livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

mammaԱյս անգամ, ավտոսրահ խորագրի ներքո ձեզ ենք ներկայացնում տարբեր կուսակցությունների ղեկավարների կամ նրանց կանանց նախընտրություններն ավտոշուկայի ոլորտում:

Օրինակ` ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի կինը` Իրինա Բաբուխանյանը, մի քանի անգամ վարել է մեքենա: Ինչպես նա նշում է. «Երբեք չեմ մոռանա իմ առաջին ավտոմեքենա վարելը, երբ ամուսինս ինձ վստահեց  եւ փորձեց սովորեցնել վարել: Այն ինձ մոտ այդքան էլ լավ չստացվեց, քանի որ նա մի կերպ կանխեց իրավիճակը, որպեսզի պատին չբախվենք: Այդուհետ, մինչ օրս չեմ վարում: Ավտոմեքենա վարելը այդքան էլ հեշտ գործ չէ` հատկապես հիմա: Ղեկին կնստեմ միայն այն դեպքում, երբ պահպանվեն երթեւեկության բոլոր կանոնները:

Իմ աղջիկները մեծ ցանկություն ունեն ղեկին նստել, սակայն իրենց համար եւս վախենում եմ:

Ես մեծ բավականություն եմ ստանում, երբ ճանապարհորդում եմ ամուսնուս հետ, այդպես ես ինձ ավելի վստահ ու ապահով եմ զգում: Չնայած նրան, որ կանայք իրենց ժամանակակից համարելով, անկախ լինելով փորձում են մեքենա վարել, այնուամենայնիվ գտնում եմ, որ կինը իրեն պետք է կին զգա տղամարդու կողքին, մեքենա վարելու պատասխանատվությունը հանձնելով տղամարդուն: Իմ կարծիքով, մեքենայի ընտրության հարցը որոշ առումով նաեւ բնորոշում է մարդուն: Օրինակ` ես չեմ սիրում, երբ մեքենան շատ մեծ կամ փոքր է լինում, գույների առումով եւս նախընտրում եմ մեղմ երանգները: Իսկ մակնիշներից`  MERCEDES կամ BMW:

Ի դեպ, Ապրիլի 7-ի կապակցությամբ շնորհավորում եմ «Զարուհու» ընթերցասերներին, բոլոր կանանց ու աղջիկներին: Թող երբեւէ չպակասի կնոջ դեմքից երջանկության փայլը, լինեն միշտ գեղեցիկ ու սիրված եւ իրենց ջերմ տրամադրությունը փոխանցեն մարդկանց»:

Իսկ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ կինը երբեւէ չի վարել մեքենա, սակայն մեծ ցանկություն ունի. «Կինս մեծ հաճույքով ինձ հետ, 2011 թվականի արտադրության իմ TOYOTA COROLA-ով է շրջում: Ե՛վ նախորդ, ե՛ւ այս մեքենայիս գույները նույնն են` մուգ կապույտ: Այդ մակնիշն եմ ընտրել, քանի որ ճապոնական մեքենա է, հաճելի ու հարմարավետ է: Ինքս արագություն շատ եմ սիրում, սակայն պայմաններն այնպիսին են, որ դժվարանում եմ արագ վարել: Արագությունը երբեք ինքնանպատակ չէ:

Նորմալ եմ վերաբերվում, երբ կինն է մեքենա վարում: Օրինակ` աղջիկս, վարում է մուգ նարնջագույն TATRA:

Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ կինը եւս ներկայումս մեքենա չի վարում, սակայն ինչպես նշում է ամուսինը. «Անկեղծ ասած, ես շատ կցանկանայի, որ նա մեքենա վարեր, բայց այս պարագայում կինս ցանկություն չունի: Հավանաբար վախենում է:

Իմ մեքենան 2007 թվականի NISSAN է, շամպայնի երանգով: Մեքենայի գույնը ու մակնիշը միասին ենք ընտրել: Դա ենք ընտրել, քանի որ հարմար է վարել, autoբավական մանեւրունակ է: Այդ մեքենայով կնոջս հետ շրջում ենք ոչ միայն Հայաստանում: Արագություն ես ինքս սիրում եմ, սակայն կինս վախենում է:

Եթե հնարավորություն լինի կարելի է թարմացնել եւ նոր մեքենա գնել, ինչու ոչ»:

ԱԻՄ նախագահ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ կինը վարորդական իրավունք ունի, անգամ եղել է ժամանակ, որ վարել է, սակայն. «Այս պահին կինս նախընտրում է, որ ես վարեմ:

Ես ընկերներ ունեմ, ովքեր կյանքում առաջ գնացին, սակայն  այդպես էլ վարորդ չդարձան: Մարդ գիտեմ, ով նախագահ դարձավ, բայց էլի մեքենա վարել չկարողացավ, բայց երկիր վարելու փորձեր արեց, դա նախասիրության հարց է զարմանալու բան չեմ տեսնում: Եվ, վերջիվերջո, երբ մեքենա ես վարում պետք է  ե՛ւ մեքենա ունենաս, ե՛ւ այն կանգնացնել տեղը, դրանք շաղկապված հարցեր են: Եթե մեքենա վարելու ցանկություն առաջանար, ապա ոչ մայն կնոջս այլեւ ծանոթ կանանց, ովքեր նման ցանկություն կհայտնեին ինքնաշարժերով կապահովեի ինչպես նաեւ տեղերով: Հինգ հոգու խոսք եմ տվել, երբ մրցանակ ստանամ մեքենա կնվիրեմ: Դրանք այն մարդիկ են, ովքեր իմ կայնքի որեւէ հատվածում որեւէ դերակատարություն են ունեցել: Ինչո՞ւ օգտակար չլինես մարդուն եթե կարող ես: Աղջիկներիս սովորեցրել եմ մեքենա վարել, խնամքիս տակ ունեմ 6 աղջիկ: Նորմալ եմ վերաբերվում երբ կինն է վարում: Կինս հիմնականում  սիրում է ինձ հետ երթեւեկել, վարում եմ JEEP LAREDO մոխրագույն 2003 թվականի»:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում