livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

Մեր ամսագրի «Ավտոսրահ» խորագրի ներքո ձեր ուշադրությանն ենք ներկայացրել շոու-բիզնեսի ներկայացուցիչների մեքենաները: Սակայն այս անգամ տվյալ խորագրում ձեզ, սիրելի ընթերցողներ, կներկայացնենք  ԱԺ կին պատգամավորների նախընտրած կամ ցանկալի մեքենաները:

Ինչպես նշեց ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը. «Ժամանակին վարել եմ հայրիկիս ավտոմեքենան: Անձնական մեքենա երբեք չեմ ունեցել: Առհասարակ, վարել հաճելի է: Մեքենան պետք է լինի շատ հարմարավետ, հոգս չպահանջող, քիչ ծախսատար: Կոնկրետ ինձ համար գեղագիտությունը կարեւոր է: Կնախընտրեի վարել «Chrysler»: Ի տարբերություն տղամարդկանց՝ ինձ  համար կարեւորը մեքենայի արտաքին գեղեցկությունն ու մաքրությունն է»:

 

«Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը նշեց. «Ունեմ 2001թ. «Honda CRV» մանուշակագույն մեքենա: Անձամբ չեմ վարում այն, քանի որ վարել չգիտեմ: Այդ հարցում ինձ օգնում է վարորդս, որը ինձ միշտ ապահով տեղ է հասցնում: Մեքենան ընտրել եմ՝ հաշվի առնելով դրա հուսալիությունն ու հարմարավետությունը: Ճիշտ է՝ չեմ վարում, սակայն մեծ սիրով կվարեի մեքենաս»:

 

 

Դե, իսկ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն էլ հավելեց. «Ես մեքենա չունեմ, սակայն որպես ԱԺ Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ՝ ունեմ ծառայողական մեքենա: Մեքենայից օգտվում եմ խիստ անհրաժեշտության դեպքում, քանի որ ինքս շատ եմ սիրում ոտքով քայլել: Շատ անգամներ նախընտրում եմ օգտվել մետրոյից: Մեքենա վարել սովորելը հետաքրքիր է եւ հեշտ: Սիրում եմ զուսպ գույներ: Մեքենա ընտրելու դեպքում կընտրեի «Mercedes» մակնիշի «Jeep»: Սիրում եմ «Վիլիս»-ի տիպի մեքենաներ»:

 

«Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանն ասաց. «Դպրոցական տարիներին ավտոմեքենա վարելու քննություն եմ հանձնել: Այդ ժամանակ վարել եմ ե՛ւ մարդատար, ե՛ւ բեռնատար մեքենաներ: Վարելը, իհարկե, հաճելի է, սակայն ներկայիս ճանապարհատրանսպորտային երթեւեկությանը նայելով՝ մեքենա չեմ վարում: Երբ բեռնատար ես վարում, դա առանձնահատուկ զգացողություն է, քանի որ այդ հսկայական տեխնիկայի ղեկին է նստում նուրբ, քնքուշ էակ: Եթե վարեի, կնախընտրեի արծաթագույն «Mercedes»: Կարեւորը, որ մեքենան հարմար լինի, նաեւ էսթետիկական հաճույք պատճառի, բայց լինի ոչ շքեղ»:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում