livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

avtoԳրեթե մեկ տարի ձեր ուշադրությանն ենք ներկայացրել շատերի կողմից ճանաչված ու սիրված այն կանանց, ովքեր ղեկին են: Ինչպես պարզեցինք, ոմանց համար ղեկն ու շքեղ ավտոմեքենան պարզապես երազանք էր, ոմանց համար նույնիսկ հանդերձապահարան,  ոմանց համար էլ, ինչպես հայտնի ֆիլմի հերոսն է ասում, սովորական փոխադրամիջոց:

Փաստորեն, այս խորագրում տեղ գտած կանայք մեր կողմից ենթարկվեցին մի փոքր թեստի, անգամ չկռահելով այդ մասին: Ինչի շնորհիվ կարողացանք բացահայտել նրանց ճաշակը, ոճը, ինչպես նաեւ նախասիրությունները: Հայացք գցելով դեպի անցած տարին, այդ ամենը ձեր ուշադրությանը կներկայացնենք ավելի մանրամասն:

Եվ այսպես, հիշեցնենք` «Բիլայն» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար ԱՆՈՒՇ ԲԵՂԼՈՅԱՆԸ վարում է մետալիկ «TOYOTA CAMRY» ավտոմեքենան: Հանրային հեռուստաընկերության աշխատակից ԴԻԱՆԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ կարելի է հանդիպել «MAZDA 3» ավտոմեքենայի ղեկին: Երգչուհի ՄԱՐԻՆ ցանկանում է վարել VOLKSWAGEN «բզեզիկ», որի վրա կլինի  մեծ  դեղին ժպիտիկ, սակայն դա դեռ երազանք է: Իսկ երգչուհի ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ սիրում  է իր մուգ շագանակագույնի ու մանուշակագույնի խառը երանգ ունեցող «MAZDA 2» մակնիշի ավտոմեքենան: Երգչուհու ձեւակերպմամբ` թեպետ փոքրիկ է, բայց շատ հարմարավետ փոխադրամիջոց է հատկապես մեր ճանապարհների համար: Ռեժիսոր ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ էլ  վարում է մուգ մետալիկ «MITSUBISHI PAJERO» մակնիշի ավտոմեքենա: Իր համար մեքենան պարզապես փոխադրամիջոց է: Վերջինս նախընտրում է վարել միայն բարձր ավտոմեքենաներ: Էքստրիմի սիրահար  երգչուհի ԷՆՋԼԸ վարում է սպիտակ «TOYOTA SUPRA» մակնիշի ավտոմեքենա, որի վրա ցանկանում է հրեշտակի թեւիկներ դակել:

Երգչուհի ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՊԵԼՅԱՆԸ վարում է սպիտակ «Mercedes ML 320» մակնիշի ավտոմեքենա եւ առաջիկայում մեքենայից հրաժարվել չի պատրաստվում: Ինչպես ինքն է ասում, նա (նկատի ունի ավտոմեքենան,- Ս.Չ.) երբեք իրեն փողոցում չի թողել` անսարքության պատճառով: Իսկ գեղեցկուհի, հաղորդավարուհի ՄԱԳԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ վարում է սպիտակ «TOYOTA PRADO» եւ նախընտրում է առհասարակ վառ գույներ, քանի որ ինչպես նա է նշում. «Կյանքը գեղեցիկ, հետաքրքիր ու յուրահատուկ է հենց այդ գույների մեջ, սակայան մեքենայի ընտրության հարցում սեւն ու սպիտակը գերակշռում են: Վարորդներին` հատկապես կին-վարորդներին, խորհուրդ կտամ զգույշ լինել, քանի որ ձմռանը ճանապարհները անկանխատեսելի են եւ լավ կլինի, որ նրանք չգերազանցեն արագությունը, հետեւեն երթեւեկության ու անվտանգության կանոններին: Ինչպես նաեւ մեքենան պատրաստեն  ձմռանը` փոխելով դողերը, անտիֆրիզը, յուղը` ձմեռային ու հատուկ ձմռան համար նախատեսված դիմապակու հեղուկը: Բոլորին մաղթում եմ բարի ճանապարհ»:

Դե ինչ, կանանց, ովքեր ղեկին են, մեզ մնում է մաղթել անվտանգ երթեւեկություն, կանաչ ճանապարհ, իսկ մեր խորագրի այն հերոսուհիներին, ովքեր եւս ցանկություն ունեն հայտնվել ավտոմեքենայի ղեկին, ապա մաղթում ենք, որ այն իրականություն դառնա Ամանորի գիշերը:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում