոդպրոցում, սակայն համոզված է, որ ավտոդպրոցում սովորելը գործի կեսն է: «Պետք է հոգեբանորեն պատրաստ լինես վարորդ լինելուն»:

Դիտարկմանը, թե կինը ղեկին վտանգավոր է, դերասանուհին հետեւյալ կերպ արձագանքեց. «Կինը ղեկին գեղեցկություն է: Ամենեւին էլ վտանգավոր չէ, քանի որ կինն ավելի ուշադիր է: Հայտնի ճշմարտություն է, որ կինը բնությունից է այդպես, կարող է միանգամից մի քանի բան տեսնել. ի՞նչ է կատարվում իր առջեւում, հետեւում եւ կողքին: Տղամարդը միայն մի ուղղությամբ է նայում»:

24Լ. Ներսիսյանն օրինապահ վարորդ է: Իր իսկ խոսքերով` հազվադեպ է խախտում ճանապարհատրանսպորտային կանոնները: «Լինում է այնպես, երբ այս կամ այն փողոցը ինչ-ինչ պատճառներով փակ է լինում, հետո բացվում է, բայց դու ստիպված ես լինում խախտում անել, քանի որ նախորդ օրը հեռուստատեսությամբ չես տեղեկացվել ճանապարհի փակ լինելու մասին»,- նկատեց դերասանուհին:

Լուիզան չի թաքցնում, որ կլորիկ գումար մեկ անգամ ստիպված է եղել վճարել` խախտումների համար. «Պետք է խոստովանեմ, որ ոչ թե խախտումն էր մեծ մասշտաբների, այլ պարզապես ոչ հետեւողական լինելու արդյունք: Իրար վրա կուտակվելով` տուգանքները վերածվել էին կլորիկ գումարի»:

Ավտոմեքենան Լուիզայի համար նաեւ որպես հանդերձապահարան է ծառայում: «Այնտեղ շատ իրեր կան: Եթե բեռնախցիկը բացեն` կհասկանան, թե օրվա ընթացքում ինչ եմ անելու, ինչով եմ զբաղվում եւ ուր եմ գնալու»,- ասաց դերասանուհին:

Ի դեպ, Լուիզան բավական հաշտ է նաեւ ճանապարհային տեսուչների հետ. «Նրանք  ճանաչում են ինձ, ժպտում, ինչը հաճելի է: Հայաստանն ինձ դուր է գալիս նրանով, որ այստեղ  ճանապարհային տեսուչները կնամեծար են, մի փոքր մեղմ են մեր հանդեպ»:

Լ. Ներսիսյանը խուճապի չի մատնվի, եթե, Աստված մի արասցե, ավտոմեքենայի հետ որեւէ անսարքություն լինի. «Այդ դեպքերի համար հեռախոսիս մեջ շատ համարներ կան պահված: Խուճապի մեկ անգամ եմ մատնվել. զանգեցի, կանչեցի, եկան… Սակայն արդյունքում պարզվեց, որ պարզապես վառելիքն էր վերջացել (Ժպտում է.- Վ. Մ.)»,- մտաբերեց զրուցակիցս:

Հարցին` ի՞նչը կարող է նյարդայնացնել ղեկին, Լ. Ներսիսյանն ասաց. «Կզարմանամ, եթե գտնվի մեկը, ով ասի` երբեւէ ղեկին չի նյարդայնանում ու հատուկ բառապաշարով բառեր չի արտաբերում: Պատահում է, այնպիսի «մանեւրներ» են անում մարդիկ, որ, անկախ քեզանից, նյարդերդ տեղի են տալիս եւ…»:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում